ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2014 թվականի N 941-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում 2013 թվականին չիրացված կորնգանի սերմացուն անվճար հատկացնելու ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 25.12.14 N 1510-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 149-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 15-րդ և 16-րդ կետերում «1978,7» թիվը փոխարինել «1906,3» թվով, իսկ «189,96» թիվը՝ «169,96» թվով.
2) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Հայաստանի Հանրապետության մարզերի համար նախատեսված գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացուների քանակությունները ներկայացված են N 1 աղյուսակում.
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
|
». |
3) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մարզերի համար նախատեսված, սակայն հողօգտագործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի ու կորնգանի սերմացուները (այսուհետ` չիրացված սերմացուներ) 2014 թվականի աշնանն անվճար հատկացվում են հողօգտագործողներին:».
4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.1-ին և 26.2-րդ կետերով.
«26.1. Չիրացված սերմացուները 2014 թվականին հողօգտագործողներին անվճար հատկացնելու և համայնքների ղեկավարների միջոցով հողօգտագործողներին բաշխելու հետ կապված աշխատանքների իրականացման և, ըստ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հարցման, համապատասխան տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու են Հայաստանի Հանրապետության մարզպետները:
26.2. Սահմանել, որ չիրացված սերմացուները` համաձայն N 2 աղյուսակի, հատկացվում են Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին՝ համապատասխան մարզպետների և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքված պայմանագրի հիման վրա։
Աղյուսակ N 2
ՎՃԱՐՈՒՆԱԿ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԻՐԱՑՎԱԾ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
|
»: |
2. Թույլատրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության մարզերում չիրացված գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի ու կորնգանի սերմացուները Հայաստանի Հանրապետության մարզկենտրոններ տեղափոխելու, բարձելու և բեռնաթափելու հետ կապված աշխատանքները կազմակերպելու նպատակով օգտագործել մինչև 13000000.0 դրամ` ծրագրի իրականացման արդյունքում տնտեսված 36297800.0 դրամից։
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մարզերում չիրացված գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի ու կորնգանի սերմացուները Հայաստանի Հանրապետության մարզեր տեղափոխելու, բարձելու և բեռնաթափելու հետ կապված աշխատանքների ավարտից հետո տնտեսված գումարը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 20-ը ենթակա է վերադարձման՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
3.1. Սահմանել, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 165-Ն որոշման հավելվածի 21.1-ին կետի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացված, սակայն հողօգտագործողների կողմից` վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով 2014 թվականին չիրացված 30 տոննա կորնգանի սերմացուն մինչև 2014 թվականի տարեվերջ անվճար հատկացվում է հողօգտագործողներին:
(3.1-ին կետը լրաց. 25.12.14 N 1510-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 11 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.12.2014, N 1510-Ն | 28.12.2014, N 941-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|