Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 229-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.02.2015-11.04.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.10.01/27(345) Հոդ.311
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.07.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 սեպտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009317

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 հուլիսի 2009 թ.

թիվ 229-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲԱՆԿԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒԻ, ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 6-րդ մասը, «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ը՝ համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. օգոստոսի 6
ք. Երևան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 28-ի

թիվ 229-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  8/05

 

ԲԱՆԿԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒԻ, ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է սույն կանոնակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ընկերության և հաճախորդի միջև հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները:

2. Ընկերությունն իր հաճախորդների հետ հաղորդակցումը կարգավորում է իր ներքին իրավական ակտերով, որոնք առնվազն ներառում են սույն կանոնակարգով սահմանված պահանջները:

2.1. Սույն կանոնակարգով սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական և անհատական թերթիկներին ներկայացվող պահանջները չեն կիրառվում գրավատների նկատմամբ:

(2.1-ին կետը լրաց. 18.11.14 թիվ 310-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.

1) «Ընկերություն»՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ, օտարերկրյա բանկի մասնաճյուղ, վարկային կազմակերպություն, գրավատուն:

2) «Հաճախորդ»՝ ավանդատու կամ սպառող:

3) «Կրեդիտավորող»՝ ըստ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

4) «Ավանդատու»՝ ըստ «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

5) «Սպառող»՝ ըստ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

6) «Բանկային ավանդ»` ըստ «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

7) «Կրեդիտ»` ըստ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

8) «Ավանդային պայմանագիր»` ըստ «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

9) «Կրեդիտավորման պայմանագիր»` ըստ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

10) «Պայմանագիր»` ավանդային պայմանագիր կամ կրեդիտավորման պայմանագիր:

11) «Օվերդրաֆտ»` ըստ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

12) «Քաղվածք»՝ «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հաշվի քաղվածք կամ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ:

13) «Տեղեկատվական ամփոփագիր»` «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական ամփոփագիր:

14) «Խումբ»` ըստ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

15) «Այլ վճարներ» բոլոր այն վճարները, որոնք հաճախորդը պարտավոր է կատարել ընկերությանը մինչև պայմանագիր կնքելը և այդ պայմանագրի գործողության ընթացքում, բացառությամբ տոկոսագումարների և այն վճարների, որոնք առաջանում են պայմանագրի պայմանների խախտման արդյունքում:

16) Ծառայության ընդհանուր պայմաններ` փաստաթուղթ, որով սահմանվում են տվյալ ծառայության գծով բոլոր հաճախորդների համար կիրառելի` ծառայության ստանդարտ պայմանները, ընկերության և հաճախորդի միջև հարաբերությունների ընդհանուր սկզբունքները, ընկերության և հաճախորդի հաղորդակցման կանոնները, ընկերության և հաճախորդի միջև կատարվող գործարքների ընդհանուր պայմանները (օրինակ` ընկերության կողմից ծառայությունների համար կիրառվող սակագներ, վարկավորման ընդհանուր պայմաններ, քարտի սպասարկման կանոններ):

17) «Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ (այսուհետ՝ Ընդհանրական թերթիկ)»՝ փաստաթուղթ, որով սահմանվում են տվյալ կրեդիտի գծով բոլոր հաճախորդների համար կիրառելի՝ կրեդիտի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքն ու պարտավորությունները և ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:

18) «Սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ (այսուհետ՝ Անհատական թերթիկ)»՝ փաստաթուղթ, որով սահմանվում են տվյալ կրեդիտի գծով կրեդիտավորման պայմանագրի կնքման դեպքում տվյալ սպառողի համար կիրառելի՝ կրեդիտի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքն ու պարտավորությունները և ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:

19) «Կրեդիտային հայտ»՝ կրեդիտի ստացման համար սպառողի կողմից կրեդիտավորողին գրավոր կամ էլեկտրոնային ձևով ներկայացված հայտ (դիմում):

(3-րդ կետը լրաց. 18.11.14 թիվ 310-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

4. Ընկերության և հաճախորդի հաղորդակցման ժամանակ պահպանվում են հաղորդակցման հետևյալ ընդհանուր սկզբունքները.

1) ընկերության կողմից բացահայտվող տեղեկատվությունը պետք է լինի հայերեն լեզվով, եթե հաճախորդն ու ընկերությունը այլ լեզվով հաղորդակցվելու համաձայնության չեն գալիս,

2) ընկերության կողմից բացահայտվող տեղեկատվությունը պետք է պարունակի հաճախորդին հնարավորինս հասկանալի տերմիններ, արտահայտություններ, չի կարող լինել ապակողմնորոշող, շփոթեցուցիչ, (օրինակ՝ խուսափել այնպիսի բառերի օգտագործումից, ինչպիսին «կետանց» բառն է),

3) ընկերությունն ապահովում է, որ տեղեկատվությունը հնարավորինս հասկանալի լինի հաճախորդին,

4) ընկերությունն ապահովում է, որ իր կողմից բացահայտվող տեղեկատվությունը հաճախորդին հնարավորություն տա հասկանալու իրեն առաջարկվող կոնկրետ ծառայության էությունը և դրա հետ կապված ռիսկերը,

5) ընկերության կողմից բացահայտվող տեղեկատվությունը չի կարող ներկայացվել այնպիսի ձևով, որ թաքցվեն կարևոր դրույթները, ինչպես նաև տպավորություն ստեղծվի, որ դրանք ոչ կարևոր են,

6) ընկերությունը չի կարող չափազանցնել իր կողմից մատուցվող ծառայությունների կարևորությունը՝ տրամադրելով կեղծ, ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկատվություն,

7) ընկերությունն ապահովում է, որ իր կողմից բացահայտվող տեղեկատվությունը ներկայացվի ճշգրիտ, արժանահավատ և ժամանակին:

(4-րդ կետը լրաց. 18.11.14 թիվ 310-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

5. Նախքան պայմանագրի կնքումը ընկերությունն առնվազն

1) գրավոր տրամադրում է հաճախորդին ընկերության գործունեության պայմանները՝ համաձայն սույն կանոնակարգի 7-րդ գլխի,

2) բանավոր պարզաբանում է հաճախորդին կոնկրետ հետաքրքրող ծառայության բնույթը, (տեսակը), էական պայմանները,

3) բանավոր պարզաբանում է հաճախորդին հետաքրքրող կոնկրետ ծառայության տրամադրման հետ կապված այլ ծախսերի առաջացման դեպքերը և ծավալները, եթե դրանք հայտնի են ընկերությանը,

4) բանավոր բացատրում է կոնկրետ ծառայությունից օգտվելիս ի հայտ եկող հիմնական ռիսկերը,

5) մինչև պայմանագիր կնքելը հաճախորդին հնարավորություն և բավարար ժամանակ է ընձեռում ծանոթանալու պայմանագրի դրույթներին,

6) բանավոր ներկայացնում է հաճախորդի համար հետաքրքրություն առաջացրած ծառայությանը համարժեք այլ ծառայությունների ցանկը,

7) բանավոր տեղեկացնում է հաճախորդին պարտադիր տրամադրվող տեղեկատվությունը փոստային կապի միջոցով կամ, կողմերի համաձայնությամբ, էլեկտրոնային, կամ կապի այլ միջոցներով (հեռախոս, ֆաքս, կարճ հաղորդագրություն և այլն) կամ ընկերության տարածքում ստանալու հնարավորության մասին,

8) բանավոր բացատրում է հաճախորդի` պայմանագրի կնքումից հետո առաջացող պահանջները ընկերությանը ներկայացնելու կարգը, ինչպես նաև ընկերության կողմից պահանջների քննման գործընթացը, ժամկետը, որի ընթացքում կուսումնասիրվի պահանջը,

9) բանավոր բացահայտում է պայմանագրից բխող հաճախորդի պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ հաճախորդի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ընկերության կողմից կիրառվող պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ հաճախորդի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերը,

10) բանավոր տեղեկացնում է հաճախորդին իր իրավունքները դատական կարգով, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով, իսկ արբիտրաժային համաձայնության առկայության դեպքում՝ նաև արբիտրաժային տրիբունալի միջոցով պաշտպանելու հնարավորության մասին: Ընդ որում, ընկերությունը պարզաբանումների հետ մեկտեղ տրամադրում է վեճերի լուծման վերաբերյալ բացատրական ամփոփագիր` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվ իրավական ակտերի,

11) բանավոր տեղեկացնում է պայմանագրի կնքումից հետո հաճախորդին ներկայացվող հաշվետվությունների (քաղվածքներ, տեղեկացումներ և այլն), դրանց ներկայացման ձևի, հաճախականության և ժամկետների, ինչպես նաև ներկայացման կարգի մասին:

(5-րդ կետը փոփ. 18.11.14 թիվ 310-Ն)

6. Կրեդիտավորողը, բացի սույն գլխի 5-րդ կետով նշված գործողություններից՝

1) բանավոր բացատրում է վարկային պատմության էությունը և դրա կարևորությունը,

2) բանավոր տեղեկացնում է մտածելու ժամանակի իրավունքի մասին` պարզաբանելով «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը,

3) բանավոր տեղեկացնում է կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու սպառողի իրավունքի մասին՝ պարզաբանելով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը,

4) հաճախորդի պահանջով տրամադրում է Ընդհանրական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի,

5) կրեդիտային հայտի վերաբերյալ դրական որոշման կայացումից հետո տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն սույն կանոնակարգի 8-րդ գլխի:

(6-րդ կետը լրաց. 18.11.14 թիվ 310-Ն)

7. Եթե ընկերությունը հրաժարվում է ծառայությունից օգտվելու գրավոր դիմում (հայտ, պահանջ) ներկայացրած հաճախորդին ծառայություն մատուցելուց, ապա այդ մասին ընկերությունը գրավոր հայտնում է հաճախորդին` նշելով նաև մերժման հիմքերը:

8. Եթե ընկերությունը հրաժարվում է ծառայությունից օգտվելու գրավոր դիմում (հայտ, պահանջ) ներկայացրած հաճախորդին ծառայություն մատուցելուց, ապա ընկերությունը հաճախորդի պահանջով վերադարձնում է հաճախորդին այն փաստաթղթերի բնօրինակները, որոնք հաճախորդը ձեռք էր բերել երրորդ անձանցից՝ ծառայության ստացման նպատակով ընկերությանը ներկայացնելու համար (օրինակ՝ տեղեկանք բնակության վայրից կամ աշխատավայրից, գույքի գնահատման ակտ, նոտարական վավերացմամբ փաստաթուղթ և այլն):

9. Եթե ընկերությունը, հիմնական ծառայության մատուցմանը զուգահեռ, առաջարկում է որևէ այլ բոնուսային (խրախուսական) ծառայություն, ապա բոնուսային ծառայության մատուցման դեպքում ընկերությունը պահպանում է սույն կանոնակարգի 5-րդ, իսկ կիրառելիության դեպքում՝ նաև 6-րդ կետերով սահմանված հաղորդակցման կանոնները, ինչպես նաև հաճախորդին տեղեկացնում է բոնուսային ծառայությունից հրաժարվելու իրավունքի մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Ընկերությունն ապահովում է, որ հաճախորդի հետ կնքվող պայմանագրերում առկա լինի նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը.

1) նշում այն մասին, որ հաճախորդը հնարավորություն ունի ընկերության և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին: Այն դեպքում, երբ ընկերությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել, նշում այդ մասին` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվ իրավական ակտերի,

2) եթե պայմանագրի առնչությամբ ընկերության և հաճախորդի միջև կնքվում է արբիտրաժային համաձայնություն, ապա գրավոր բացահայտվում է կողմերի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ բավարար տեղեկատվություն: Պայմանագրին կից տրամադրվում է վեճերի լուծման վերաբերյալ բացատրական տեղեկատվություն` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվ իրավական ակտերի:

11. Ընկերությունն ապահովում է, որ կրեդիտավորման պայմանագիրը, բացի սույն գլխի 10-րդ կետով և «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխով սահմանված տեղեկատվությունից, ներառի նաև.

1) կրեդիտի տեսակը,

2) կրեդիտի գումարի չափը,

3) կրեդիտի վերադարձման վերջնաժամկետը, իսկ օվերդրաֆտի դեպքում` նաև կրեդիտի մարման միջանկյալ ժամկետները (առկայության դեպքում),

4) կրեդիտի գումարի տրամադրման ձևը (միանվագ կամ փուլային), կրեդիտը մարելու ժամանակացույցը, որը ներառում է.

ա. կրեդիտի մայր գումարի մարման ժամանակացույցը (օր/ամիս/տարեթիվ) և ընդհանուր գումարը,

բ. տոկոսագումարների վճարների ժամանակացույցը (օր/ամիս/տարեթիվ) և տոկոսագումարների ընդհանուր գումարը,

գ. տոկոսագումարներից բացի այլ վճարների ժամանակացույցը (օր/ամիս/տարեթիվ) և այդ վճարների ընդհանուր գումարը:

Եթե սպառողի կողմից կատարվելիք վճարների չափը կարող է փոփոխվել, ապա կրեդիտը մարելու ժամանակացույցը կազմելիս ենթադրվում է, որ այդ վճարների չափը կմնա անփոփոխ,

5) կրեդիտի տրամադրման եղանակը (կանխիկ, թե անկանխիկ),

6) եթե կրեդիտավորման պայմանագրի հետ կապված կրեդիտավորողը սպառողին մատուցում է վճարահաշվարկային ծառայություններ (հաշիվների վարում կամ վճարային գործիքների սպասարկում), ապա նշում այդ ծառայությունների դիմաց գանձվող վճարների մասին,

7) տոկոսագումարների հաշվարկման ձևը (տոկոսագումարները հաշվարկվում են կրեդիտի սկզբնական գումարի, թե նվազող մնացորդի վրա),

8) կրեդիտի գումարի մարման կարգը՝ հավասարաչափ (անուիտետային), թե ոչ հավասարաչափ (դիֆերենցված),

9) նշում այն մասին, որ սպառողը վճարելու է ապահովագրության, գնահատման կամ այլ օժանդակ ծառայությունների համար կամ նոտարական ծառայությունների համար կամ կատարելու է այլ վճարներ, եթե կրեդիտավորողին հայտնի է, որ սպառողը կատարելու է նման վճարներ,

10) եթե ընկերությունը սպառողից կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, ապա նշում այդ մասին,

11) նշում սպառողի պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների մասին, եթե այդպիսիք առկա են,

12) եթե սպառողի պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով, ապա՝

ա. գրավի տեսակը և նկարագրությունը,

բ. կրեդիտի գումարի և գրավի արժեքի տոկոսային հարաբերակցությունը,

գ. նշում այն մասին, որ գրավի առարկան անցնում է կամ չի անցնում գրավառուի տիրապետմանը,

դ. նշում այն մասին, որ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկայի վրա կարող է բռնագանձում տարածվել,

13) կրեդիտի տոկոսադրույքի չափը, իսկ եթե տոկոսադրույքը կարող է փոփոխվել, ապա՝ տոկոսադրույքը փոփոխելու հստակ պայմաններն ու կարգը, տոկոսադրույքի փոփոխությունը պայմանավորող գործոնները (օրինակ՝ հաշվարկային դրույք, փոխարժեք և այլն), փոփոխության չափը պայմանավորող չափանիշները (օրինակ` հաշվարկային դրույքի 2 տոկոսային կետով բարձրացումը, արժույթի 10% արժեզրկումը և այլն), փոփոխության չափը հաշվարկելու կարգը, ինչպես նաև այն, թե որտեղից սպառողը կարող է տեղեկանալ տոկոսադրույքի կամ դրա հիմքում ընկած գործոնի մեծության մասին: Ընդ որում, եթե տոկոսադրույքի փոփոխությունը, համաձայն պայմանագրի, կարող է կատարվել ընկերության կողմից միակողմանիորեն` առանց փոփոխության չափը որոշող հստակ չափանիշների, ապա պայմանագրում պետք է նախատեսված լինի դրույթ, որ հաճախորդը փոփոխված տոկոսադրույքին համաձայն չլինելու դեպքում կարող է վաղաժամկետ մարել կրեդիտի գումարը առանց տուգանքների,

14) եթե պայմանագրով կրեդիտի գումարի մեծությունը կարող է փոփոխվել, ապա պայմանագրում նշվում են կրեդիտի գումարի մեծությունը փոփոխելու հստակ պայմաններն ու կարգը, փոփոխությունը պայմանավորող գործոնները (օրինակ` փոխարժեք), փոփոխության չափը պայմանավորող չափանիշները (օրինակ` արժույթի 10% արժեզրկումը), փոփոխության չափը հաշվարկելու կարգը, ինչպես նաև այն, թե որտեղից սպառողը կարող է տեղեկանալ կրեդիտի գումարի կամ դրա հիմքում ընկած գործոնի մեծության մասին,

15) սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող պատասխանատվության միջոցների և դրանց չափերի վերաբերյալ նշումներ, ինչպես նաև սպառողի վերաբերյալ տեղեկատվությունը վարկային բյուրոյին տրամադրելու վերաբերյալ: Ընդ որում, վարկային բյուրոյի վերաբերյալ նշումը ներկայացվում է աչքի ընկնող և առանձնացված ձևով՝ այլ տառատեսակով, այլ տառաչափով և (կամ), այլ ձևով (Օրինակ՝ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՕՐԵՐԻ ՔԱՆԱԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԿԱՏԱՐՄԱՆ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ),

16) եթե օվերդրաֆտի տրամադրման պայմանագիրը նախատեսում է տոկոսների կամ այլ հատուցման վճարում չօգտագործված միջոցների դիմաց, ապա նշում այդ մասին,

17) եթե տրամադրվում է արտարժութային կրեդիտ, նշում արտարժույթի տեսակի (օրինակ` դոլար, եվրո, ֆունտ ստեռլինգ), ինչպես նաև այն մասին, որ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ կրեդիտի մարումների վրա,

18) եթե պայմանագրում սահմանված են պայմաններ, որոնք որոշվում են այլ փաստաթղթով սահմանված ծառայության ընդհանուր պայմաններով և այդ ծառայության ընդհանուր պայմանները կարող են փոփոխվել պայմանագրի գործողության ընթացքում, ապա պայմանագրում պետք է լինի նշում այդ մասին,

19) եթե պայմանագրում հղում է կատարվում պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններին (օրինակ` ներքին իրավական ակտերին, ծառայության ընդհանուր պայմաններին), ապա առնվազն նշվում են այդ պայմանների նույնականացման տվյալները՝ պայմանների ընդունման ամսաթիվը, նույնականացման կամ հաշվառման համարը և ընդունող մարմնի անվանումը: Այն դեպքում, երբ հղում է կատարվում այլ մարմնի կողմից հաստատված պայմաններին և հնարավոր չէ նշել նույնականացման տվյալներ, ապա առնվազն նշվում է այն ժամկետը, որի համար գործում են այդ պայմանները: Եթե պայմանագրում նշված պայմանները հրապարակային են, ապա հղում է կատարվում նաև համապատասխան աղբյուրին (ինտերնետային էջ/բաժին/ենթաբաժին), եթե պայմանները ոչ հրապարակային են, ապա տրամադրվում է վավերացված թղթային օրինակը:

Ընդ որում, նշվում է նաև այդ պայմանների փոփոխության մասին հաճախորդներին ծանուցելու վայրը և ժամկետները:

(11-րդ կետը փոփ., լրաց. 18.11.14 թիվ 310-Ն)

12. Ի լրումն 11-րդ կետում նշված տեղեկությունների՝ կրեդիտավորման պայմանագիրը կարող է պարունակել նաև օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին չհակասող այլ դրույթներ:

13. Այն դեպքերում, երբ պայմանագրում սահմանված են պայմաններ, որոնք որոշվում են այլ փաստաթղթով սահմանված ծառայության ընդհանուր պայմաններով, ապա

1) ընկերությունը պայմանագրի կնքման ժամանակ հրավիրում է հաճախորդի ուշադրությունը այդ պայմանների վրա,

2) այն դեպքերում, երբ ծառայության ընդհանուր պայմանները սահմանվում են ընկերության կողմից, ապա պայմանագրին կցվում են նաև պայմանագրի կնքման պահին գործող ծառայության ընդհանուր պայմանները,

3) այն դեպքերում, երբ ծառայության ընդհանուր պայմանների սահմանողը ընկերությունը չէ, ընկերությունը տեղեկացնում է հաճախորդին, որ ընդհանուր պայմաններին կարող է ծանոթանալ ընկերության տարածքում, ինչպես նաև բացատրում է, թե այլ ինչ ձևով կամ միջոցներով կարող է հաճախորդը ձեռք բերել ծառայության ընդհանուր պայմանները սահմանող փաստաթուղթը,

4) հաճախորդի ցանկության դեպքում ընկերությունը տրամադրում է ծառայության ընդհանուր պայմանների պատճենը թղթային կամ հաճախորդի ու ընկերության միջև փոխհամաձայնեցված այլ ձևով ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրերի ընթացքում: Վճարը, որը գանձվում է ընկերության կողմից ընդհանուր պայմանների պատճենը տրամադրելու համար, չի կարող այդ պատճենը պատրաստելու ծախսերից մեծ լինել:

14. Այն դեպքերում, երբ մեկ կրեդիտը տրամադրվում է մեկից ավելի անձանց, ապա ընկերությունը կրեդիտավորման պայմանագրի մեկական օրինակ տրամադրում է յուրաքանչյուր սպառողի:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

15. Ավանդային կամ կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում ընկերությունը հաճախորդին տեղեկացնում է՝

1) անվանական տոկոսադրույքի չափի փոփոխության մասին,

2) կողմերի միջև հաղորդակցման կարգի փոփոխության մասին,

3) իրավական ակտերի այն փոփոխությունների մասին, որոնք ուղղակի ազդեցություն ունեն հաճախորդի՝ պայմանագրով սահմանված իրավունքների և պարտականությունների վրա,

4) ծառայության ընդհանուր պայմանների և այլ վճարների փոփոխության մասին,

5) կողմերի` պայմանագրից բխող իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության վրա ուղղակի ազդեցություն ունեցող այլ հանգամանքների փոփոխության ներառյալ՝ վարկային բյուրո տվյալները ուղարկելու մասին:

(15-րդ կետը լրաց. 18.11.14 թիվ 310-Ն)

16. Սույն կանոնակարգի 15-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը (այսուհետ՝ պարտադիր ներկայացման տեղեկատվություն) հաճախորդին տրամադրվում է փոստային կապի միջոցով: Կողմերի համաձայնության դեպքում պարտադիր ներկայացման տեղեկատվությունը հաճախորդին կարող է տրամադրվել էլեկտրոնային փոստով կամ կապի այլ միջոցով (հեռախոս, ֆաքս, կարճ հաղորդագրություն) կամ առձեռն՝ ընկերության տարածքում կամ այլ վայրում:

16.1 Կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում սույն կանոնակարգի 15-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փոփոխությունների դեպքում սպառողի պահանջով կրեդիտավորողը տրամադրում է նոր Անհատական թերթիկ սույն կանոնակարգի 31-րդ կետով սահմանված կարգով:

Այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից կրեդիտավորման պայմանագիրը երկարաձգվում է միակողմանիորեն կրեդիտավորողի գործող նոր պայմաններով, ապա կրեդիտավորողը տրամադրում է նոր Անհատական թերթիկ սույն կանոնակարգի 30-35-րդ կետերով սահմանված կարգով:

(16.1-ին կետը լրաց. 18.11.14 թիվ 310-Ն)

17. Պարտադիր ներկայացման տեղեկատվությունում ընկերության կողմից միակողմանիորեն փոփոխություն կատարելու դեպքում փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը հաճախորդին տրամադրվում է համապատասխան փոփոխության որոշման կայացումից հետո, սակայն ոչ ուշ, քան որոշումն ուժի մեջ մտնելուց 7 աշխատանքային օր առաջ, այլ դեպքերում՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունում կատարված փոփոխությունը հաճախորդին տրամադրվում է ոչ ուշ, քան համապատասխան փոփոխությունը տեղի ունենալուց և ընկերության կողմից տեղեկանալուց 7 աշխատանքային օր հետո:

18. Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը պայմանագրի սպասարկման ընթացքում ներկայացնելիս պահպանվում են հաղորդակցման հետևյալ ընդհանուր սկզբունքները.

1) ընկերությունը պարզաբանում է կատարված փոփոխությունները՝ ներկայացնելով դրանց հնարավոր ազդեցությունները,

2) ընկերությունը տրամադրում է այն կապի միջոցները (հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե), որոնցով հաճախորդը կկարողանա լրացուցիչ տեղեկություններ ստանալ պարտադիր տրամադրվող տեղեկատվության մասին,

3) ընկերությունը պարտադիր տրամադրվող տեղեկատվությունն այնպես է ներկայացնում, որ տեղեկատվության կարևոր հատվածներում ակնհայտ լինեն առանձնացված կոնկրետ վերնագրեր, իսկ տեքստի առավել կարևոր մասերում առկա լինեն շեղատառեր կամ ավելի մեծ տառաչափեր:

19. Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կապի միջոցով հաճախորդին տրամադրելու դեպքում ընկերությունն առնվազն երեք տարի պահպանում է նամակն ուղարկելու փաստն ապացուցող փաստաթղթերը, իսկ եթե նամակը հաճախորդին չի հանձնվել, ապա տեղեկատվություն նամակի վերադարձի պատճառների մասին:

20. Այն դեպքերում, երբ ընկերությունը պարտադիր ներկայացման տեղեկատվությունը հաղորդում է հեռախոսով, ընկերության աշխատակիցը

1) բացահայտում է իր անունը, ինչպես նաև կազմակերպության անվանումը,

2) մատչելի և գրական հայերենով, եթե կողմերի համաձայնությամբ այլ լեզվով հաղորդակցում նախատեսված չէ, հաղորդում է զանգահարելու նպատակը,

3) տեղեկացնում է հեռախոսային խոսակցության ձայնագրման մասին, եթե տեղի է ունենում նման ձայնագրում,

4) հաճախորդի ցանկության դեպքում ընդհատում է հեռախոսային խոսակցությունը և հաճախորդին զանգում ավելի ուշ:

21. Այն դեպքում, երբ կրեդիտի մարման գրաֆիկում տեղի են ունենում փոփոխություններ` կապված հաճախորդի կողմից կրեդիտի վաղաժամկետ մարման, տոկոսադրույքի փոփոխման և այլ հանգամանքների հետ, ապա ընկերությունը հաճախորդի ցանկության դեպքում անվճար տրամադրում է կրեդիտի մարման նոր գրաֆիկը:

22. Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում տրամադրվող քաղվածքը նվազագույնը ներառում է.

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 20-ի թիվ 131-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» 15-րդ կետով նախատեսված` հաշվի քաղվածքին վերաբերող տեղեկատվությունը,

2) հաշվետիրոջ անունը և ազգանունը,

3) գործարքների գումարի չափման միավորը (օրինակ, միլիոն դրամներով կամ հազար եվրոներով),

4) վաստակած տարեկան տոկոսային եկամտաբերության չափը՝ քաղվածքի տրամադրման ժամանակահատվածում հաշվեգրված կամ վճարված տոկոսագումարների չափն է` արտահայտված դրամային մեծությամբ,

5) ստացված տոկոսի գումարը՝ տարվա սկզբից մինչև քաղվածքի տրամադրման ժամանակահատվածը ստացված տոկոսագումարի չափը՝ արտահայտված դրամային մեծությամբ,

6) հաշվից գանձված տուժանքների, այլ վճարների տեսակը, չափը,

7) եթե հաշիվը վարկավորվել է, ապա օվերդրաֆտի չափը, տրամադրման ամսաթիվը, մարման վերջնաժամկետը, հաշվարկված տոկոսագումարը,

8) հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն, որոնցով ավանդատուն կարող է տեղեկատվություն ստանալ քաղվածքի հետ կապված հարցերի վերաբերյալ:

23. Կրեդիտավորման պայմանագրերի գործողության ընթացքում տրամադրվող քաղվածքները նվազագույնը ներառում են`

1) ընկերության գլխամասի կամ ընկերության մասնաճյուղի անվանումը,

2) այն ժամանակահատվածը, որի համար տրված է քաղվածքը (օր/ամիս/տարեթիվ-օր/ամիս/տարեթիվ) և քաղվածքի տրամադրման ամսաթիվը (օր/ամիս/տարեթիվ),

3) կրեդիտի գումարը կամ դրա առավելագույն սահմանաչափը,

4) կրեդիտի վերադարձման վերջնաժամկետը, իսկ օվերդրաֆտի դեպքում` նաև վարկի մարման միջանկյալ ժամկետ(ներ)ը (առկայության դեպքում),

5) տվյալ սպառողի անուն, ազգանունը,

6) հաշվում կատարված յուրաքանչյուր գործարքի գծով՝

ա. գործարքի բնույթը (դեբետագրում, կրեդիտագրում) և կատարման ամսաթիվը,

բ. գործարքների գումարի չափման միավորը (օրինակ, միլիոն դրամներով կամ հազար եվրոներով),

գ. գործարքի տեսակը, այնպես, որ բավարար լինի սպառողի համար հասկանալու տվյալ գործարքի նկարագրությունը,

դ. գործարքի գումարը,

ե. գործարքի արժույթը,

7) հաշվետու ժամանակահատվածում հաշվի դեբետագրումների ընդհանուր գումարը, կրեդիտագրումների ընդհանուր գումարը, հաշվետու ժամանակահատվածի առաջին և վերջին օրերի դրությամբ հաշվի մնացորդի չափերը,

8) գանձված այլ վճարների տեսակը, չափը,

9) հաշվարկված տոկոսագումարների չափը,

10) հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ սպառողի պարտավորության ընդհանուր գումարը,

11) սպառողի կողմից իր պարտավորությունները պայմանագրով սահմանված պայմաններով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ընկերության կողմից կիրառված պատասխանատվության միջոցները (տուժանքը կամ հաճախորդի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցները) և դրանց չափը, ինչպես նաև սպառողի վերաբերյալ տեղեկատվությունը վարկային բյուրոյին տրամադրելու վերաբերյալ: Ընդ որում, վարկային բյուրոյի վերաբերյալ նշումը ներկայացվում է աչքի ընկնող և առանձնացված ձևով՝ այլ տառատեսակով, այլ տառաչափով, այլ գույնով և (կամ) այլ ձևով (Օրինակ՝ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՕՐԵՐԻ ՔԱՆԱԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԿԱՏԱՐՄԱՆ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ:

12) հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն, որոնցով սպառողը կարող է տեղեկատվություն ստանալ քաղվածքի հետ կապված հարցերի վերաբերյալ:

(23-րդ կետը լրաց. 18.11.14 թիվ 310-Ն)

24. Այն դեպքերում, երբ մեկ կրեդիտը տրամադրվում է մեկից ավելի անձանց, ընկերությունը քաղվածքի մեկական օրինակ տրամադրում է յուրաքանչյուր սպառողի:

25. Այն դեպքերում, երբ մեկ ավանդը ներդրվում է մի քանի անձանց կողմից, բանկը ավանդային քաղվածքի մեկական օրինակ տրամադրում է յուրաքանչյուր ավանդատուի:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

26. Ընկերության գործունեության պայմաններն առնվազն ներառում են ստորև նշվածներից ընկերությանը վերաբերող հետևյալ տեղեկատվությունը.

1) ընկերության լրիվ անվանումը և կապի միջոցները (հեռախոսահամար, հասցե, էլեկտրոնային փոստի հասցե, ֆաքս և այլն), մասնաճյուղերի կապի միջոցները,

2) այն խմբի անվանումը, որի անդամ է հանդիսանում ընկերությունը,

3) նշում, որ ընկերությունը իրավասու է գործունեություն իրականացել (լիցենզավորված է և/կամ գրանցված է), լիցենզիայի կամ գրանցման համարը,

4) ծառայությունների ցանկը, որոնք ընկերությունը իրավունք ունի մատուցել,

5) եթե ընկերությունը մասնակցում է որևէ փոխհատուցման, երաշխավորման կամ նման այլ համակարգերում (օրինակ` Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ), ապա այդ համակարգի անվանումը և հնարավոր ստացվելիք փոխհատուցման բնույթը և մեծությունը:

27. Ընկերության գործունեության պայմանները կազմվում են առանձին փաստաթղթի ձևով և (կամ) ներառվում են ընկերության կողմից հաճախորդին տրամադրվող փաստաթղթերում:

 

Գ Լ ՈՒ Խ  8

(գլուխը լրաց. 18.11.14 թիվ 310-Ն)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ (ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ)

 

28. Սպառողի կրեդիտային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո կրեդիտավորողն իր կողմից առաջարկվող կրեդիտի պայմանների և սպառողի կողմից տրված փաստաթղթերի հիման վրա նախքան կրեդիտավորման պայմանագրի կնքումը սպառողին տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի (վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում՝ համաձայն Հավելված 3-ի):

29. Կրեդիտավորողը`

1) ապահովում է Անհատական թերթիկում ներառված պայմանների համապատասխանությունը կրեդիտավորման պայմանագրի դրույթներին,

2) ապահովում է Անհատական թերթիկի տրամադրումը ժամանակին, այսինքն` մինչև կրեդիտավորման պայմանագրի կնքումը սպառողը հնարավորություն է ունենում ծանոթանալու կրեդիտի էական պայմաններին և, ցանկության դեպքում, համեմատելու այլ կրեդիտավորողների կողմից առաջարկվող կրեդիտի էական պայմանների հետ,

3) բանավոր պարզաբանում է Անհատական թերթիկի էությունը և դրա կարևորությունը,

4) բանավոր տեղեկացնում է Անհատական թերթիկի գործողության ժամկետի վերաբերյալ,

5) Անհատական թերթիկի ստորագրման ժամանակ որևէ կերպ չի ուղղորդում սպառողին, սակայն հուշում է ստորագրությունների քանակը:

30. Կրեդիտավորողը հաստատված պայմանների հիման վրա լրացնում է Անհատական թերթիկը, ստորագրում է և սպառողի նախընտրած եղանակով (առձեռն՝ կրեդիտավորողի տարածքում, փոստային կապի միջոցով, էլեկտրոնային փոստով) տրամադրում կամ ուղարկում է վերջինիս:

31. Փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային փոստով ընտրելու դեպքում կրեդիտավորողն Անհատական թերթիկը սպառողին (երաշխավորին) ուղարկում է կրեդիտային հայտի հաստատումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Կրեդիտավորողի տարածքում առձեռն եղանակով ընտրելու դեպքում կրեդիտավորողն Անհատական թերթիկը տրամադրում է սպառողին (երաշխավորին) վերջինիս` Կրեդիտավորողի տարածք առաջին իսկ այցի դեպքում:

32. Կրեդիտավորողն առնվազն երեք տարի պահպանում է Անհատական թերթիկի տրամադրման փաստն ապացուցող փաստաթղթերը (օրինակ՝ սպառողի ստորագրությամբ տրված ստացականը, նամակն ուղարկելու փաստն ապացուցող փաստաթուղթը, էլեկտրոնային փոստի ծանուցման հաղորդագրությունը):

33. Եթե սպառողը (երաշխավորը (առկայության դեպքում)) համաձայն է Անհատական թերթիկի հետ, ապա ստորագրում է Անհատական թերթիկների երկու (երաշխավորի առկայության դեպքում՝ երեք) օրինակները և վերադարձնում կրեդիտավորողին առձեռն՝ կրեդիտավորողի տարածքում:

34. Ստորագրված Անհատական թերթիկներից մեկ օրինակը տրամադրվում է սպառողին, իսկ մյուսը ենթակա է արխիվացման կրեդիտավորողի կողմից: Երաշխավորի առկայության դեպքում Անհատական թերթիկներից երրորդ օրինակը տրամադրվում է երաշխավորին:

35. Անհատական թերթիկի պայմանները գործում են կրեդիտային հայտի դրական որոշման վերաբերյալ սպառողին տեղեկացնելուց հետո 10 աշխատանքային օր: Եթե սպառողը ստորագրված թերթիկը կրեդիտավորողին ներկայացնում է սահմանված ժամկետից ուշ, ապա կրեդիտավորողը իր ներքին իրավական ակտերի համաձայն ինքն է որոշում ընդունել թերթիկը և կնքել կրեդիտավորման պայմանագիրը այդ պայմաններով, թե ոչ:

36. Անհատական թերթիկը ներառում է հետևյալ տեղեկությունները.

1) Անհատական թերթիկի՝ կրեդիտավորողի կողմից լրացվող հերթական համարը և կրեդիտային հայտի դրական որոշման վերաբերյալ սպառողին տեղեկացման ամսաթիվը,

2) կրեդիտավորողի լրիվ անվանումը և կապի միջոցները (հեռախոսահամար, հասցե, էլեկտրոնային փոստի հասցե),

3) սպառողի վերաբերյալ տեղեկությունները, մասնավորապես՝ անուն, ազգանունը և կապի միջոցները,

4) կրեդիտի էական պայմանները, այդ թվում՝

ա. կրեդիտի տեսակը,

բ. կրեդիտի գումարի չափը,

գ. կրեդիտի տրամադրման ժամկետը,

դ. կրեդիտի անվանական տարեկան տոկոսադրույքի չափը,

ե. կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, ընդ որում տրվում է աչքի ընկնող և առանձնացված ձևով՝ այլ տառատեսակով, այլ տառաչափով, այլ գույնով և (կամ) այլ ձևով նշում, որում բացատրվում է անվանական և տարեկան փաստացի տոկոսադրույքների տարբերությունը,

5) կրեդիտի հետ կապված վճարները, այդ թվում՝

ա. կրեդիտի մարման ընդհանուր վճարը, որն իրենից ներկայացնում է կրեդիտի մայր գումարի, տոկոսագումարների ու այլ վճարումների ընդհանուր գումարը, որը սպառողը պարտավոր է վճարել (կատարել) կրեդիտի ստացման համար,

բ. այլ վճարումները,

6) եթե սպառողի պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով և (կամ) երաշխավորությամբ, ապա ապահովվածության մասում ներկայացվում է.

ա. գրավի տեսակը,

բ. նշում երաշխավորի մասին,

7) այլ պայմանները, այդ թվում՝

ա. մայր գումարի և տոկոսագումարների մարումների հաճախականությունը (չի կիրառվում վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում),

բ. կանխավճարի չափը (առկայության դեպքում) (չի կիրառվում վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում),

գ. վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում՝ արտոնյալ ժամկետը («գրեյս պերիոդ»), հաշվի նվազագույն շարժը և վճարման կարգը, չօգտագործված միջոցների դիմաց հաշվարկված տոկոսադրույքը,

8) սպառողի իրավունքներ մասում ներկայացվում են տեղեկություններ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կրեդիտավորման պայմանագիրը լուծելու՝ սպառողի իրավունքի և 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու՝ սպառողի իրավունքի վերաբերյալ,

9) սպառողի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր բացասական հետևանքները մասում ներկայացվում է պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում տույժերի չափը և կիրառման դեպքերը, ինչպես նաև նշում սպառողի կողմից պարտավորությունների կատարման դեպքում մարումների հերթականության և այլ հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, այդ թվում՝

ա. գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ,

բ. վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում վարկառուի այլ գույքի հաշվին պարտավորությունների մարման հնարավորության վերաբերյալ,

գ. վարկառուի վերաբերյալ տեղեկատվությունը «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով վարկային բյուրոյին տրամադրման վերաբերյալ,

10) նշում այն մասին, որ Անհատական թերթիկը չի փոխարինում և չի հանդիսանում կրեդիտավորման պայմանագրի մաս, և սպառողը պետք է առաջնորդվի պայմանագրով,

11) երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվությունը:

37. Անհատական թերթիկում տվյալները լրացվում են լրացման ուղեցույցի օգնությամբ՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի: Վարկային գծերի (օվերդրաֆտների) Անհատական թերթիկը լրացվում է՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի: Լրացման ուղեցույցը նախատեսված է միայն ընկերության համար և չի տրամադրվում սպառողին:

38. Կրեդիտավորողը չի կարող փոխել Անհատական թերթիկի տեքստը և դիզայնը, սակայն կարող է ավելացնել իր լոգոն՝ ելնելով մարքետինգային քաղաքականությունից:

39. Այն դեպքում, երբ մեկ կրեդիտը տրամադրվում է մեկից ավելի անձանց, ապա կրեդիտավորողը Անհատական թերթիկի մեկական օրինակ տրամադրում է յուրաքանչյուր սպառողին՝ սույն գլխով սահմանված կարգով:

40. Այն դեպքում, երբ սպառողի պարտավորությունների կատարումն ապահովված է մեկից ավելի անձանց երաշխավորությամբ, ապա կրեդիտավորողը Անհատական թերթիկի մեկական օրինակ տրամադրում է յուրաքանչյուր երաշխավորին՝ սույն գլխով սահմանված կարգով:

(8-րդ գլուխը լրաց. 18.11.14 թիվ 310-Ն)

 

 

Հավելված 1

 

 

Ներմուծեք նկարագրությունը_5968

 

 

Ներմուծեք նկարագրությունը_5973

 

(հավելվածը լրաց. 18.11.14 թիվ 310-Ն)

      

Հավելված 2

 

Սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկի (այսուհետ՝ Անհատական թերթիկ) լրացման ուղեցույց

Սույն ուղեցույցը չի տրամադրվում վարկառուին:

 

1. Անհատական թերթիկը տրամադրվում է միայն 10,000,000 դրամը չգերազանցող վարկերի համար:

2. «1.1 Թերթիկի համար» տողում լրացվում է վարկատուի կողմից տրամադրվող Անհատական թերթիկի հերթական համարը:

3. «1.2 Վարկային հայտի դրական որոշման մասին վարկառուին տեղեկացման ամսաթիվ» տողում լրացվում է վարկատուի կողմից վարկառուին վարկային հայտի դրական որոշման մասին տեղեկացման ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ձևաչափով:

4. «2.1 Վարկատուի վերաբերյալ» վանդակում լրացվում է վարկատուի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, փոստային հասցեն(երը) (օրինակ՝ ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Աբգ 11), հեռախոսահամար(ներ)ը (օրինակ՝ +(37410) 123456) և էլեկտրոնային հասցեն(երը), որոնցով վարկառուն կարող է սպառիչ տեղեկություններ ստանալ տրամադրվող վարկի վերաբերյալ: Ընդ որում, եթե առկա է կենտրոնացված թեժ գիծ, ապա նշվում է թեժ գծի հեռախոսահամարը, եթե ոչ՝ նշվում է այն հեռախոսահամարը, որի միջոցով վարկառուն կարող է առանց խոչընդոտների կապ հաստատել վարկատուի հետ:

5. «2.2 Վարկառուի վերաբերյալ» վանդակում լրացվում է վարկառուի անունը, ազգանունը, փոստային հասցեն(երը), հեռախոսահամար(ներ)ը և էլեկտրոնային հասցեն(երը), որոնցով վարկատուն կարող է կապ հաստատել վարկառուի հետ, ինչպես նաև վարկառուի՝ վարկատուի հետ հաղորդակցման նախընտրելի եղանակը: Օրինակ՝ էլ. փոստ:

6. «3.1 Վարկի անվանում» տողում լրացվում է վարկատուի կողմից տրամադրվող սպառողական վարկի անվանումը և տեսակը: Օրինակ՝ «Էքսպրես վարկ» սպառողական վարկ:

7. «3.2 Վարկի գումարը» տողում լրացվում է վարկի գումարի արժեքը: Օրինակ՝ 800,000:

8. «3.3 Վարկի ժամկետ» տողում լրացվում է վարկի ժամկետը ամիսներով: Օրինակ՝ 24:

9. «3.4 Տարեկան անվանական % (ՏԱՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը: Օրինակ՝ 18:

10. «3.5 Տարեկան փաստացի % (ՏՓՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը: Օրինակ՝ 19,70:

11. «4.1 Վարկի մարման ընդհանուր վճար» տողում լրացվում է վարկի մայր գումարի, տոկոսագումարների և այլ վճարների ընդհանուր գումարը: Օրինակ՝ 920,000:

12. «4.2 Տոկոսագումարների ընդհանուր վճար» տողում լրացվում է վարկի տոկոսագումարների ընդհանուր գումարը: Օրինակ՝ 700,000:

13. «4.3 Այլ վճարներ» տողում լրացվում է 7.1-7.6-րդ կետերով սահմանված այլ վճարների ընդհանուր գումարը: Օրինակ՝ 65,000:

14. «5.1 Գրավ» տողում լրացվում է վարկի ապահովման միջոց հանդիսացող գրավի տեսակ(ներ)ը և նկարագրությունը: Օրինակ՝ 2014թ. «ԱԲԳԴ» մակնիշի ավտոմեքենա: Վարկի գրավի պահանջի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

15. «5.2 Երաշխավորություն» տողում լրացվում է երաշխավոր(ներ)ի անունը և ազգանունը: Վարկի երաշխավորի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

16. «6.1. Մայր գումարի մարումների հաճախականություն» և «6.1. Տոկոսագումարի մարումների հաճախականություն» տողերում համապատասխանաբար լրացվում է վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարման պարբերականությունները (ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան և այլ): Եթե վարկատուի կողմից նախատեսված է վարկի մարման «այլ» պարբերականություն, ապա նշվում է պարբերականությունը և ձևը:

17. «6.2 Կանխավճար» տողում լրացվում է վարկի կանխավճարի գումարի չափը: Օրինակ՝ 50,000: Կանխավճարի չափ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

18. «7.1 Վարկային հայտի ուսումնասիրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 25,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Վարկային հայտի ուսումնասիրության վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

19. «7.2 Վարկի սպասարկման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի նկատմամբ) և պարբերականությունը (ամսական, տարեկան և այլն): Օրինակ՝ 125,000 ՀՀ դրամ, տարեկան կամ 5% մնացորդի նկատմամբ, տարեկան: Վարկի սպասարկման վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

20. «7.3 Գրավի գնահատման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 10,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Գրավի բացակայության կամ գրավի գնահատման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

21. «7.4 Նոտարական վավերացման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 15,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Նոտարական վավերացման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

22. «7.5 Գրավի ապահովագրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի, գույքի արժեքի, մնացորդի և տոկոսագումարների նկատմամբ), և պարբերականությունը (միանվագ, տարեկան և այլն): Օրինակ՝ 250,000 ՀՀ դրամ, տարեկան: Գրավի բացակայության կամ գրավի ապահովագրման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

23. «7.6 Այլ միջնորդավճարներ» տողում այլ միջնորդավճարների առկայության դեպքում լրացվում է տվյալ վճարի անվանումը, գանձման չափը և պարբերականությունը: Այլ միջնորդավճարներ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

24. «9.1 Վարկի մայր գումարը չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի մայր գումարը չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: Օրինակ՝ 3 և ավելի աշխատանքային օր ուշացման դեպքում` ժամկետանց վարկի մնացորդի 2%, օրական:

25. «9.2 Տոկոսագումարները չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի տոկոսագումարները չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: Օրինակ՝ ժամկետանց վարկի մնացորդի 0.1%, օրական:

26. «9.3 Այլ վճարները չկատարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի գծով պարտավորությունների չկատարման դեպքում կիրառվող այլ տույժ/տուգանքների չափը: Այլ տույժ/տուգանք սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում::

27. «9.4 Մարումների հերթականություն» վանդակում լրացվում է վարկառուի կողմից պարտավորությունների մարման հերթականությունը (տույժ/տուգանքներ, տոկոսագումարներ, մայր գումար):

28. «Հաստատում եմ, որ սույն թերթիկում ներկայացված տեղեկությունները ճշգրիտ են» վանդակում պարտադիր դրվում է վարկատուի պատասխանատու անձի ստորագրությունը և վարկառուին թերթիկի տրամադրման ամսաթիվը: Թերթիկը փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով վարկառուին ուղարկելու դեպքում լրացվում է թերթիկի ուղարկման ամսաթիվը: Թերթիկը վարկառուին առձեռն տրամադրելու դեպքում լրացվում է թերթիկի փաստացի տրամադրման ամսաթիվը:

29. «Հաստատում եմ, որ նախքան պայմանագրի կնքումը ստացել և հասկացել եմ սույն թերթիկում ներկայացված բոլոր տեղեկությունները» վանդակում պարտադիր դրվում է վարկառուի ստորագրությունը և ստորագրման ամսաթիվը: Երաշխավորի առկայության դեպքում դրվում է նաև երաշխավորի ստորագրությունը և ստորագրման ամսաթիվը։

(հավելվածը լրաց. 18.11.14 թիվ 310-Ն)

 

Հավելված 3

 

Ներմուծեք նկարագրությունը_5971

 

Ներմուծեք նկարագրությունը_5973

 

(հավելվածը լրաց. 18.11.14 թիվ 310-Ն)

 

Հավելված 4

 

Վարկային գծի (օվերդրաֆտի) էական պայմանների անհատական թերթիկի (այսուհետ՝ Անհատական թերթիկ) լրացման ուղեցույց

 

Սույն ուղեցույցը չի տրամադրվում վարկառուին:

 

1. Անհատական թերթիկը տրամադրվում է միայն 10,000,000 ՀՀ դրամը չգերազանցող վարկերի համար:

2. «1.1 Թերթիկի համար» տողում լրացվում է վարկատուի կողմից տրամադրվող Անհատական թերթիկի հերթական համարը:

3. «1.2 Վարկային հայտի դրական որոշման մասին վարկառուին տեղեկացման ամսաթիվ» տողում լրացվում է վարկատուի կողմից վարկառուին վարկային հայտի դրական որոշման մասին տեղեկացման ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ձևաչափով:

4. «2.1 Վարկատուի վերաբերյալ» վանդակում լրացվում է վարկատուի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, փոստային հասցեն(երը) (օրինակ՝ ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Աբգ 11), հեռախոսահամար(ներ)ը (օրինակ՝ +(37410) 123456) և էլեկտրոնային հասցեն(երը), որոնցով վարկառուն կարող է սպառիչ տեղեկություններ ստանալ տրամադրվող վարկի վերաբերյալ: Ընդ որում, եթե առկա է կենտրոնացված թեժ գիծ, ապա նշվում է թեժ գծի հեռախոսահամարը, եթե ոչ՝ նշվում է այն հեռախոսահամարը, որի միջոցով վարկառուն կարող է առանց խոչընդոտների կապ հաստատել վարկատուի հետ:

5. «2.2 Վարկառուի վերաբերյալ» վանդակում լրացվում է վարկառուի անունը, ազգանունը, փոստային հասցեն(երը), հեռախոսահամար(ներ)ը և էլեկտրոնային հասցեն(երը), որոնցով վարկատուն կարող է կապ հաստատել վարկառուի հետ, ինչպես նաև վարկառուի՝ վարկատուի հետ հաղորդակցման նախընտրելի եղանակը: Օրինակ՝ էլ. փոստ:

6. «3.1 Վարկի անվանում» տողում լրացվում է վարկատուի կողմից տրամադրվող սպառողական վարկի անվանումը և տեսակը: Օրինակ՝ «Էքսպրես» վերականգնվող վարկային գիծ:

7. «3.2 Վարկի գումարը» տողում լրացվում է վարկի գումարի արժեքը: Օրինակ՝ 1,800,000:

8. «3.3 Վարկի ժամկետ» տողում լրացվում է վարկի ժամկետը ամիսներով: Օրինակ՝ 24:

9. «3.4 Տարեկան անվանական % (ՏԱՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը: Օրինակ՝ 18:

10. «3.5 Տարեկան փաստացի % (ՏՓՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը: Օրինակ՝ 19,70:

11. «4.1 Վարկի մարման ընդհանուր վճար» տողում լրացվում է վարկի մայր գումարի, տոկոսագումարների և այլ վճարների ընդհանուր գումարը: Օրինակ՝ 1,120,000:

12. «4.2 Այլ վճարներ» տողում լրացվում է 7.1-7.8-րդ կետերով սահմանված այլ վճարների ընդհանուր գումարը: Օրինակ՝ 65,000:

13. «5.1 Գրավ» տողում լրացվում է վարկի ապահովման միջոց հանդիսացող գրավի տեսակ(ներ)ը և նկարագրությունը: Օրինակ՝ 2014թ. «ԱԲԳԴ» մակնիշի ավտոմեքենա: Վարկի գրավի պահանջի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

14. «5.2 Երաշխավորություն» տողում լրացվում է երաշխավոր(ներ)ի անունը և ազգանունը: Վարկի երաշխավորի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

15. «6.1 Արտոնյալ ժամկետ (Գրեյս պերիոդ)» տողում լրացվում է վարկի համար սահմանված արտոնյալ ժամկետը և կիրառման դեպքը: Օրինակ՝ վարկի կանխիկացմանը հաջորդող 15 օրվա ընթացքում վարկը օգտագործելու դեպքում տոկոսագումար չի գանձվում կամ վարկի կանխիկացումից հետո մինչև հաջորդ ամսվա 20-ը վարկը օգտագործելու դեպքում տոկոսագումար չի գանձվում: Եթե սահմանված է արտոնյալ ժամկետի այլ ձև, ապա նշվում է այդ ձևը։ Արտոնյալ ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի սահմանվում:

16. «6.2 Հաշվի նվազագույն շարժ և վճարման կարգ» տողում լրացվում է հաշվի նվազագույն շարժը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս և այդ գումարի վճարման կարգը (պարբերականությունը): Օրինակ՝ 10,000 ՀՀ դրամ կամ օգտագործված մասի նկատմամբ 5% վճարում մինչև հաջորդ ամսվա 10-ը: Հաշվի նվազագույն շարժ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

17. «6.3 Չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող %» տողում լրացվում է վարկի չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող տոկոսադրույքը: Օրինակ՝ 13: Չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող % սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ Չի սահմանվում:

18. «7.1 Վարկային հայտի ուսումնասիրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 25,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Վարկային հայտի ուսումնասիրության վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

19. «7.2 Վարկի սպասարկման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի նկատմամբ) և պարբերականությունը (ամսական, տարեկան և այլն): Օրինակ՝ 125,000 ՀՀ դրամ, տարեկան կամ 5% մնացորդի նկատմամբ, տարեկան: Վարկի սպասարկման վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

20. «7.3 Գրավի գնահատման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 10,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Գրավի բացակայության կամ գրավի գնահատման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

21. «7.4 Նոտարական վավերացման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 15,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Նոտարական վավերացման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

22. «7.5 Գրավի ապահովագրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի, գույքի արժեքի, մնացորդի և տոկոսագումարների նկատմամբ), և պարբերականությունը (միանվագ, տարեկան և այլն): Օրինակ՝ 250,000 ՀՀ դրամ, տարեկան: Գրավի բացակայության կամ գրավի ապահովագրման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

23. «7.6 Քարտի սպասարկման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար և պարբերականությունը (ամսական, տարեկան և այլն): Օրինակ՝ 10,000 ՀՀ դրամ, տարեկան: Քարտի սպասարկման վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

24. «7.7 Կանխիկացման (վարկատուի բանկոմատներից կանխիկացման)» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս: Օրինակ՝ 500 ՀՀ դրամ կամ 3% կամ 1%, նվազագույնը 300 ՀՀ դրամ: Կանխիկացման վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

25. «7.8 Այլ միջնորդավճարներ» տողում այլ միջնորդավճարների առկայության դեպքում լրացվում է տվյալ վճարի անվանումը, գանձման չափը և պարբերականությունը: Այլ միջնորդավճարներ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

26. «9.1 Վարկի մայր գումարը չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի մայր գումարը չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: Օրինակ՝ 3 և ավելի աշխատանքային օր ուշացման դեպքում` ժամկետանց վարկի մնացորդի 2%, օրական:

27. «9.2 Տոկոսագումարները չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի տոկոսագումարները չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: Օրինակ՝ ժամկետանց վարկի մնացորդի 0.1%, օրական:

28. «9.3 Այլ վճարները չկատարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի գծով պարտավորությունների չկատարման դեպքում կիրառվող այլ տույժ/տուգանքների չափը: Այլ տույժ/տուգանք սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

29. «9.4 Մարումների հերթականություն» վանդակում լրացվում է վարկառուի կողմից պարտավորությունների մարման հերթականությունը (տույժ/տուգանքներ, տոկոսագումարներ, մայր գումար):

30. «Հաստատում եմ, որ սույն թերթիկում ներկայացված տեղեկությունները ճշգրիտ են» վանդակում պարտադիր դրվում է վարկատուի պատասխանատու անձի ստորագրությունը և վարկառուին թերթիկի տրամադրման ամսաթիվը: Թերթիկը փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով վարկառուին ուղարկելու դեպքում լրացվում է թերթիկի ուղարկման ամսաթիվը: Թերթիկը վարկառուին առձեռն տրամադրելու դեպքում լրացվում է թերթիկի փաստացի տրամադրման ամսաթիվը:

31. «Հաստատում եմ, որ նախքան պայմանագրի կնքումը ստացել և հասկացել եմ սույն թերթիկում ներկայացված բոլոր տեղեկությունները» վանդակում պարտադիր դրվում է վարկառուի ստորագրությունը և ստորագրման ամսաթիվը: Երաշխավորի առկայության դեպքում դրվում է նաև երաշխավորի ստորագրությունը և ստորագրման ամսաթիվը:

(հավելվածը լրաց. 18.11.14 թիվ 310-Ն)

(կանոնակարգը լրաց., փոփ. 18.11.14 թիվ 310-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան