Basic information
Number
N 1263-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.12.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
29.12.2016
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.12.2016
Effective date
30.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1263-Ա

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 9-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-166-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

դեկտեմբերի 29-ի N 1263-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

«Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը և այդ պայմանագրի հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թ. հունվարի
երրորդ տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորների կողմից պետական գրանցման ավտոմատացված համակարգ մուտք գործելու նպատակով մուտքի անվան տրամադրման վճարի չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2016 թ.
դեկտեմբերի
երրորդ տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Ֆինանսավորում չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան