Գլխավոր տեղեկություն
Համար
N 1366-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.17/69(1082) Հոդ.1145
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2014 թվականի N 1366-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացնել 13.000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով):

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին սույն որոշման 2-րդ կետում նշված ավտոմեքենան ձեռք բերել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան` բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 8

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1366-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

     

այդ թվում`

 

01

   

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(13,000.0)

     

այդ թվում`

 
 

01

 

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ

(13,000.0)

     

այդ թվում`

 
   

01

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում

(13,000.0)

     

այդ թվում`

 
     

03. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում

(13,000.0)

     

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

(13,000.0)

     

այդ թվում`

 
     

- Էներգետիկ ծառայություններ

(8,750.0)

     

- Կապի ծառայություններ

(4,250.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

13,000.0

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

13,000.0

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

13,000.0

     

այդ թվում`

 
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

13,000.0

     

ՀՀ կառավարություն

13,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1366-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ծրագիրը

միջոցառումը

ՀՀ 2014 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

1002

   

ԾՐԱԳԻՐ

 
   

(01/01/01)

Տարածքային կառավարման ծառայություններ

 
   

Ծրագրի նկարագրությունը
ՀՀ մարզպետարանների կողմից տարածքային կառավարման քաղաքականության իրականացման ծառայություններ

   
   

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Նպաստում է ՀՀ մարզպետարանների այլ ծրագրերով սահմանված նպատակների իրականացմանը

   
     

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ 04

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից տարածքային կառավարման քաղաքականության իրականացման ծառայություններ

(13,000.0)

     

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Մարզպետարանի ենթակայության հիմնարկների (կրթական, առողջապահական, մշակութային) կառավարման ծառայություններ, ինչպես նաև կրթության, ճանապարհաշինության, քաղաքաշինության և այլ ոլորտներում հասարակական պատվերի տեղաբաշխում, բնապահպանական, առողջապահական, գյուղատնտեսական,սոցիալական ապահովության և այլ ոլորտներում մարզային միջոցառումների համակարգում

 

Ծառայություն մատուցողի անվանումը
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

 
     
     

Կառավարչական հիմնարկի կողմից օգտագործվող ակտիվներ

 

ԿՀ01

 

Տրանսպորտային սարքավորում

13,000.0

Ակտիվի նկարագրությունը
Մարդատար ավտոմեքենա

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
1002 Տարածքային կառավարման ծառայություններ

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.53 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից տարածքային կառավարման քաղաքականության իրականացման ծառայություններ

Նկարագրությունը
Մարզպետարանի ենթակայության հիմնարկների (կրթական, առողջապահական, մշակութային) կառավարման ծառայություններ, ինչպես նաև կրթության, ճանապարհաշինության, քաղաքաշինության և այլ ոլորտներում հասարակական պատվերի տեղաբաշխում, բնապահպանական, առողջապահական, գյուղատնտեսական, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում մարզային միջոցառումների համակարգում

1002

ԱԾ04

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

 

(13000.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1002 Տարածքային կառավարման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Նպաստում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի այլ ծրագրերով սահմանված նպատակների իրականացմանը

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Տրանսպորտային սարքավորումներ

Նկարագրությունը
Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում

1002

ԿՀ01

Քանակական

1

   

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

13,000.0

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

8.5 տարի

   

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

13000.0

   

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը

   

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

     

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես

   

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ակտիվի ձեռքբերումը կնպաստի 1002 - «Տարածքային կառավարման ծառայությունների ծրագիր» ծրագրի միջոցառումների քանակական, որակական և ժամկետայնության ցուցանիշների ապահովմանը

   

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1002 Տարածքային կառավարման ծառայությունների ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աշխատանքների արդյունավետության բարձրացում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1366-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Միջանցիկ կոդը` ըստ CPV դասակարգման

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

(13,000.00)

 

Բաժին N 01

Խումբ N 01

Դաս N 01

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում

(13,000.00)

 

03. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում

(13,000.00)

 

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

(13,000.00)

65310000/1

Էլեկտրականության բաշխում

ԲԸԱՀ

դրամ

 

(2,372.00)

65210000/1

Գազի բաշխում

ԲԸԱՀ

դրամ

 

(6,378.00)

64211200/1

Միջքաղաքային հեռախոսային ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

 

(2,364.00)

32412110/4

Համացանց

ՇՀ

դրամ

 

(1,060.00)

64212000/1

Բջջային հեռախոսների ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

 

(826.00)

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

13,000.00

 

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

13,000.00

 

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

13,000.00

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

13,000.00

34111130/1

Սեդան թափքով մեքենաներ

ԲԸԱՀ

հատ

1

13,000.00

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան