ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
19 դեկտեմբերի 2014 թ. |
թիվ 80-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏ.» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով լիցենզիայի վերաձևակերպման մասին «ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏ.» ՍՊ ընկերության 2014 թվականի դեկտեմբերի 16-ի հայտը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
Բավարարել «ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏ.» ՍՊ ընկերության հայտը և վերաձևակերպել Երևան քաղաքի տարածքում ռադիոհաղորդումների հեռարձակման թիվ 42 լիցենզիան:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏ.» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի |
Գ. Բունիաթյան |