Basic information
Number
N 803-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.07.2003-25.12.2003)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.07.23/38(273) Հոդ.688
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
03.07.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.07.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
10.07.2003
Effective date
24.07.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

3 հուլիսի 2003 թվականի N 803-Ն

 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 6-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «07. Բժշկասոցիալական վերականգնման, աշխատունակության փորձաքննության հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող ծառայությունների ձեռքբերման գծով 2003 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 7
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 3-ի N 803-Ն որոշման

2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

 ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ

  

(հազ. դրամ)

NN ը/կ

 Ծառայության անվանումն ըստ հիվանդատեսակների

Բուժում ստացող հիվանդների թիվը Մեկ հիվանդատեսակի բուժման միջին գինը Պետական պատվերի տարեկան գումարը
 1. Նախապրոթեզավորվող և հետպրոթեզավորվող հիվանդների օրթոպեդիկ բուժում 125 132,0 16500,0
 2. Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներում քննվողների հետազոտում` հիվանդանոցային պայմաններում 70 32,0 2240,0
 3. Վերականգնողական բուժում` հիվանդանոցային պայմաններում 25 99,2 2480,0
 4. Ընդհանուր թերապևտիկ բուժում 5 51,0 255,0
 5. Ընդհանուր վիրաբուժական բուժում 5 53,0 265,0
6. Սրտաբանական բուժում 37 61,9 2290,0
 7. Նյարդաբանական բուժում 10 60,0 600,0
 8. Էնդոկրինոլոգիական բուժում 8 62,5 500,0
   Ընդամենը 285   25130,0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան