Գլխավոր տեղեկություն
Համար
N 1279-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2014 թվականի N 1279-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 988-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության ոլորտի մի շարք տեխնիկական կանոնակարգերի վերանայման ժամանակացույցը հաստատելու մասին» N 988-Ա որոշման հավելվածի «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում «2014 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 22

Երևան