ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3 դեկտեմբերի 2014 թ. |
թիվ 75-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՆԱՐԵԿ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 38-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով «ՆԱՐԵԿ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» և «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊ ընկերությունների (այսուհետ` Ընկերություններ) 2014 թվականի նոյեմբերի 26-ի լիցենզիաների գործողության ժամկետների երկարաձգման հայտերը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «ՆԱՐԵԿ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության հայտը և հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 62 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:
2. Բավարարել «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊ ընկերության հայտը և հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 98 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Ընկերություններին պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի Գ. Բունիաթյան
ազգային հանձնաժողովի նախագահ