ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2015 թվականի N 46-Ն
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏՎՅԱԼ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 134-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» և 10-րդ հոդվածի «գ» կետերի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «զ» կետի ու 20-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 10-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Առաջարկել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինությանը բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով բնակչության ուսուցման նպատակով հեռուստատեսությամբ և ռադիոյով կազմակերպել հաղորդումներ` ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացուցիչներին կամ օգտագործելով նրանց կողմից տրամադրված նյութերը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունվարի 30 |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏՎՅԱԼ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման գործընթացի հետ կապված հարաբերությունները։
2. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման հիմնական նպատակն է՝ կատարելագործել նրանց տեսական գիտելիքները և գործնական ունակությունները` ուղղված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը, նյութական և մշակութային արժեքների պաշտպանությանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կայուն գործունեության ապահովմանը:
3. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման հիմնական նպատակը նրանց վարվելակերպի կանոնների իմացությանն ու իրագործմանն ուղղված նվազագույն գիտելիքները փոխանցելն է:
4. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բնակչության ուսուցման հիմնահարցերն են`
1) իրավունքների, պարտականությունների և վարվելակերպի մասին ուսուցումը.
2) պաշտպանության միջոցներից օգտվելու կանոնների մասին ուսուցումը.
3) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների կատարման հիմունքների ուսուցումը.
4) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հիմունքների ուսուցումը.
5) տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու եղանակների ուսուցումը.
6) փրկարարական, վթարային - փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման աշխատանքների կատարման հիմունքների ուսուցումը:
II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) քաղաքացիական պաշտպանության շտաբ՝ համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ ստեղծված քաղաքացիական պաշտպանության ղեկավարման մարմին.
2) կառավարման մարմինների և ուժերի պատրաստում` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում օպերատիվ և արհեստավարժ գործելու նպատակով մշտապես պատրաստվածության վիճակի ապահովմանն ուղղված գործընթաց.
3) բնակչության ուսուցում` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բնակչությանն անհրաժեշտ նվազագույն գիտելիքների ու վարվելակերպի կանոնների իմացության և օգտագործման ապահովմանն ուղղված գործընթաց.
4) համալիր ուսումնավարժություն` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, տարահանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության շտաբների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների, փրկարար ուժերի ու բնակչության համատեղ պատրաստման և ուսուցման բարձրագույն ձև.
5) հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, տարահանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության շտաբների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների, փրկարար ուժերի ու բնակչության համատեղ պատրաստման և ուսուցման ձև.
6) շտաբային ուսումնավարժություն՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, տարահանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների և քաղաքացիական պաշտպանության շտաբների ղեկավար կազմի համատեղ պատրաստման ձև.
7) հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և փրկարար ուժերի պատրաստման ձև.
8) ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն` քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և փրկարար ուժերի համատեղ պատրաստման ձև.
9) օբյեկտային վարժանք՝ կազմակերպությունների ղեկավար կազմի, ծառայությունների, կազմավորումների, կազմակերպության անձնակազմի համատեղ պատրաստման և հնարավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության ուսուցման ձև.
10) դասախոսություն` ուսուցման ձև, որի ընթացքում ուսուցանվողներին ներկայացվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող իրավական ակտեր, գիտական նյութեր, հարցեր, խնդիրներ, միջազգային փորձ.
11) սեմինար` ուսուցման ձև, որի ընթացքում ուսուցանվողները` համապատասխան ղեկավարի գլխավորությամբ, քննարկում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող հիմնահարցեր.
12) ինքնուրույն պարապմունք` ուսուցման ձև, որի ընթացքում ուսուցանվողներն ինքնուրույն ուսումնասիրում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող իրավական ակտեր:
III. ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Պատրաստման և ուսուցման ձևերն են՝
1) համալիր ուսումնավարժություն.
2) հրամանատարաշտաբային ուսումնավարժություն.
3) շտաբային ուսումնավարժություն.
4) հատուկ տակտիկական ուսումնավարժություն.
5) ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն.
6) օբյեկտային վարժանք.
7) դասախոսություն.
8) սեմինար.
