ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
18 նոյեմբերի 2014 թ. |
թիվ 318-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՓԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2014 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 49 արձանագրություն) և քննարկելով «ԱՐՓԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 2014 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ԱՐՓԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Մուրացանի փողոց, 113/1 շենք, 83 տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
|
|