Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.01.2015-27.10.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.07.02/22(296) Հոդ.105
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.01.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009077

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 հունվարի 2009 թ.

թիվ 20-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66 հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

(նախաբանը փոփ. 02.12.14 թիվ 335-Ն)

1. Հաստատել «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին ներկայացվող իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը»՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները»՝ համաձայն Հավելված 2-ի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. փետրվարի 4

ք. Երևան

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թ. հունվարի 27-ի
թիվ 20-Ն որոշմամբ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ N

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

1. Համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի` իրավաբանական անձի մասով իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը փաստացի (իրական) հսկողություն է իրականացնում իրավաբանական անձի կամ գործարքի (գործարար հարաբերության) նկատմամբ և (կամ) ի շահ որի իրականացվում է գործարար հարաբերությունը կամ գործարքը:

(1-ին կետը փոփ. 02.12.14 թիվ 335-Ն)

2. Իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ կեղծ կամ անարժանահավատ տվյալներ ներկայացնելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:

3. Ես՝ ——--- անուն, հայրանուն, ազգանուն —ս, հանդիսանալով ———---- անվանումը, կազմակերպաիրավական ձևը ———— իրավաբանական անձի ——- կարգավիճակը ———, հայտարարում եմ, որ նշված իրավաբանական անձը՝

1)  ունի իրական շահառու,

2)  չունի իրական շահառու (տե՜ս սույն հայտարարության ներկայացնելու կարգի և ժամկետների 3-րդ կետը),

3)  չի տիրապետում իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվության (տե՜ս սույն հայտարարության ներկայացնելու կարգի և ժամկետների 4-րդ կետը):

4. Իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում՝ հայտարարում եմ նրա հետևյալ տվյալները՝

 

1) ———————------- անունը, ազգանունը ———————,

 

2) ————————-------- ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի)  ——————------- (ենթակա է լրացման տեղեկատվության առկայության դեպքում),

 

3) —————----- բնակության վայր (երկիր, քաղաք, փողոց, շենք, տուն/բնակարան) ————----- (ենթակա է լրացման տեղեկատվության առկայության դեպքում),

 

4) —————----- քաղաքացիությունը ——————------ (ենթակա է լրացման տեղեկատվության առկայության դեպքում),

 

5) —————----- անձնագրի սերիան/համարը, տրամադրման ամսաթիվ —————— (տե՜ս սույն հայտարարության ներկայացնելու կարգի և ժամկետների 5-րդ կետը):

 

5. Այն դեպքում, երբ անձը նշում է կատարել սույն հայտարարության 3-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետերում, ապա սույն կետում ներկայացվում են իրական շահառուի բացակայության կամ նրա վերաբերյալ տվյալներին չտիրապետելու օբյեկտիվ հիմնավորումները:

 

 

 

—-- ամսաթիվ, ամիս, տարի- ————----թ.

————————————----------

ստորագրություն

(հավելվածը փոփ. 02.12.14 թիվ 335-Ն)

 

Հավելված 2

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թ. հունվարի 27-ի
թիվ 20-Ն որոշմամբ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Հավելված 1-ով սահմանված «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց գրանցող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը» (այսուհետ` հայտարարություն) իրավաբանական անձի կողմից ներկայացվում է իրավաբանական անձանց պետական գրանցման, կանոնադրական կապիտալը (բաժնեհավաք կապիտալը և այլն) կամ հիմնադիրների, մասնակիցների, անդամների, փայատերերի, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27, 29, 34 և 39 հոդվածներով սահմանված կարգով՝ նշված հոդվածներով նախատեսված դիմումը տրամադրելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(1-ին կետը փոփ. 02.12.14 թիվ 335-Ն)

2. Հայտարարությունը իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին պետք է տրամադրվի թղթային տարբերակով:

3. Հայտարարության 3-րդ կետի 2-րդ ենթակետը՝ «Չունի իրական շահառու» նշվում է այն դեպքում, երբ իրավաբանական անձն օբյեկտիվ պատճառներով չունի կամ չի կարող ունենալ իրական շահառու: Այս դեպքում համապատասխան հիմնավորումներ են ներկայացվում հայտարարության 5-րդ կետում: Իրական շահառու չունենալու հնարավոր դեպքեր կարող են հանդիսանալ, երբ՝

1) գրանցվում է հիմնադրամ.

2) գրանցվում է պետության կողմից հիմնադրվող իրավաբանական անձ.

3) այլ հնարավոր դեպքեր:

4. Հայտարարության 3-րդ կետի 3-րդ ենթակետը՝ «Չի տիրապետում իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվության» կարող է նշվել միայն բաց բաժնետիրական ընկերության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ անձն օբյեկտիվ պատճառներով չի տիրապետում և չէր կարող տիրապետել իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվության: Այդ դեպքերում համապատասխան հիմնավորումներ են ներկայացվում հայտարարության 5-րդ կետում:

5. Իրական շահառուի անձնագրային տվյալների բացակայության դեպքում` իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձը հայտարարության՝ իրական շահառուի վերաբերյալ տվյալների 4-րդ կետի 5-րդ ենթակետում լրացնում է իր անձնագրային տվյալները` փակագծերում նշելով իր անունը և ազգանունը:

6. Միևնույն իրավաբանական անձին վերաբերող յուրաքանչյուր հայտարարության վրա դրվում է հերթական համար:

7. Երկու կամ ավելի իրական շահառուների առկայության դեպքում հայտարարության մեջ լրացվում են համապատասխան թվով իրական շահառուների տվյալները` յուրաքանչյուրի համար օգտագործելով նույն հայտարարության ձևը` իր հերթական համարով:

8. Լրացվող հայտարարության դարձերեսին պետք է նշված լինի սույն հավելվածով սահմանված՝ հայտարարության ներկայացնելու կարգը և ժամկետները:

(հավելվածը փոփ. 02.12.14 թիվ 335-Ն)