030.0056.03.06.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՆՀ-852 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-852 հրամանագրի, որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհրդի նոր կազմը`
Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտ
Գագիկ Սարգսյան
|
- | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ |
Ռուբեն Ջրբաշյան
|
- | ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն |
Գևորգ Ջահուկյան
|
- | ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի տնօրեն |
Վիկտոր Ֆանարջյան
|
- ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն | |
Անրի Ներսիսյան
|
- | ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ |
Լևոն Թավադյան
|
- | քիմիական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն |
Էմիլ Գևորգյան
|
- | կենսաբանական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի բիոֆիզիկայի ամբիոնի վարիչ |
Արա Սեդրակյան
|
- | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող |
Արտաշես Պետրոսյան
|
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն | |
Գևորգ Պողոսյան | - | փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրեն: |
2. Հրամանագրի 2-րդ կետի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով:
3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.12.1998, ՆՀ-202 | 31.12.1998, ՆՀ-56 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|