ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2011 թվականի N 240-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվող տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազման գործակալության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև փոխգործակցությունը համակարգելու, կանոնակարգելու և միասնական վերահսկողություն սահմանելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել որոշման 1-ին կետում նշված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
Լ. Դավթյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ |
Վ. Պողոսյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Գ. Բաղիյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Ս. Բաղդասարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության |
Ա. Վանյան |
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն |
|
|
(տողը հանվել է 19.11.14 N 1151-Ա) | |
| |
Հ. Եմիշյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ |
Գ. Պողոսյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության |
Խ. Սարգսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Գևորգյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 21.10.13 N 957-Ա, 14.03.14 N 185-Ա, 22.05.14 N 470-Ա, 19.11.14 N 1151-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |