Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-852
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.1997-03.06.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.16/25(549)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
04.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում գիտության բնագավառում ռազմավարական հիմնախնդիրների քննարկման և առաջարկությունների մշակման նպատակով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 6-րդ կետի համաձայն, որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհուրդ հետևյալ կազմով`

Հայաստանի Հանրապետության Նախագահ

(խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության Ազգային

ժողովի նախագահի տեղակալ

Ա. ՍԱՀԱԿՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի

պրեզիդենտ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության,

մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի

նախագահ

Երևանի պետական համալսարանի ռեկտոր

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտ

 

Գ. ՍԱՐԳՍՅԱՆ

- Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ

Գ. Ջահուկյան

-

ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի տնօրեն

Ռ. ՋՐԲԱՇՅԱՆ

-

ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն

Վ. ՖԱՆԱՐՋՅԱՆ

-

ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ

-

ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա

Լ. ԹԱՎԱԴՅԱՆ

-

քիմիական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն

Է. ԳևՈՐԳՅԱՆ

-

կենսաբանական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարան

Ա. ՍԵԴՐԱԿՅԱՆ

-

ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

-

փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրեն:

 

2. Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհրդին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհրդի կանոնադրությունը:

3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
4 դեկտեմբերի 1997 թ.
ՆՀ-852