Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-36
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.15/10(43)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
30.04.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 10-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի դեկտեմբերի 16-ի «1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցը նշելու մասին» ՆՀ-857 հրամանագրի 1-ին կետի, որոշում եմ.

1. Հաստատել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի հետևյալ նոր կազմը.

Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

Ավոյան Վարազդատ

- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Դալլաքյան Վիկտոր

- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Թումանյան Արտաշես

- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Արագածոտնի մարզպետ

Երևանի քաղաքապետ

Լոռու մարզպետ

Շիրակի մարզպետ

Տավուշի մարզպետ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսության ենթակառուցվածքների և գյուղատնտեսության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար):

2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
30 ապրիլի 1998 թ.
ՆՀ-36