ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1499-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին» N 1489‑Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից և ամբողջ տեքստից հանել «սոցիալական» բառը.
2) որոշման 1-ին կետի`
ա. 1-ին ենթակետում, 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում և 3-րդ ենթակետում «14000» թիվը փոխարինել «16000» թվով,
բ. 2-րդ ենթակետում «19600» և «16800» թվերը համապատասխանաբար փոխարինել «21500» և «19000» թվերով,
գ. 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «հաշմանդամի» բառը փոխարինել «հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի» բառերով,
դ. 3-րդ ենթակետում «70 000» թիվը փոխարինել «80 000» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 26 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|