ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2015 թվականի N 134-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1236-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1149-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի՝
1) արտաքին կապերի բաժինը վերակազմակերպել միջազգային համագործակցության վարչության.
2) կենսաբազմազանության քաղաքականության բաժինը, ջրային ռեսուրսների քաղաքականության բաժինը և մթնոլորտային օդի քաղաքականության բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության.
3) ֆինանսահաշվապահական բաժինը, տնտեսական բաժինը և գնումների գործընթացի իրականացման բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել ֆինանսատնտեսական վարչության:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության`
1) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժինն անվանափոխել բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի.
2) դենդրոպարկերի կառավարման բաժինն անվանափոխել էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի:
4. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմում կենսառեսուրսների կառավարման գործակալություն ստեղծելու մասին» N 1236-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության՝
1) մթնոլորտի վերահսկողության բաժինը և ջրերի վերահսկողության բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի.
2) կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժինն ու անտառների վերահսկողության բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի.
3) ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժինը անվանափոխել հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի.
4) ստեղծել`
ա. ներքին վերահսկողության բաժին,
բ. վարչարարության և փորձաքննության բաժին:
6. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1149-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 |
«Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչություն
Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչություն
Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչություն
Իրավաբանական վարչություն
Միջազգային համագործակցության վարչություն
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ֆինանսատնտեսական վարչություն
Քարտուղարություն
Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժին
Ներքին աուդիտի բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Առաջին բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն
Կենսառեսուրսների կառավարման գործակալություն
Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալություն
Բնապահպանական պետական տեսչություն»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
«Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Կենդանական ռեսուրսների կառավարման բաժին
Բուսական ռեսուրսների կառավարման բաժին
Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժին
էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժին»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
«Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Հաշվառման և վերլուծության բաժին
Ներքին վերահսկողության բաժին
Վարչարարության և փորձաքննության բաժին
Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժին
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժին
Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժին
Կենտրոնական լաբորատորիա
II. Տարածքային ստորաբաժանումներ
Երևանի տարածքային բաժին
Սյունիքի տարածքային բաժին
Արարատի տարածքային բաժին
Արմավիրի տարածքային բաժին
Արագածոտնի տարածքային բաժին
Գեղարքունիքի տարածքային բաժին
Կոտայքի տարածքային բաժին
Տավուշի տարածքային բաժին
Լոռու տարածքային բաժին
Շիրակի տարածքային բաժին
Վայոց ձորի տարածքային բաժին»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|