ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում գիտության բնագավառում ռազմավարական հիմնախնդիրների քննարկման և առաջարկությունների մշակման նպատակով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 6-րդ կետի համաձայն, որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհուրդ հետևյալ կազմով`
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
(խորհրդի նախագահ) |
Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի նախագահի տեղակալ |
Ա. ՍԱՀԱԿՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի
պրեզիդենտ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության,
մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ
Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտ
Գ. ՍԱՐԳՍՅԱՆ |
- | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ |
Գ. Ջահուկյան |
- |
ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի տնօրեն |
Ռ. ՋՐԲԱՇՅԱՆ |
- |
ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն |
Վ. ՖԱՆԱՐՋՅԱՆ |
- |
ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն |
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ |
- |
ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա |
Լ. ԹԱՎԱԴՅԱՆ |
- |
քիմիական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն |
Է. ԳևՈՐԳՅԱՆ |
- |
կենսաբանական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարան |
Ա. ՍԵԴՐԱԿՅԱՆ |
- |
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ |
Գ. ՊՈՂՈՍՅԱՆ |
- |
փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրեն: |
2. Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհրդին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհրդի կանոնադրությունը:
3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.12.1998, ՆՀ-202 | 31.12.1998, ՆՀ-852 | |
03.06.1998, ՆՀ-56 | 03.06.1998, ՆՀ-852 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|