Basic information
Number
N 1251-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.01.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2016.12.29/94(1274).1 Հոդ.1222.18
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
28.12.2016
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.12.2016
Effective date
08.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2016 թվականի N 1251-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 59-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» տողում «807» թիվը փոխարինել «788» թվով.

2) «կառուցվածքային ստորաբաժանումներ» տողում «132» թիվը փոխարինել «128» թվով.

3) «սպասարկման գրասենյակներ» տողում «228» թիվը փոխարինել «216» թվով.

4) «տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» տողում «48» թիվը փոխարինել «45» թվով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 28

Երևան