ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2014 թվականի N 1353-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բարեկամության փողոցում գտնվող` 1,016.0 հազ. դրամ սկզբնական արժեքով, 211.73 քառ. մետր մակերեսով մանրէաբանական լաբորատորիայի մասնաշենքը և դրա տակ գտնվող հողամասը (այսուհետ՝ գույք 1) հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու 4 հասցեում գտնվող շենքից 174,985.1 հազ. դրամ սկզբնական արժեքով « 268.7 քառ. մետր մակերեսով տարածքը և 144.7 քառ. մետր մակերեսով մանսարդային հարկն ու դրանց օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 0.0215 հա հողամասի համապատասխան բաժնային մասը (այսուհետ՝ գույք 2) հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույք 1-ի և գույքի 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|