Գլխավոր տեղեկություն
Համար
N 1487-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.27/74(1087).1 Հոդ.1248.15
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2014 թվականի N 1487-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի «Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.

«3.1. Դիմումները և դիմումներին կից փաստաթղթերը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ հարցումներն էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացվել նաև նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի (էլեկտրոնային նոտար) և անշարժ գույքի գրանցման ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջև իրականացված էլեկտրոնային ծառայության միջոցով նոտարների կողմից, որի դեպքում առցանց ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների համապատասխանությունը դրանց իսկական օրինակներին հաստատվում է համապատասխան նոտարի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

3.2. Սույն կարգի 3.1-ին կետով նախատեսված դիմումների հիման վրա հարուցված պետական գրանցման վարույթների արդյունքում անշարժ գույքի գրանցման ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով կազմված ավարտական փաստաթղթերը փոխանցվում են էլեկտրոնային նոտարի համակարգ և դիմողներին կամ գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում են համապատասխան նոտարի կնիքով հաստատված:».

2) 4-րդ կետը «գրանցված անձինք» բառերից հետո լրացնել «կամ նոտարները» բառերով.

3) 11-րդ կետը «մուտքագրելու» բառից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 3.1-ին կետով նախատեսված դեպքերում` էլեկտրոնային նոտարի համակարգի միջոցով մուտքագրվելու» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.

«12.1. Սույն կարգի 3.1-ին կետով նախատեսված դեպքերում վճարման փաստը հաստատվում է փաստաթղթերի կազմում ներկայացվող վճարման անդորրագրի էլեկտրոնային պատճենով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 26
Երևան