Գլխավոր տեղեկություն
Համար
N 1462-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1462-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) Երևան քաղաքի Հալաբյան 38/7ուղղ.  հասցեում գտնվող 9225 քառ. մետր հողամասով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Երևան քաղաքի Հալաբյան 38/7ուղղ. հասցեում գտնվող ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 13499 քառ. մետր հողամասից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առանձնացնել 9225 քառ. մետր հողամասը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման մասնաշենքի նախագծման և կառուցման նպատակով:

3. Սույն որոշման 2-րդ կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով։

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել սույն որոշման 2-րդ կետի համաձայն առանձնացվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման գործընթացը:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

1) ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

2) ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չափագրման աշխատանքների իրականացումը.

3) սույն որոշման 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետով նախատեսված գործառույթներն իրականացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

6. Սահմանել, որ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման մասնաշենքի նախագծման, կառուցման և անշարժ գույքի նկատմամբ հետագայում իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ է առաջնորդվել հողամասի սույն որոշման հիման վրա իրականացված չափագրման արդյունքում արձանագրված տվյալներով:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետի համաձայն առանձնացվող հողամասն ազատել գրավից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1462-Ա որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_7120

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան