Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-20
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.1998-16.07.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.04.30/9(42)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
23.04.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.04.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԻՎԱՆԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի ապրիլի 17-ի «Հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողովի մասին» ՆՀ-722 հրամանագրի 1-ին կետի, որոշում եմ.

1. Հաստատել հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողովի հետևյալ նոր կազմը.

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի

երկրապահ կամավորների միության փոխնախագահ (համաձայնությամբ)

 

Արտավազդ Սահակյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

պատգամավոր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

տեղակալ-գլխավոր գանձապետ

Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության

ռազմաբժշկական վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների

սոցիալական պաշտպանության վարչության պետ

 

Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական

ծառայության քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի վարիչ:

 

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի օգոստոսի 15-ի «Հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողովի նախագահի մասին» ՆՀ-794 հրամանագիրը:

3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
23 ապրիլի 1998 թ.
ՆՀ-20