Գլխավոր տեղեկություն
Համար
N 128-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.03.2015-30.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.06/12(1101).1 Հոդ.144
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2015 թվականի N 128-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Ներքին աուդիտորի որակավորման կարգը և հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջները հաստատելու մասին» N 176-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետի 2-րդ նախադասությունում «որակավորման վկայական» բառերը փոխարինել «որակավորում» բառով.

2) որոշման N 1 հավելվածի՝

ա. 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «սույն կարգով սահմանված պայմաններով քննության 1-ին և 2-րդ փուլերը հանձնած» բառերը փոխարինել «սույն կարգով սահմանված պայմաններով քննությունը հանձնած» բառերով, իսկ «որակավորման վկայական» բառերը` «որակավորում» բառերով,

բ. 4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. սույն կարգի 6-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի` այլ կառույցների կողմից տրված աուդիտորի որակավորում ունեցող անձինք»,

գ. 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սույն կարգի 5-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց ցանկ»,

դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Քննությունն անցկացվում է հայերենով` թեստավորման եղանակով:»,

ե. 10-րդ կետից հանել «, իսկ ներքին աուդիտի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի իմացության ստուգման համար` խնդիրները» բառերը,

զ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Քննությունն անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակն առնվազն մեկ անգամ, եթե առկա է սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող առնվազն մեկ դիմում: Քննության անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին հայտարարությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում՝ քննության անցկացումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ»,

է. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Քննությանը կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող` սույն կարգի 14-րդ կետի պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր լիազոր մարմին են ներկայացրել դիմում` համաձայն սույն կարգի N 1 ձևի:»,

ը. 18-րդ կետում «Լիազոր մարմնի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով,

թ. V գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«V. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ»,

ժ. 19-րդ կետում «Քննության առաջին` թեստավորման փուլն անցկացվում է էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «Քննությունն անցկացվում է թեստավորման միջոցով` էլեկտրոնային եղանակով» բառերով,

ժա. 20-րդ կետից հանել «տվյալ փուլի» բառերը, իսկ «3 անդամի» բառերը փոխարինել «2 անդամի» բառերով,

ժբ. 21-րդ կետում «Քննության առաջին փուլն անցկացնելու» բառերը փոխարինել «Քննությունն անցկացնելու» բառերով, իսկ «առաջին փուլի» բառերը հանել,

ժգ. 23-րդ կետից հանել «կամ դրա անդամներից որևէ մեկի» բառերը,

ժդ. 24-րդ կետից հանել «առաջին փուլի» բառերը,

ժե. 25-րդ կետից հանել «առաջին՝ թեստավորման փուլի» բառերը,

ժզ. 26-րդ կետում «Քննության առաջին փուլը հաղթահարելու» բառերը փոխարինել «Քննությունը հաղթահարելու» բառերով,

ժէ. 27-րդ կետի 1-ին և 2-րդ նախադասություններից հանել «առաջին փուլի» բառերը,

ժը. VI գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«VI. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀՈՒՄԸ»,

ժթ. 29-35-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

ի. 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«36. Քննությունը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին շնորհվում է Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում և նրանց վերաբերյալ տվյալները քննությունը հանձնելուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում ներառվում են լիազոր մարմնի կողմից հրապարակվող ցանկում»,

իա. ուժը կորցրած ճանաչել 37-րդ կետը,

իբ. 38-րդ կետում «Վկայականի» բառերը փոխարինել «Քննությունը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին շնորհված Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորման» բառերով, իսկ «ծրագրի քննության թեստի» բառերը` «ծրագրի թեստի» բառերով,

իգ. N 1 ձևից հանել «1-ին փուլին» բառերը,

իդ. NN 3 և 4 ձևերն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորման վկայականի,» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


 2015 թ. փետրվարի 23
 Երևան