Գլխավոր տեղեկություն
Համար
N 550-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.01.2015-11.08.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 2011 թվականի N 550-Ա

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՔՈՒՎԵՅԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի, ինչպես նաև 2010 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի 6-րդ հոդվածի՝

1. Հաստատել տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

 2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական թերակղզու բաժնի վարիչի պարտականությունները կատարող Մհեր Մկրտումյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

(2-րդ կետը փոփ. 12.12.11 N 1192-Ա, խմբ. 03.04.14 N 248-Ա. փոփ. 14.01.15 N 17-Ա)

3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, հանձնաժողովի հայկական կողմի նախագահին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. հունիսի 15
Երևան

 

 
 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2011 թ.
 հունիսի 15-ի N 550-Ա
 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ  ՀԱՅ-ՔՈՒՎԵՅԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

 

 Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

 

 Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

 

 Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

 

 Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

 

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)

 

 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (համաձայնությամբ)

 

(Հավելվածը լրաց. 06.08.11 N 742-Ա, փոփ. 14.01.15 N 17-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան