Գլխավոր տեղեկություն
Համար
N 1156-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2014 թվականի N 1156-Ա

 

 ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Միջերկրածովյան համագործակցության համաճարակային միջամտությունների վերապատրաստման (MediPIET) ծրագրի շրջանակներում Սևծովյան տարածաշրջանային աշխատանքային ժողովի մասնակիցների 2014 թվականի դեկտեմբերի 16-17-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 750000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 19

Երևան