Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 336-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2015-01.09.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.01.14/2(1091).1 Հոդ.341
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.12.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 դեկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014569

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 336-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ՝ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԵՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նախատեսել լիազոր մարմնի հրապարակած՝ ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերից անձին հանելու խնդրանքի քննարկման կարգը և ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու կարգը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, 11-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը և 28-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Լիազոր մարմնի հրապարակած՝ ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերից հանելու խնդրանքի քննարկման, ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. դեկտեմբերի 4
Երևան

 

Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թվականի դեկտեմբերի 2-ի
թիվ 336-Ն որոշման

 

Կ ա ր գ

 

Լիազոր մարմնի հրապարակած՝ ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերից

հանելու խնդրանքի քննարկման, ահաբեկչության հետ կապված անձանց գույքի

սառեցումը վերացնելու

 

Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը գործում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) հիման վրա:

2. Սույն կարգով սահմանվում են լիազոր մարմնի հրապարակած՝ ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերից (այսուհետ՝ Ցանկեր) անձին հանելու խնդրանքի քննարկման կարգը և ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու կարգը:

3. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն Օրենքով սահմանված նշանակությունը:

 

Գլուխ 2. Լիազոր մարմնի հրապարակած ցանկերից ահաբեկչության հետ կապված անձանց հանելը

 

4. Ցանկում ներառված անձն իրավունք ունի դիմել լիազոր մարմնին՝ իրեն ցանկից հանելու համար, եթե կարծում է, որ չի համապատասխանում կամ այլևս չի համապատասխանում ցանկում ներառելու չափանիշներին: Այդ նպատակով լիազոր մարմնին ներկայացվում է «Լիազոր մարմնի հրապարակած՝ ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերից հանելու, ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու դիմում (այսուհետ` Դիմում)` համաձայն սույն կարգի Հավելված 1-ով սահմանված օրինակելի ձևի, որին կարող են կցվել ցանկում ներառված անձի կարծիքը հիմնավորող փաստաթղթեր:

5. Լիազոր մարմնին ներկայացված՝ ցանկերից հանելու մասին Դիմումը երեսնօրյա ժամկետում վերադարձվում է ոչ ամբողջական կամ թերի լրացված լինելու դեպքում: Սույն կետի իմաստով Դիմումը համարվում է ոչ ամբողջական կամ թերի, եթե Դիմումը չի պարունակում սույն որոշման Հավելված 1-ով սահմանված` դիմումատուին վերաբերող բոլոր տեղեկությունները: Սույն կետում նշված հիմքով Դիմումի վերադարձման դեպքում անձը կարող է լիազոր մարմնին կրկին ներկայացնել Դիմումը` վերացնելով լիազոր մարմնի կողմից նշված թերությունները:

6. Լիազոր մարմինն իրավունք ունի պահանջել ներկայացնել Դիմումը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:

7. Դիմումը ստանալուց հետո երեսնօրյա ժամկետում լիազոր մարմինը անձին ցանկերից հանելու մասին քննարկման արդյունքների վերաբերյալ ծանուցում է ուղարկում Դիմում ներկայացրած անձին:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված երեսնօրյա ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավել, քան երեսուն օրով, եթե լրացուցիչ տեղեկությունների ձեռք բերման անհրաժեշտությունից ելնելով, լիազոր մարմինը հարցում(ներ) է կատարում օտարերկրյա իրավասու մարմիններին: Ժամկետի երկարաձգման մասին լիազոր մարմինը ծանուցում է Դիմումը ներկայացրած անձին:

9. Դիմումը բավարարելու դեպքում, այն բավարարելու օրվանից երկօրյա ժամկետում լիազոր մարմինը Դիմումը ներկայացրած անձին հանում է ցանկերից և այդ մասին տեղեկություն է հրապարակում լիազորված մարմնի պաշտոնական կայքում:

10. Անձը, ում ցանկերից հանելու մասին դիմումը մերժվել է՝ ցանկում ներառելու չափանիշներին համապատասխանելու հիմքով, կարող է կրկին դիմել լիազոր մարմնին իր անունը ցանկերից հանելու հարցով, եթե երևան են եկել լրացուցիչ հանգամանքներ, որոնք վկայում են այն մասին, որ անձը չի համապատասխանում կամ այլևս չի համապատասխանում ցանկերում ներառելու չափանիշներին:

 

Գլուխ 3. Ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելը

 

11. Ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը լիազոր մարմնի կողմից վերացվում է.

1) ահաբեկչության հետ կապված անձին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն կամ լիազոր մարմնի հրապարակած ցանկերից հանելու դեպքում.

2) գույքը սխալմամբ սառեցված լինելու դեպքում՝ վերլուծության արդյունքում, որը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ա. լիազոր մարմնի նախաձեռնությամբ,

բ. անձի դիմումի հիման վրա.

3) քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից գույքի վրա կալանք դնելու դեպքում:

12. Ահաբեկչության հետ կապված անձին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն կամ լիազոր մարմնի հրապարակած ցանկերից հանելու դեպքում լիազոր մարմինը այդ մասին տեղեկանալու օրվանից երկօրյա ժամկետում վերացնում է գույքի սառեցումը, որի մասին եռօրյա ժամկետում ծանուցում է սառեցումն իրականացրած անձին կամ մարմնին:

13. Գույքը սխալմամբ սառեցված լինելու դեպքում գույքի սեփականատիրոջ կողմից այդ մասին սույն կարգի Հավելված 1-ով նախատեսված դիմումը ստանալու օրվանից հնարավորին սեղմ, բայց ոչ ավել քան սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետներում լիազոր մարմինը ստուգում է անձի ինքնությունը, ում գույքը սառեցվել է, և վերջինիս դիմումի հիմնավորվածության դեպքում վերացնում է գույքի սառեցումը: Լիազոր մարմինն իրականացված վերլուծության արդյունքների մասին դրանց ամփոփման օրվանից եռօրյա ժամկետում ծանուցում է անձին, ում գույքը սառեցվել էր, ինչպես նաև սառեցումն իրականացրած անձին կամ մարմնին:

14. Լիազոր մարմինը սառեցված գույքի վրա օրենքով սահմանված կարգով կալանք դնելու մասին քրեական հետապնդում իրականացնող մարմնից տեղեկացում ստանալու օրվանից երկօրյա ժամկետում վերացնում է գույքի սառեցումը, որի մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցում է սառեցումն իրականացրած անձին կամ մարմնին սառեցումը վերացնելու օրվանից եռօրյա ժամկետում:

 

Հավելված 1

 

Լիազոր մարմնի հրապարակած՝ ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերից հանելու խնդրանքի քննարկման, ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու կարգի

 

Լիազոր մարմնի հրապարակած՝ ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերից հանելու, ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու դիմումի օրինակելի ձև

 

Դիմում

1. Դիմումի առարկան

Խնդրում ենք նշել պահանջի առարկան

Լիազոր մարմնի հրապարակած՝ ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերից հանելու մասին

Ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու մասին

 

2. Դիմում ներկայացրած անձի մասին տեղեկություններ

1) Ֆիզիկական անձանց համար

Անունը, ազգանունը
/այնպես, ինչպես ներառված է ցանկում/

 

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը և տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը

 

Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը

 

Ծննդյան վայրը
/քաղաք/շրջան/երկիր/

 

Քաղաքացիությունը

Ներկա

 

Նախկին
/ներառյալ ամսաթվերը/

Հաշվառման վայր (բնակության վայր)

Հիմնական
/քաղաք/շրջան/երկիր/

 

Այլ
/նախկին/ ներկայիս/

Խնդրում ենք նշեք, արդյոք ցանկում ներառված անձը ողջ է

 Այո Ոչ

Եթե ոչ, խնդրում ենք ներկայացնել մահվան վկայականը կամ այլ համարժեք փաստաթուղթ, որը առնվազն կարտացոլի մահվան փաստը, անձի ամբողջական անունը, ծննդյան ամսաթիվն ու վայրը, ինչպես նաև մահվան ամսաթիվն ու վայրը

 

2) Իրավաբանական անձանց համար

Անվանումը
/այնպես, ինչպես ներառված է ցանկում/

 

Կարճ անվանումը կամ հապավումը

 

Անհատականացման համարը

 

Գտնվելու վայրը

Ներկա

 

Նախկին, եթե առկա է

Խնդրում ենք նշել, արդյոք ցանկում ներառված իրավաբանական անձը դադարեցրել է գործունեությունը

 Այո  Ոչ

Եթե այո, խնդրում ենք ներկայացնել համապատասխան փաստաթղթեր

Այլ տեղեկություններ

 

 

3. Սառեցված գույքի նկարագիրը

Խնդրում ենք մանրամասն ներկայացնել սառեցված գույքի նկարագիրը (անհրաժեշտության դեպքում կարող եք կցել փաստաթղթեր)

 

 

4. Ցանկից հանելու/սառեցումը վերացնելու մասին նախկին դիմումներ

Արդյո՞ք առկա են նույն անձին ցանկից հանելու, սառեցումը վերացնելու վերաբերյալ այլ դիմումներ

Այո  Ոչ

Եթե այո, խնդրում ենք մանրամասնել

 

5. Ցանկից հանելու/սառեցումը վերացնելու վերաբերյալ հիմնավորում

Խնդրում ենք հիմնավորել, թե ինչու եք կարծում, որ չեք համապատասխանում կամ այլևս չեք համապատասխանում ահաբեկչության հետ կապված անձանց ցանկում ներառելու չափանիշներին (անհրաժեշտության դեպքում կարող եք կցել փաստաթղթեր)

 

 

6. Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ

Խնդրում ենք նշել փաստաթղթի անվանումը և էջերի քանակը

 

 

7. Ցանկից հանելու/սառեցումը վերացնելու մասին դիմումի ներկայացում

Ահաբեկչության հետ կապված անձանց ցանկում ------- համարի ներքո ներառված --------------ին նշված ցանկից հանելու մասին դիմումը ներկայացվել է ----/----/-----թ.:

Գույքի սառեցումը վերացնելու մասին դիմումը ներկայացվել է ----/----/-----թ.:

 ----------------------------------------

 (ստորագրություն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.08.2018, թիվ 134-Ն 01.09.2018, թիվ 336-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան