Գլխավոր տեղեկություն
Համար
N 1348-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 4 դեկտեմբերի 2014 թվականի N 1348-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 13-րդ փողոցի 11ա շենքի՝ 57.48 քառ. մետր ընդհանուր մակերեսով N 5 բնակարանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել փաստացի տիրապետող Վահե Արշալույսի Միրզոյանին (անձնագիր՝ AN0402664, տրված` 11.03.2013 թ., 034-ի կողմից)՝ որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, տարածքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` նվիրառուի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 5

Երևան