Գլխավոր տեղեկություն
Համար
N 304-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.02/19(1108) Հոդ.233
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2015 թվականի N 304-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, 23-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 63-Ն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 218-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Արտարժութային պետական պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու նպատակով «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ 2015 թվականի փետրվարի 2-ին կնքված միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագրով և դրանում կատարված լրացումներով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 525,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից՝ 350,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար և 175,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

3. Արտարժութային պետական պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու նպատակով «Deutsche Bank AG, London Branch», «HSBC Bank plc», «J.P.Morgan Securities plc» ընկերությունների հետ 2015 թվականի փետրվարի 10-ին կնքված գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերման պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 787,419 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից՝ 524,946 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ գլխավոր տեղաբաշխողի կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար և 262,473 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

4. Արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման նպատակով «Fitch Ratings» վարկանշային ընկերության հետ 2013 թվականի օգոստոսի 15-ին ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 150,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից՝ 100,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ «Fitch Ratings» վարկանշային ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար և 50,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

5. Արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման նպատակով «Moody's» վարկանշային ընկերության հետ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 82,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից՝ 55,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ «Moody's» վարկանշային ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար և 27,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 31
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 26-ի N 304-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

0.0

այդ թվում`

       

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

0.0

այդ թվում`

       

ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ

(400,000.0)

(780,000.0)

(780,000.0)

(780,000.0)

այդ թվում`

       

ներքին տոկոսավճարներ

(400,000.0)

(780,000.0)

(780,000.0)

(780,000.0)

ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

400,000.0

780,000.0

780,000.0

780,000.0

Պահուստային միջոցներ

400,000.0

780,000.0

780,000.0

780,000.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 26-ի N 304-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

8

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

0.0

     

 այդ թվում՝

       

01

   

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(400,000.0)

(780,000.0)

(780,000.0)

(780,000.0)

     

 այդ թվում՝

       
 

07

 

Պետական պարտքի գծով գործառնություններ

(400,000.0)

(780,000.0)

(780,000.0)

(780,000.0)

     

 այդ թվում՝

       
   

01

Պետական պարտքի գծով գործառնություններ

(400,000.0)

(780,000.0)

(780,000.0)

(780,000.0)

     

01. ՀՀ պետական արժեթղթերի (գանձապետական պարտատոմսերի) սպասարկում (տոկոսավճար)

(400,000.0)

(780,000.0)

(780,000.0)

(780,000.0)

     

ՀՀ ֆինանսների նախարարություն

(400,000.0)

(780,000.0)

(780,000.0)

(780,000.0)

     

 այդ թվում՝

       
     

Ներքին վարկերի գծով տոկոսավճարներ

(400,000.0)

(780,000.0)

(780,000.0)

(780,000.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

400,000.0

780,000.0

780,000.0

780,000.0

     

 այդ թվում՝

       
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

400,000.0

780,000.0

780,000.0

780,000.0

     

 այդ թվում՝

       
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

400,000.0

780,000.0

780,000.0

780,000.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

400,000.0

780,000.0

780,000.0

780,000.0

     

ՀՀ կառավարություն

400,000.0

780,000.0

780,000.0

780,000.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 26-ի N 304-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.3. Ֆինանսավորման ծախսեր

Ծրագրային դասիչը

Անվանումը
ՀՀ ներքին պետական պարտքի սպասարկում
Նկարագրությունը
ՀՀ պետական ներքին և արտաքին պարտքի դիմաց տոկոսների վճարում և պարտքի մարում և պարտքային գործառնությունների հետ կապված այլ վճարումներ

1006

 ՖԾ01

Գումարը (հազ. դրամ)

x

x

x

x

(400,000)

(780,000)

(780,000)

(780,000)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1006 Պետական պարտքի կառավարում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ներքին և արտաքին աղբյուրներից պետական բյուջեի պակասուրդի կայուն, հուսալի և ոչ ռիսկային ֆինանսավորման համար բարենպաստ պայմանների և միջավայրի պահպանում

Ծրագրային դասիչը

Անվանումը
ՀՀ միջազգային վարկանիշի տրամադրում

Նկարագրությունը
ՀՀ տնտեսական, քաղաքական և ֆինանսական ցուցանիշների գնահատման հիման վրա վարկանիշի ստացման նպատակով համագործակցություն վարկանիշ շնորհող հեղինակավոր միջազգային ընկերությունների հետ

1006

ԱԾ01

Քանակական

Fitch (Issuer Default Ratings, երկարաժամկետ և կարճաժամկետ, դրամային և արտարժութային վարկանիշ) վարկանիշների թարմացումների քանակը

1

             
 

Moodys (երկարաժամկետ և կարճաժամկետ, դրամային և արտարժութային վարկանիշներ) վարկանիշների թարմացումների քանակը

1

             

Գումարը (հազ. դրամ)

x

0

117,500.0

117,500.0

117,500.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1006 Պետական պարտքի կառավարում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ներքին և արտաքին աղբյուրներից պետական բյուջեի պակասուրդի կայուն, հուսալի և ոչ ռիսկային ֆինանսավորման համար բարենպաստ պայմանների և միջավայրի պահպանում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերում
Նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կողմից արտարժութային պետական պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու նպատակով միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերում

1006

ԱԾ03

Քանակական

գործարքների քանակը

1

0

Գումարը (հազ. դրամ)

x

0

262,500.0

262,500.0

262,500.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1006 Պետական պարտքի կառավարում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին աղբյուրներից պետական բյուջեի պակասուրդի կայուն, հուսալի և ոչ ռիսկային ֆինանսավորման համար բարենպաստ պայմանների և միջավայրի պահպանում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերում
Նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կողմից արտարժութային պետական պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու նպատակով գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերում

1006

ԱԾ04

Քանակական

գործարքների քանակը

2

0

Գումարը (հազ. դրամ)

x

400,000

400,000

400,000

400,000

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1006 Պետական պարտքի կառավարում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին աղբյուրներից պետական բյուջեի պակասուրդի կայուն, հուսալի և ոչ ռիսկային ֆինանսավորման համար բարենպաստ պայմանների և միջավայրի պահպանում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան