Basic information
Number
N 784-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.08.2003-02.04.2005)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.07.23/38(273) Հոդ.677
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.06.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.06.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
07.07.2003
Effective date
02.08.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2003 թվականի N 784-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ղազարավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 589,5 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 588,2 հեկտարը, որից 44,5 հեկտար վարելահող, 4 հեկտար բազմամյա տնկարկ, 6 հեկտար խոտհարք, 225,5 հեկտար արոտ, 308,2 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 5,7 հեկտարը, որից 0,15 հեկտար վարելահող, 4 հեկտար բազմամյա տնկարկ, 1,55 հեկտար արոտ` աճուրդով օտարելու համար.

բ) 1,3 հեկտարը, որից 1 հեկտար վարելահող, 0,3 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա` աճուրդով օտարելու համար, այդ թվում` 0,3 հեկտար այլ հողերը` հասարակական կառուցապատման համար:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել եզրակացություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ղազարավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պատմական հուշարձաններով զբաղեցված հողատարածքների օգտագործման սահմանափակումների, ինչպես նաև այդ հողամասերը Ղազարավանի գյուղական համայնքին սեփականության իրավունքով փոխանցելու նպատակահարմարության մասին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 30
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 26-ի N 784-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Տարեթիվը Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմանական նշանը Ընդամենը այդ թվում՝

վարելահող

բազմամյա տնկարկներ

խոտհարք

արոտ

բնակավայրերի հողեր 

այլ հողեր

2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ

5.7

 0.15 4.0   

 1.55

   
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 1.3  1.0        

0.3 

Հ

0.3

         

0.3

Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա                 
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ                 
Ջրային հողեր Ջ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
   Ընդամենը   7.0 1.15  4.0   

1.55

 

0.3