ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
5 նոյեմբերի 2014 թ. |
թիվ 68-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԼԱՍՏԻ ԽՈՒՏ», «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ», «ԱԼՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԱՐՏԳԱՐ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 38-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով լիցենզիաների գործողության ժամկետները երկարաձգելու վերաբերյալ «ԼԱՍՏԻ ԽՈՒՏ», «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ», «ԱԼՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» և «ԱՐՏԳԱՐ» ՍՊ ընկերությունների (այսուհետ` Ընկերություններ) 31.10.2014թ. հայտերը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. «ԼԱՍՏԻ ԽՈՒՏ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 73 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:
2. «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 83 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:
3. «ԱԼՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 49 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:
4. «ԱՐՏԳԱՐ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 48 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Ընկերություններին պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի |
Գ. Բունիաթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|