Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-583
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992.08/15-16(1019-1020) (1105-1106) հոդ. 73, մարտ 1996
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
12.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.03.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԳԼԽԱՎՈՐՈՂ ԴԱՏԱԽԱԶՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 1996 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներ նշանակելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացրած թեկնածությունների վերաբերյալ» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի տասնմեկերորդ և 95 հոդվածի առաջին մասի չորրորդ կետերով, որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներ նշանակել.

 

Արա Լենդրուշի Ասլանյանին

- Հայաստանի Հանրապետության դատախազության տնտեսական, սոցիալական և բնապահպան ոլորտներում օրենքների կատարման վրա հսկող բաժնի պետ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

Արամ Արծվիի Թամազյանին

- Երևան քաղաքի դատախազ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

Դավիթ Վազգենի Ավագյանին

- Թալինի նախկին վարչական շրջանի տարածքի

դատախազ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Վարդգես Բագրատի Մկրտչյանին

- Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքի և Հոկտեմբերյան քաղաքի միջշրջանային դատախազ

Միքայել Գրիգորի Բադիրյանին - Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածքի և
Էջմիածին քաղաքի միջշրջանային դատախազ

ԼՈՌԻԻ ՄԱՐԶ

Ռուդիկ Երջանիկի Հարությունյանին - Վանաձոր քաղաքի դատախազ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

Արմեն Գրիշայի Սարդարյանին

- Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածքի և
Աբովյան քաղաքի միջշրջանային դատախազ

Յուրա Նորայրի Ղազարյանին - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի
դատախազ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

12 մարտի 1996 թ.

ՆՀ-583

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան