Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-57
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.1998-30.06.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.15/16(82)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
03.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.02.2002

030.0057.03.06.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի առաջարկությունները, որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողով:

2. Հաստատել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի կազմը (կցվում է):

3. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովին`

- հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի թիվ 180 որոշմամբ հաստատված Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագիրը, դրանում կատարելով անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ` համաձայնեցված Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության եկեղեցիական կենտրոնական հանձնաժողովի հետ, ապահովել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության միջոցառումների իրականացումը,

- աշխատանքները կազմակերպել իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի`

- 1994 թվականի մայիսի 5-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-289 հրամանագիրը,

- 1994 թվականի մայիսի 26-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի կազմում լրացումներ կատարելու մասին» ՆՀ-294 հրամանագիրը,

- 1995 թվականի հունվարի 31-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի կազմը համալրելու մասին» ՆՀ-412 հրամանագիրը,

- 1994 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-79 կարգադրությունը:

5. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
3 հունիսի 1998 թ.
ՆՀ-57

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ն
ԱԽԱԳԱՀԻ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի
ՆՀ-57 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Վահան Հովհաննիսյան - Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար

Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Մերուժան Տեր-Գուլանյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ

Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր

Երևանի պետական համալսարանի ռեկտոր

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի տնօրեն

Մատենադարանի տնօրեն

Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ

Ռուբեն Անգալադյան - գրող, մշակութագետ