ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2015 թվականի N 24-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն 21-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետության երկրորդ ազգային զեկույցը ներկայացնելու նպատակով 2015 թվականի հունվարի 21-28-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Ջեմմա Բաղդասարյանինը, Սուրեն Քրմոյանինը, Էմիլ Բաբայանինը, Ռոբերտ Ստեփանյանինը, Կարինե Սարիբեկյանինը, Նելլի Մանանդյանինը, Գագիկ Եգանյանինը և Արմեն Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Աշոտ Հովակիմյանինը, Վահրամ Կաժոյանինը և Կարինե Սուջյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը։
4. Պատվիրակության ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունվարի 16 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հունվարի 16-ի N 24-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ հունվարի 21-28-Ը ժնեվ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Հովակիմյան
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար), (2015 թ. հունվարի 21-24-ը)
Ջ. Բաղդասարյան
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (2015 թ. հունվարի 21-23-ը)
Ս. Քրմոյան
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (2015 թ. հունվարի 21-23-ը)
Է. Բաբայան
- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (2015 թ. հունվարի 21-23-ը)
Վ. Կաժոյան
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ (2015 թ. հունվարի 21-28-ը)
Ռ. Ստեփանյան
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ (2015 թ. հունվարի 21-23-ը)
Կ. Սարիբեկյան
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ (2015 թ. հունվարի 21-23-ը)
Ա. Մկրտչյան
- ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ), (2015 թ. հունվարի 21-23-ը)
Գ. Եգանյան
- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ (2015 թ. հունվարի 21-23-ը)
Ն. Մանանդյան
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ (2015 թ. հունվարի 21-23-ը)
Կ. Սուջյան
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ (2015 թ. հունվարի 21-28-ը)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |