ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2015 թվականի N 68-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 26-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության կարգավորիչ բարեփոխումների ստորաբաժանման կարողությունների հզորացման ծրագիր» ԻԶՀ TF 011972 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 26-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
|
Հավելված |
|
«Հավելված N 2 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ԻԶՀ TF 011972 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Գ. Մելքոնյան | ‑ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ | |
(խորհրդի նախագահ) | ||
Մ. Ղամբարյան | ‑ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտե- սագիտական վարչության պետ | |
Ա. Մելկիկյան | ‑ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի | |
միջազգային համագործակցության վարչության պետ | ||
Է. Ավետյան | ‑ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան | |
ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» | ||
պետական հիմնարկի գործադիր տնօրեն | ||
(համաձայնությամբ) | ||
Ա. Եղիազարյան | ‑ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության | |
կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի | ||
իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն | ||
(համաձայնությամբ)»։ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |