Գլխավոր տեղեկություն
Համար
N 70-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.06/12(1101).1 Հոդ.100
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2015 թվականի N 70-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) N 1 հավելվածի 12-րդ կետը «Արարատի» բառից հետո լրացնել «(տեղակայված` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում)» բառերով.

2) N 2 հավելվածում՝

ա. 2-րդ կետի 10-րդ ենթակետում «համապատասխան սոցիալական աջակցության» բառերը փոխարինել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված» բառերով,

բ. 3-րդ կետի 19-րդ ենթակետում «18» թիվը փոխարինել «17» թվով,

գ. 18-րդ կետում «0,028» թիվը փոխարինել «0,022» թվով.

3) N 3 հավելվածում՝

ա. 2-րդ կետը «N 1 ձևի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 5 հավելվածի 1-ին կետով նախատեսված տեղեկանք-հայտարարագիրը (միայն դիմերեսը լրացված)» բառերով,

բ. 13-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «(նույնականացման քարտ)» բառերը և «անձնագրի» բառից հետո լրացնել «(նույնականացման քարտ)» բառերով, 12-րդ ենթակետից հանել «անձնագիր և դրա լուսապատճենը կամ նույնականացման քարտ,» բառերը, իսկ 19-րդ ենթակետը «պարտադիր» բառից հետո լրացնել «կամ այլընտրանքային» բառերով,

գ. 14-րդ կետի 3-րդ ենթակետը «ուսուցմամբ» բառից հետո լրացնել «(մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր ամսվա 1-ը ներառյալ)» բառերով, իսկ «ավարտելը» բառից հետո` «(մինչև տվյալ տարվա հունիսի 30-ը ներառյալ)» բառերով,

դ. 14-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները «կենսաթոշակի» բառերից հետո լրացնել «կամ ծերության կամ հաշմանդամության նպաստի» բառերով, «ա» պարբերությունում «կենսաթոշակառուն (կենսաթոշակառուները)» բառերը փոխարինել «անձը (անձինք)» բառերով, իսկ «բ» պարբերությունում «կենսաթոշակառուի (կենսաթոշակառուների)» բառերը՝ «անձի (անձանց)» բառերով,

ե. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ ենթակետով.

«9) «Ս 12» և «Ս 22» ծածկագրերի ժամկետը նշվում է մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր ամսվա 1-ը ներառյալ, ավարտական տարում` մինչև հունիսի 30-ը ներառյալ:»,

զ. 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված ամսական դրամական բավարարումը:»,

է. 27-րդ կետը «պարգևավճարների» բառից հետո լրացնել «, ամսական դրամական բավարարման» բառերով,

ը. 38-րդ կետում «3» թիվը փոխարինել «նույն» բառով,

թ. N 5 ձևում «աշխատունակ» բառը փոխարինել «կենսաթոշակի կամ ծերության կամ հաշմանդամության նպաստի իրավունք չունեցող» բառերով, իսկ «ընտանեկան նպաստ և մարդասիրական» բառերը՝ «ընտանիքների անապահովության գնահատման համակարգով տրվող որևէ» բառերով.

4) N 5 հավելվածում՝

ա. 1-ին կետից հանել «քաղաքացուն» բառը, իսկ «տեղեկանք-հայտարարագրի» բառերը փոխարինել «դիմում-հայտարարագրի» բառերով,

բ. 2-րդ կետը «Անասնաբույժը» բառից հետո լրացնել «տվյալ համայնքն սպասարկող Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերով,

գ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամուտ չի հաշվարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում:».

5) N 6 հավելվածի 34-րդ կետը «8-ը» բառից հետո լրացնել «ներառյալ» բառով.

6) N 8 հավելվածի 5-րդ կետից հանել «կամ հրատապ օգնություն» բառերը, իսկ 33-րդ կետը «8-ը» բառից հետո լրացնել «ներառյալ» բառով.

7) N 9 հավելվածի 37-րդ կետը «8-ը» բառից հետո լրացնել «ներառյալ» բառով:

2. Սահմանել, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2015 թվականի հունվար ամսվա տեղեկատվական բազայում հաշվառված համապատասխան անձանց համար 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների չափերը ներառվում են 2015 թվականի հունվար ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. փետրվարի 3
 Երևան