Գլխավոր տեղեկություն
Համար
N 29-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.02.04/5(1094) Հոդ.75
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունվարի 2015 թվականի N 29-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 891-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետում`

ա. «10» թիվը փոխարինել «5» թվով, իսկ «տասնհինգից» բառը` «հինգից» բառով,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Որևէ ամսվա համար նախատեսված պարգևավճարների հիմնադրամի պարգևավճարների քանակական մեծությունը չսպառվելու դեպքում այն փոխանցվում է հաջորդ ամսվա պարգևավճարների հիմնադրամ` այդ քանակությամբ ավելացնելով հաջորդ ամսվա վիճակահանության պարգևավճարների հիմնադրամի քանակական մեծությունը:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով բազմաֆունկցիոնալ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով վիճակահանության կազմակերպման, անցկացման, պարգևավճարների տրամադրման կարգն ու հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 891-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետում, որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում և 10-րդ կետի 2-րդ ենթակետում «2015» թիվը փոխարինել «2016» թվով.

2) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետում «2014» թիվը փոխարինել «2015» թվով, իսկ «5» թիվը` «10» թվով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի փետրվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունվարի 27
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան