Գլխավոր տեղեկություն
Համար
N 44-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.04/12(1101) Հոդ.83
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2015 թվականի N 44-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի պետական բնապահպանական ու անկախ տնտեսական փորձաքննությունների անցկացման և Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1442-Ն որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունվարի 30
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 22-ի N 44-Ն որոշման

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2013 թվականի
դեկտեմբերի 19-ի N 1442-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Վ. Գաբրիելյան

 

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (խորհրդի նախագահ)

     

Ա. Ղարիբյան

 

- ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)

     

Ս. Կարապետյան

 

- ՀՀ գյուղատնտեսության նախարար

     

Ա. Գրիգորյան

 

- ՀՀ բնապահպանության նախարար

     

Պ. Սաֆարյան

 

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

     

Ս. Քրմոյան

 

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

     

Է. Տարասյան

 

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

     

Յու. Ջավադյան

 

- Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

     

Ռ. Գրիգորյան

 

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան