Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 288-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2014-03.10.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.12.03/31(510).1 Հոդ.322.1
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.10.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014526

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 հոկտեմբերի 2014 թ.

թիվ 288-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/17-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 171-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները» սահմանող կանոնակարգ 4/17-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. հոկտեմբերի 24
Երևան

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թվականի հոկտեմբերի 21-ի
թիվ 288-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/17

 

ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 171-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները և գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքների առավել մանրամասն նկարագրությունը և 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված այն դեպքերը կամ գործողությունները, որոնք գնային չարաշահում չեն համարվում:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

1) Օրենք՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

2) գնային չարաշահման դեպքի առկայության չափանիշ է համարվում` Օրենքի 171-րդ Հոդվածի 2-րդ մասով սահմանված գնային չարաշահման գործողությունների քայլերի տրամաբանությունն ու հաջորդականությունը նկարագրող հնարավոր սխեման,

3) պատվեր է համարվում Օրենքի 159-րդ Հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արժեթղթերով գործարքների կնքման նպատակով ներկայացվող հանձնարարականը, ինչպես նաև ներդրումային ծառայություն մատուցող անձի կարգադրությունը, հանձնարարությունը, հայտը կամ առաջարկը,

4) առևտրային համակարգ է համարվում էլեկտրոնային եղանակով արժեթղթերի հրապարակային առևտրի կազմակերպման, անցկացման և դրա հետ կապված տեղեկատվության մշակման և պահպանման համար կարգավորվող շուկայի օպերատորի կողմից օգտագործվող տեխնիկական, ծրագրային և այլ միջոցների համախումբը,

5) երկար դիրք է համարվում այն իրավիճակը, երբ անձը ձեռք է բերել տվյալ դասի արժեթղթերը (տիրապետում է տվյալ դասի արժեթղթերի) կամ կնքել է այնպիսի գործարք, որի համաձայն անձն իրավունք ունի կամ պարտավոր է նախապես համաձայնեցված գնով ձեռք բերել տվյալ դասի արժեթղթերը և անձի համար տնտեսապես շահավետ է այդ արժեթղթերի գների աճը,

6) կարճ դիրք է համարվում այնպիսի իրավիճակը, երբ անձն իրականացրել է կարճ վաճառք (փոխառնված արժեթղթերի վաճառք) կամ կնքել է այնպիսի գործարք, որի համաձայն անձն իրավունք ունի կամ պարտավոր է նախապես համաձայնեցված գնով վաճառել տվյալ դասի արժեթղթեր և անձի համար տնտեսապես շահավետ է այդ արժեթղթերի գների նվազումը:

3. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքում կիրառվող իմաստը:

 

ԳԼՈՒԽ 3. ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերը սահմանվում են սույն կանոնակարգի 1-3 Հավելվածներով:

5. Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշներ և գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքներ կարող են լինել սույն կանոնակարգի 1-3 Հավելվածներով սահմանված չափանիշների և արձանագրման հանգամանքների համակցությունները կամ սույն կանոնակարգի 1-3 Հավելվածներով չսահմանված այլ չափանիշներ:

6. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 1-3 Հավելվածներով սահմանված գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշների և գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքների, ինչպես նաև գնային չարաշահում չհամարվող դեպքերի ու գործողությունների իրավաչափությունը գնահատելիս, ի թիվս այլ հանգամանքների, հաշվի է առնում հետևյալ հանգամանքների առկայությունը`

1) գործարքը կամ գործարքի կնքման պատվերն իրականացվել է` հաշվի առնելով շուկայի արդար և արդյունավետ գործունեության չափանիշները,

2) գործարքը կնքող կամ գործարքի կնքման պատվեր տված անձի գործողություններով այլ անձանց համար չի նվազել գործարքներ կնքելու հնարավորությունը կամ չի պատճառվել վնաս, կամ իրեն բարենպաստ ուղղությամբ չի փոփոխվել կամ պահպանվել այն արժեթղթի գինը, որի գծով անձն ունի երկար կամ կարճ դիրք:

7. Սույն կանոնակարգի իմաստով արժեթղթերով կնքված գործարքի էական քանակի կամ ծավալի գնահատման համար ուղղորդիչ է համարվում տվյալ արժեթղթով մեկ առևտրային օրվա ընթացքում կնքվող գործարքների շուկայական միջին օրական քանակի կամ ծավալի 20 % և ավելի քանակը կամ ծավալը:

8. Սույն կանոնակարգի իմաստով արժեթղթի գնի էական փոփոխությունը, արժեթղթի գնից ոչ օրինաչափ շեղումը գնահատելու համար ուղղորդիչ է համարվում արժեթղթի շուկայական միջին գնից 10 % շեղումը:

 

Հավելված 1

«Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները,

դրանց արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները

 և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները»

սահմանող կանոնակարգ 4/17-ի

 

ՕՐԵՆՔԻ 171-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ, ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ ԵՎ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԴԵՊՔԵՐ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հ/հ

Գնային չարաշահման դեպքի առկայության չափանիշներ

Գնային չարաշահման դեպքի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքներ

Գնային չարաշահում չհամարվող դեպքեր ու գործողություններ

1

2

3

4

1.

Որոշակի արժեթղթով մեկ կամ մի քանի փոխհամաձայնեցված գործարքների` առանց արժեթղթի իրական սեփականատիրոջ փոփոխության կնքում, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել շուկայում արժեթղթի գնի, դրա պահանջարկի կամ առաջարկի վերաբերյալ սխալ կամ ապակողմնորոշիչ պատկերի ստեղծման կամ ազդակների հաղորդման կամ հանգեցնում է արժեթղթի գնի ոչ օրինաչափ շեղումների կամ արհեստական մակարդակի սահմանման

Մեկ կամ մի քանի հաջորդական գործարքների կնքման արդյունքում արժեթուղթը կրկին վերադառնում է նախկին սեփականատիրոջը կամ արժեթղթերի փոխանցումն իրականացվում է միմյանց հետ փոխկապակցված անձանց միջև

Գործարքներ, որոնք կդիտարկվեն իրավաչափ սույն Կանոնակարգի 6-րդ կետով սահմանված կարգով, այդ թվում նաև`

 

1) ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքները,

2) արժեթղթով փոխառության գործարքները,

3) այն գործարքները, որոնց դեպքում արժեթղթերի փոխանցումը պայմանավորված է գրավի իրավունքի իրականացմամբ կամ դատարանի որոշմամբ

2.

Որոշակի արժեթղթով գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որն իրականացվում է փոխկապակցված անձանց միջև` գնման և վաճառքի համընկնող պատվերների տրման միջոցով և որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել շուկայում արժեթղթի գնի, դրա պահանջարկի կամ առաջարկի վերաբերյալ սխալ կամ ապակողմնորոշիչ պատկերի ստեղծման կամ ազդակների հաղորդման կամ հանգեցնում է արժեթղթի գների ոչ օրինաչափ շեղումների կամ արհեստական մակարդակի սահմանման

Որոշակի արժեթղթի գնման և վաճառքի հանդիպակաց պատվերները ներկայացվում են տվյալ առևտրային օրվա առևտրային ժամանակաշրջանի էապես նույն ժամանակահատվածում, նույն արժեթղթի էապես նույն ծավալի համար, էապես նույն գնով և առկա է համաձայնեցված գործարքի կնքման կամ շուկայում արդար գնագոյացման խաթարման կասկած

Գործարքներ կամ գործարքի կնքման պատվերներ, որոնք կդիտարկվեն իրավաչափ սույն Կանոնակարգի 6-րդ կետով սահմանված կարգով

3.

Որոշակի արժեթղթով գործարքի կնքման պատվեր տալը` նպատակ չունենալով այն բավարարել, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել շուկայում արժեթղթի գնի, դրա պահանջարկի կամ առաջարկի վերաբերյալ սխալ կամ ապակողմնորոշիչ պատկերի ստեղծման կամ ազդակների հաղորդման կամ հանգեցնում է արժեթղթի գների ոչ օրինաչափ շեղումների կամ արհեստական մակարդակի սահմանման

Որոշակի արժեթղթի գնման (վաճառքի) պատվեր տալը, որի գինն ավելի բարձր է (ցածր է) նախորդ գնման (վաճառքի) պատվերի գնից, այնուհետև տվյալ պատվերի հեռացումը առևտրային համակարգից` նախքան դրա բավարարումը: Ընդ որում` նման պատվերները կարող են ներկայացվել փոքր ծավալով` դրանք առևտրային համակարգից հեռացնելու ձախողման դեպքում փոքր ծավալով բավարարելու նպատակով

Գործարքներ կամ գործարքի կնքման պատվերներ, որոնք կդիտարկվեն իրավաչափ սույն Կանոնակարգի 6-րդ կետով սահմանված կարգով

4.

Որոշակի արժեթղթով գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որոնք կենտրոնացված են առևտրային նստաշրջանի որոշակի ժամանակահատվածում (երբ հաշվարկվում են փակման կամ այլ հաշվարկային գներ) միայն այն պատճառով, որպեսզի տվյալ գործարքի կնքումը կամ կնքման պատվեր տալը հանգեցնի շուկայում արժեթղթի գնի, դրա պահանջարկի կամ առաջարկի վերաբերյալ սխալ կամ ապակողմնորոշիչ պատկերի ստեղծման կամ ազդակների հաղորդման կամ հանգեցնում է արժեթղթի գնի ոչ օրինաչափ շեղումների կամ արհեստական մակարդակի սահմանման

Առևտրային օրվա փակման պահին որոշակի արժեթղթով էական քանակի կամ ծավալի կամ որոշակի արժեթղթի գնի էական փոփոխությամբ գործարքների կնքում կամ դրանց կնքման պատվերների ներկայացում

Գործարքներ կամ գործարքի կնքման պատվերներ, որոնք կդիտարկվեն իրավաչափ սույն Կանոնակարգի 6-րդ կետով սահմանված կարգով

5.

 Որոշակի արժեթղթի գնի ոչ օրինաչափ շեղումների կամ արհեստական մակարդակի սահմանում` դրա հետ կապված մեկ այլ արժեթղթի գնի ոչ օրինաչափ շեղման կամ արհեստական մակարդակի սահմանման նպատակով

1) Որոշակի արժեթղթով մեկ կամ մի քանի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվերների ներկայացում տվյալ արժեթղթի հետ կապված այլ արժեթղթի կամ դրա հետ կապված ածանցյալ գործիքի գնի վրա ազդելու նպատակով
2) Մի կարգավորվող շուկայում որոշակի արժեթղթով մեկ կամ մի քանի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը մեկ այլ կարգավորվող շուկայում տվյալ արժեթղթի կամ դրա հետ կապված ածանցյալ գործիքի գնի վրա արհեստականորեն ազդելու նպատակով:

Գործարքներ կամ գործարքի կնքման պատվերներ, որոնք կդիտարկվեն իրավաչափ սույն Կանոնակարգի 6-րդ կետով սահմանված կարգով, այդ թվում նաև` տարբեր կարգավորվող շուկաներում նույն կամ իրար հետ կապված արժեթղթերի գների տարբերություններից օրինական օգուտների ստացման նպատակով կնքվող գործարքները

6.

Որոշակի արժեթղթով հաջորդաբար փոխկապակցված անձանց կողմից արժեթղթով գործարքների կնքում` նպատակ հետապնդելով յուրաքանչյուր անգամ սահմանել տվյալ արժեթղթի առավել բարձր (ցածր) գին, քան նախորդ գործարքով սահմանված գինն է, որն էլ ի վերջո հանգեցնում է կամ կարող է հանգեցնել շուկայում արժեթղթի գնի, դրա պահանջարկի կամ առաջարկի վերաբերյալ սխալ կամ ապակողմնորոշիչ պատկերի ստեղծման կամ ազդակների հաղորդման կամ հանգեցնում է արժեթղթի գնի ոչ օրինաչափ շեղումների կամ արհեստական մակարդակի սահմանման

Մեկ կամ մի քանի հաջորդական առևտրային օրերի ընթացքում որոշակի արժեթղթով կնքվում են գործարքներ, որոնց գնման (վաճառքի) գները յուրաքանչյուր հաջորդ գործարքի կնքման արդյունքում ավելի բարձր (ցածր) են, քան տվյալ արժեթղթով կնքված նախորդ գործարքի կնքման արդյունքում:

Գործարքներ, որոնք կդիտարկվեն իրավաչափ սույն Կանոնակարգի 6-րդ կետով սահմանված կարգով

 

Հավելված 2

«Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները,

դրանց արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները

 և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները»

սահմանող կանոնակարգ 4/17-ի

 

ՕՐԵՆՔԻ 171-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ, ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ ԵՎ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԿԱԶՄՈՂ ԴԵՊՔԵՐ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հ/հ

Գնային չարաշահման դեպքի առկայության չափանիշներ

Գնային չարաշահման դեպքի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքներ

Գնային չարաշահում չհամարվող դեպքեր ու գործողություններ

1

2

3

4

1.

Մեկ կամ մի քանի գործարքների կնքման միջոցով արժեթղթի սեփականության իրավունքի քողարկումը

Արժեթղթի սեփականության վերաբերյալ տեղեկատվության բացահայտման պահանջներից խուսափելու միջոցով` նախապես պայմանավորվածության վերաբերյալ տեղեկատվության բացահայտում

Գործարքներ, որոնք կդիտարկվեն իրավաչափ սույն Կանոնակարգի 6-րդ կետով սահմանված կարգով, այդ թվում նաև`
1) եթե գործարքի կնքման արդյունքում արժեթուղթը այլ անձի անունով պահելու իրավասությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտով.
2) արժեթղթի սեփականության վերաբերյալ տեղեկատվությունը չի բացահայտվել կամ բացահայտվել է ուշացմամբ

2.

Սխալ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվության տարածման միջոցով արժեթղթով գործարքների կնքում

1) Որոշակի արժեթղթի երկար (կարճ) դիրքի բացումը, հետո տվյալ արժեթղթի առքի (վաճառքի) գործարքների կնքումը և (կամ) սխալ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվության տարածումը` արժեթղթի գինը բարձրացնելու (իջեցնելու) նպատակով, այնուհետև տվյալ արժեթղթի վաճառքը (գնումը) և (կամ) երկար (կարճ) դիրքի փակումը բարձր (իջեցված) գնով
2) Որոշակի արժեթղթի կարճ դիրքի բացումը, հետո տվյալ արժեթղթի վաճառքի գործարքների կնքումը և (կամ) սխալ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվության տարածումը` արժեթղթի գինը իջեցնելու նպատակով, այնուհետև` տվյալ արժեթղթերի գնումը և (կամ) կարճ դիրքի փակումը իջեցված գնով

Գործարքներ, որոնք կդիտարկվեն իրավաչափ սույն Կանոնակարգի 6-րդ կետով սահմանված կարգով, այդ թվում նաև` երբ շուկայի խոշոր մասնակիցների կողմից բացված դիրքի մասին տեղեկատվությունը հրապարակվում է օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով

 

Հավելված 3

«Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները,

դրանց արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները

 և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները»

սահմանող կանոնակարգ 4/17-ի

 

ՕՐԵՆՔԻ 171-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ, ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ ԵՎ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԴԵՊՔԵՐ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հ/հ

Գնային չարաշահման դեպքի առկայության չափանիշներ

Գնային չարաշահման դեպքի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքներ

Գնային չարաշահում չհամարվող դեպքեր ու գործողություններ

1

2

3

4

1.

 Թողարկողի կամ նրա արժեթղթերի մասին սխալ, ապակողմնորոշիչ կամ խեղաթյուրված տեղեկատվության տարածումը, որը տվյալ թողարկողի արժեթղթի գնի վերաբերյալ ստեղծում է սխալ կամ ապակողմնորոշիչ պատկեր

1) Հեռուստատեսությամբ, ռադիոյով, ինտերնետով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով արժեթղթի գնահատման համար սխալ, ապակողմնորոշիչ կամ խեղաթյուրված տեղեկությունների տարածում
2) Արժեթղթերի գնահատման համար էական համարվող տեղեկատվության չբացահայտում

 

2.

Ցանկացած տեղեկատվության տարածումը, որը տվյալ թողարկողի արժեթղթի գնի վերաբերյալ ստեղծում է սխալ կամ ապակողմնորոշիչ պատկեր

Այնպիսի տեղեկատվության տարածումը, որն ուղղակիորեն չի առնչվում արժեթղթին, սակայն տվյալ արժեթղթի գնի վերաբերյալ սխալ կամ ապակողմնորոշիչ պատկեր է ստեղծում

 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.09.2020, թիվ 149-Ն 03.10.2020, թիվ 288-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան