Գլխավոր տեղեկություն
Համար
N 1391-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.19/70(1083) Հոդ.1208
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2014 թվականի N 1391-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Անհրաժեշտ տրանսպորտային սարքավորում ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին 2014 թվականին հատկացնել 13.000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով):

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին սույն որոշման 2-րդ կետում նշված տրանսպորտային սարքավորումը ձեռք բերել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան՝ բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1391-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում`

 

09

   

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

(13.000.0)

   

այդ թվում`

 

02

 

Միջնակարգ ընդհանուր կրթություն

(13.000.0)

 

այդ թվում`

 

02

Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն

(13.000.0)

այդ թվում`

 

02. Հանրակրթական ուսուցում

(13.000.0)

ՀՀ Կոտայքի մարզպետարան

(13.000.0)

     

այդ թվում`

 
     

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

13.000.0

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

13.000.0

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

13.000.0

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

13.000.0

     

այդ թվում`

 
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

13.000.0

     

ՀՀ կառավարություն

13.000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1391-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պատվիրատուն` ՀՀ Կոտայքի մարզպետարան

(ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման)

Ծրագիրը` Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն

Անվանումը` Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

Բաժին N 09 Խումբ N 02 Դաս N 02 Ծրագիր N 02

(ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման)

Գնման առարկայի

Գնման ձևը (ընթացա-
կարգը)

Չափի միավորը

Միավորի գինը

Ընդամենը` ծախսերը (դրամ)

Քանակը

միջանցիկ կոդը` ըստ CPV դասակարգ-
ման

անվանումը

 

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

         

80200000/1

պայմանագրերի հիման վրա մատուցվող միջնակարգ ընդհանուր կրթություն

ԲԸԱՀ

դրամ

 

(13.000.000)

 

Աղյուսակ N 2

Պատվիրատուն` ՀՀ Կոտայքի մարզպետարան

(ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման)

Ծրագիրը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

Անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 Ծրագիր N 01

(ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման)

Գնման առարկայի

Գնման ձևը (ընթացա-
կարգը)

Չափի միավորը

Միավորի գինը

Ընդամենը` ծախսերը (դրամ)

Քանակը

միջանցիկ կոդը` ըստ CPV դասակարգման

անվանումը

 

ԱՊՐԱՆՔՆԵՐ

         

34111000/1

Տրանսպորտային սարքավորումներ

ԲԸԱՀ

հատ

13,000,000

13,000,000

1

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1391-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.26 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Միջանցիկ կոդը՝ ըստ CPV դասակարգման

Անվանումը

Գնման ձևը (ընթացակարգը)

Չափի միավորը

Միավորի գինը (դրամ)

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

քանակը

 գումարը
(հազ. դրամ)

ՀՀ Կոտայքի մարզպետարան

 

Բաժին N 09

 Խումբ N 02

Դաս N 02

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում

(13.000.0)

2. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն

(13.000.0)

 

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

(13.000.0)

80200000/1

 միջնակարգ ընդհանուր կրթություն

ԲԸԱՀ

դրամ

   

(13.000.0)

ՀՀ Կոտայքի մարզպետարան

 

Բաժին N 11

 Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

13.000.0

1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

       

13.000.0

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

       

13.000.0

34111000/1

ունիվերսալ և սեդան թափքով մեքենաներ

ԲԸԱՀ

հատ

   

13.000.0

Աղյուսակ N 2

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
2. Հանրային սեփականության կառավարման արդյունքային ցուցանիշներ
2.1. Կարողությունների զարգացում
2.1.1. Ֆիզիկական կապիտալ. Կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող ակտիվներ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)

Ծրագրային դասիչը

Ակտիվի անվանումը
ՀՀ Կոտայքի մարզպետարանի կարողությունների զարգացում

Նկարագրությունը
Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում

   

1102

ԿՀ01

     

Քանակական

Մշակված չէ

 

 X

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման համար կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

13.000.0

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

2014 թ.

   

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

13.000.0

   

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

0

   

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը

   

ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ

   

Փոխարինվող ակտիվների նկարագրությունը

   

ՀՀ Կոտայքի մարզպետարանի առկա սարքավորումների փոխարինում ավելի հզոր և ժամանակակից սարքավորումներով

   

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

   

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ակտիվն անհրաժեշտ է ապահովելու աշխատակազմի կողմից տրամադրվող ծառայությունների քանակական, որակական և ժամկետային ցուցանիշների կատարումը

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Մշակված չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

ԿՀ01 Պետական կառավարման ոլորտում ծառայությունների մատուցում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Աշխատակազմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանների բարելավում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան