ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2014 թվականի N 1165-Ա
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Աֆրիկյանին 2014 թվականի նոյեմբերի 24-27-ը գործուղել Երուսաղեմ (Իսրայելի Պետություն)՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև մաքսային գործերում փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրն ստորագրելու համար:
2. Գագիկ Խաչատրյանի և Արթուր Աֆրիկյանի՝ Երուսաղեմ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Երուսաղեմ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 21 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|