ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2014 թվականի N 1350-Ա
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը և 50-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի` Հայաստանի Հանրապետության կառավարական տուն 1 շենքի նիստերի և ընդունելությունների դահլիճների` 222,118.0 հազ. դրամ ընդհանուր արժեքով վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև «71356100. Տեխնիկական հսկողության ծառայություններ» միջանցիկ կոդով նախատեսված` 3,139.0 հազ. դրամ ընդհանուր արժեքով տեխնիկական հսկողության ծառայություններն ու «71242000. Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում» միջանցիկ կոդով նախատեսված` 980.0 հազ. դրամ ընդհանուր նախագծային փաստաթղթերի պատրաստման ծառայությունները ձեռք են բերվելու «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|