9) ինքնուրույն պարապմունք:
7. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստումն իրականացվում է ուսումնավարժություններին, վարժանքներին, դասախոսություններին, սեմինարներին մասնակցության, ինքնուրույն պարապմունքի, ինչպես նաև դիդակտիկ նյութերի, հուշաթերթիկների, հոդվածաշարերի տրամադրման ու հեռուստահաղորդումների հեռարձակման միջոցով:
8. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցումն իրականացվում է ուսումնավարժություններում, վարժանքներում և դասախոսություններում նրանց ընդգրկման, ինչպես նաև դիդակտիկ նյութերի, հուշաթերթիկների, հոդվածաշարերի տրամադրման ու հեռուստահաղորդումների հեռարձակման միջոցով:
9. Համալիր ուսումնավարժությունների և հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների ժամանակ նախատեսվում է խաղարկվող իրավիճակում ուսուցանվողների կողմից ստացված խնդիրներին` իրենց գործառնական պարտականություններին համապատասխան, բնակչության և նյութական արժեքների պաշտպանության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, որոշումներ կայացնելը և գործնականորեն դրանք կատարելը:
10. Համալիր ուսումնավարժությունների ընթացքում ուսումնասիրվում են նաև տվյալ ուսումնավարժության մեջ ընդգրկված պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող փաստաթղթերը:
11. Շտաբային ուսումնավարժությունների ժամանակ նախատեսվում է խաղարկվող իրավիճակում ուսուցանվողների կողմից ստացված խնդիրներին` իրենց գործառնական պարտականություններին համապատասխան, բնակչության և նյութական արժեքների պաշտպանության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը և որոշումներ կայացնելը:
12. Հատուկ տակտիկական ուսումնավարժության և ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության ժամանակ նախատեսվում է խաղարկվող իրավիճակում նախատեսված միջոցառումների գործնական իրականացումը:
13. Օբյեկտային վարժանքի ժամանակ նախատեսվում է խաղարկվող իրավիճակում ուսուցանվողների կողմից ստացված խնդիրներին` իրենց գործառնական պարտականություններին համապատասխան, կազմակերպությունների կայուն գործունեության ապահովման և անձնակազմի, հնարավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության պաշտպանության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, որոշումներ կայացնելը և գործնականորեն դրանք կատարելը:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին), ըստ տարվա հիմնական միջոցառումների պլանի, անցկացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին վերաբերող միջոցառումներ` ընդգրկելով պետական կառավարման մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ, արտակարգ իրավիճակների հանձնաժողովներ, տարահանման հանձնաժողովներ, քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, քաղաքացիական պաշտպանության շտաբներ, քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ, փրկարար ուժեր և բնակչությանը:
15. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման միջոցառումները կազմակերպում և համակարգում է լիազորված մարմինը:
16. Պետական կառավարման մարմինները և Երևանի քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 20-ը լիազորված մարմնի հետ համաձայնեցնում և հաստատում են`
1) պետական կառավարման հանրապետական մարմինները՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող հիմնական միջոցառումների հաջորդ տարվա պլանը.
2) պետական կառավարման տարածքային մարմինները և Երևանի քաղաքապետարանը՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման հիմնական միջոցառումների հաջորդ տարվա պլանը:
17. Պլաններում ներառվում են միջոցառումների անվանումները (թեմաները), կատարման ժամկետները, պատասխանատուները, կատարողները և մասնակիցները (տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ, արտակարգ իրավիճակների հանձնաժողովներ, տարահանման հանձնաժողովներ, քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, քաղաքացիական պաշտպանության շտաբներ, քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ, փրկարար ուժեր և բնակչություն):
18. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման գործընթացը, համաձայն համապատասխան հիմնական միջոցառումների պլանի, իրականացնում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերը:
19. Տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները լիազորված մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանում են ներկայացնում ամփոփ տեղեկանք անցկացված ուսումնավարժության արդյունքների մասին:
20. Ուսումնավարժություններում, վարժանքներում, դասախոսություններում և սեմինարներում ներգրավվող մարմիններն ու անձնակազմն ընտրվում են միջոցառումն անցկացնող մարմնի ղեկավարի կողմից` ելնելով միջոցառման թեմայից և նպատակներից:
21. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, այլ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների կողմից, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերին վերաբերող թեմաներով միջոցառումներին` այդ մարմինների կողմից առաջարկվող ձևաչափով:
22. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի կառավարման մարմինների վերապատրաստումն անցկացնում է լիազորված մարմնի ուսումնական հաստատությունը: Վերապատրաստումը կարող է անցկացվել ուսումնական հաստատության գտնվելու վայրում և (կամ) համապատասխան մարզկենտրոնում՝ ելնելով վերապատրաստման ենթակա կառավարման մարմինների վարչատարածքային տեղաբաշխվածությունից:
23. Պատրաստումը և ուսուցումը կազմակերպվում են՝
1) աշխատանքից կտրված.
2) աշխատանքից չկտրված:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Դումանյան |
Հավելված N 2 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏՎՅԱԼ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ
NN |
Ուսուցման |
Անցկացման ժամկետը |
Տևողությունը |
Անցկացնող |
Ներգրավվող մարմինները և անձնակազմը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Համալիր ուսումնավար-ժություն |
3 տարին |
4-5 օր |
լիազորված մարմին |
1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ, արտակարգ իրավիճակների հանձնաժողովներ, տարահանման հանձնաժողովներ, քաղաքացիական պաշտպանության շտաբներ, քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ, փրկարար ուժեր, բնակչություն |
2. |
Հրամանատա-րաշտաբային ուսումնավար-ժություն |
2 տարին |
2-3 օր |
լիազորված մարմին |
1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ, արտակարգ իրավիճակների հանձնաժողովներ, տարահանման հանձնաժողովներ, քաղաքացիական պաշտպանության շտաբներ, քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ, փրկարար ուժեր, բնակչություն |
Հրամանատա- |
2 տարին |
2-3 օր |
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմիններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության |
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների աշխատակազմեր, արտակարգ իրավիճակների հանձնաժողով, տարահանման հանձնաժողով, քաղաքացիական պաշտպանության շտաբներ (առկայության դեպքում), քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ, ենթակա տարածքային ստորաբաժանումներ և կազմակերպություններ | |
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմիններ, որոնց տարածքում տվյալ տարվա ընթացքում լիազորված մարմնի կողմից չի անցկացվել հրամանատարաշտաբային ուսումնավարժություն: |
1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների աշխատակազմեր, արտակարգ իրավիճակների հանձնաժողով, տարահանման հանձնաժողով, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներ, քաղաքացիական պաշտպանության շտաբներ (առկայության դեպքում), քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ, ենթակա կազմակերպություններ, բնակչություն | ||||
Հրամանատա- |
2 տարին |
2-3 օր |
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններ (քաղաքային համայնքներ), որոնց տարածքում տվյալ տարվա ընթացքում լիազորված մարմնի կողմից չի անցկացվել հրամանատարաշտաբային ուսումնավարժություն: |
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմեր, արտակարգ իրավիճակների հանձնաժողով, տարահանման հանձնաժողով, քաղաքացիական պաշտպանության շտաբներ (առկայության դեպքում), քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ, քաղաքացիական պաշտպանության ծառայություններ (առկայության դեպքում), ենթակա կազմակերպություններ | |
3. |
Շտաբային ուսումնավար-ժություն |
յուրաքանչյուր տարի` մեկ անգամ |
1-2 օր |
լիազորված մարմին |
1. լիազորված մարմնի ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմեր, պետական կառավարման մարմիններ, հանրապետական արտակարգ իրավիճակների հանձնաժողով, տարահանման հանձնաժողով, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պետեր, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների հրամանատարներ |
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմիններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության |
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների աշխատակազմեր, արտակարգ իրավիճակների հանձնաժողով, տարահանման հանձնաժողով, քաղաքացիական պաշտպանության շտաբների պետեր (առկայության դեպքում), քաղաքացիական պաշտպանության կազմավորումների հրամանատարներ, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պետեր, ենթակա տարածքային ստորաբաժանումների և կազմակերպությունների ղեկավար կազմեր | ||||
Շտաբային ուսումնավար-ժություն |
յուրաքանչյուր տարի` մեկ անգամ |
1-2 օր |
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմիններ, որոնց տարածքում տվյալ տարվա ընթացքում լիազորված մարմնի կողմից չի անցկացվել շտաբային ուսումնավարժություն: |
1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների աշխատակազմեր, արտակարգ իրավիճակների հանձնաժողով, տարահանման հանձնաժողով, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, քաղաքացիական պաշտպանության շտաբների պետեր (առկայության դեպքում), քաղաքացիական պաշտպանության կազմավորումների հրամանատարներ, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պետեր, ենթակա կազմակերպությունների ղեկավար կազմեր | |
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց տարածքում տվյալ տարվա ընթացքում լիազորված մարմնի կողմից չի անցկացվել շտաբային ուսումնավարժություն: |
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմեր, արտակարգ իրավիճակների հանձնաժողով, տարահանման հանձնաժողով, քաղաքացիական պաշտպանության շտաբներ (առկայության դեպքում), քաղաքացիական պաշտպանության կազմավորումների հրամանատարներ, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պետեր (առկայության դեպքում), ենթակա կազմակերպությունների ղեկավար կազմեր | ||||
4. |
Հատուկ տակտի-կական ուսումնա-վարժություն |
յուրաքանչյուր տարի |
Կազմակերպություններ, որոնցում ստեղծված են քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, |
կազմակերպության քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ, հրշեջներ (առկայության դեպքում), կամավոր փրկարարներ, քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, կազմավորումներ (առկայության դեպքում) | |
առանձին պլան-ժամանա-կացույցով |
լիազորված մարմին |
լիազորված մարմնի ուժեր, կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ, կազմակերպությունների փրկարար ուժեր (առկայության դեպքում), կամավոր փրկարարներ | |||
յուրաքանչյուր տարի մարտի 1-ին՝ քաղաքա- |
1. լիազորված մարմնի ուժեր, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ | ||||
5. |
Ցուցադրական հատուկ |
յուրաքանչյուր տարի` |
լիազորված մարմին |
1. լիազորված մարմնի ուժեր, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ | |
6. |
Օբյեկտային վարժանք |
2 տարին մեկ անգամ |
քիմիապես, կենսաբանական և ռադիոակտիվ վտանգավոր օբյեկտներ, բժշկական կենտրոններ, երկաթուղի, |
կազմակերպության աշխատակազմ, քաղաքացիական պաշտպանության շտաբ (առկայության դեպքում), կազմակերպության քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ | |
7. |
Դասախոսու-թյուն |
յուրաքանչյուր տարի մարտի |
առաջին դասա-ժամին` 20 ր |
բարձրագույն ուսումնական հաստատություններ, հանրա-կրթական դպրոցներ (որոնք ընդգրկված չեն լիազորված մարմնի կողմից տվյալ տարում անցկացվող հատուկ տակտիկական ուսումնավարժություններում) |
ուսումնական հաստատությունների անձնակազմ |
ըստ լիազորված մարմնի կողմից մշակված պլանի |
լիազորված մարմնի ուսումնական հաստատություն |
1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների անձնակազմեր | |||
3 տարին |
3 օր |
լիազորված մարմնի ուսումնական հաստատություն |
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ և ղեկավարի տեղակալներ` աշխատանքի նշանակվելիս, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների և կազմակերպությունների ղեկավար կազմեր և անձնակազմեր | ||
2 տարին |
20 ժամ |
քաղաքացիական պաշտպանության կազմավորումների հրամանատարներ | |||
Դասախոսու-թյուն |
2 տարին |
15 ժամ |
քաղաքացիական պաշտպանության կազմավորումների հրամանատարներ, քաղաքացիական պաշտ-պանության շտաբների պետեր, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պետեր |
քաղաքացիական պաշտպանության կազմավորումների անձնակազմեր | |
յուրաքանչյուր տարի |
14 ժամ |
լիազորված մարմնի ուսումնական հաստատություն |
աշխատող բնակչության կազմից նշանակված ուսումնական խմբի ղեկավարներ | ||
յուրաքանչյուր տարի |
12 ժամ |
աշխատող բնակչության կազմից նշանակված ուսումնական խմբի ղեկավարներ |
աշխատող բնակչության կազմից նշանակված ուսումնական խմբի անձնակազմ | ||
յուրաքանչյուր տարի` մեկ անգամ |
30 ժամ |
լիազորված մարմնի ուսումնական հաստատություն |
քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոսներ | ||
35 ժամ |
քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոսներ` աշխատանքի անցնելուց հետո | ||||
3 տարին |
20 ժամ |
միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսներ | |||
3 տարին |
24 ժամ |
հանրակրթական դպրոցների ուսուցիչներ և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ռազմագիտության ուսուցիչներ | |||
յուրաքանչյուր տարի` ըստ լիազորված մարմնի կողմից մշակված պլանի |
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ | ||||
8. |
Սեմինար |
յուրաքանչյուր տարի` |
մեկ օր |
լիազորված |
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներ, ղեկավարի տեղակալներ, Երևանի քաղաքապետ, Երևանի քաղաքապետի տեղակալներ |
Հայաստանի Հանրապե-տության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակերպություններ` ղեկավարների որոշմամբ |
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակերպությունների ղեկավարներ |
1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ | |||
9. |
Ինքնուրույն պատրաս-տություն |
Հայաստանի Հանրապե-տության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակերպություններ` ղեկավարների որոշմամբ |
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակեր-պությունների ղեկավարներ |
1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ | |
Չաշխատող բնակչության ինքնուրույն պատրաստությունն իրականացվում է ինքնուրույն` ուսումնասիրելով դիդակտիկ նյութեր, հուշաթերթիկներ, հոդվածաշարեր, լսելով ու դիտելով հեռուստահաղորդումներ: |
Հայաստանի Հանրապետության |
Գ. Դումանյան |