ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2015 թվականի N 149-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 131 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Գործարարության աջակցման խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 131 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 23-րդ կետում «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամը» բառերով.
2) որոշման 25-րդ կետում «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամի» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. փետրվարի 26 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|