Գլխավոր տեղեկություն
Համար
N 1908-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.02.2015-05.10.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.25/65.1 Հոդ.1339
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1908-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ N 1 ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(1-ին կետը փոփ. 02.02.06 N 97-Ն)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող` 85860.1 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական հիմնարկի տնօրինության` 25214.0 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

(2-րդ կետը փոփ. 02.02.06 N 97-Ն)

3. Սահմանել, որ`

ա)«Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ վաթսունհինգ տարին լրացած (այսուհետ` տարեց) միայնակ չաշխատող կենսաթոշակառուների, կամ տասնութ տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց, ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող տարեց անձանց, կամ ընտանիքում բռնության, սոցիալական մեկուսացվածության կամ բարոյահոգեբանական անհամատեղելի իրավիճակի առկայության դեպքում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց` բացառությամբ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խորը մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող, ծերունական փսիխոզով, ծանր արտահայտված սկլերոզով անձանց, շուրջօրյա լրիվ խնամքի, սոցիալական սպասարկման և երկարաժամկետ կացարանով բնակության ապահովումն է: «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սննդով, հագուստով, կոշիկով, առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովումն է, նրանց սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, իրավաբանական խորհրդատվության տրամադրման, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման, բժշկասոցիալական փորձաքննության, հիվանդանոցային բժշկական հաստատություն ուղեգրման, ազատ ժամանցի և աշխատանքային թերապիայի կազմակերպումն է:

բ) «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

տնային պայմաններում սոցիալական սպասարկման և կենցաղային սպասարկման ծառայությունների մատուցում,

խնամվողների և նրանց աշխատանքի կազմակերպիչների ուժերով` հացի արտադրություն, փայտե արտադրատեսակների արտադրություն, խոշոր եղջերավոր անասունների բուծում, խոզերի բուծում, մսատու թռչունների բուծում, բանջարեղենի, դրանց սերմերի ու սածիլների աճեցում, ջերմոցային տնտեսություն.

գ) մինչև վերակազմակերպումը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

(3-րդ կետը փոփ., լրաց. 02.02.06 N 97-Ն, խմբ. 22.01.15 N 32-Ն)

4. «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

(4-րդ կետը լրաց. 18.11.04 N 1593-Ն, փոփ. 02.02.06 N 97-Ն)

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

(5-րդ կետը փոփ. 02.02.06 N 97-Ն)

6. «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

(6-րդ կետը փոփ. 02.02.06 N 97-Ն)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 9
Երևան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան