«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314555
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 դեկտեմբերի 2014 թ. |
թիվ 49-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի ««Բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» ձև թիվ 29-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 21-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ
(ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ __________________ 20 թ. (ամիս) |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04 ապրիլի 2000թ., ՀՕ-48) | |
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը | |
Ներկայացնում է ____________________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը __________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) Մարզը _______________________________________________________________ I___I___I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը /Վարչական շրջանը _______________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
______________________________________________________________ I___I___I___I___I___I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական ռեգիստրի գրանցման համարը I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I___I___I___I___I___I___I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I___I___I___I___I___I Հեռախոսահամար(ներ) __________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
Տողի |
Ցուցանիշներ |
Չափի |
Հաշվետու ամիս |
Աճողական, տարվա սկզբից |
1 |
2 |
3 | ||
1 |
Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածություն, ընդամենը |
հա |
||
2 |
Արտադրվել է՝ հացահատիկ և հատիկաընդեղեն |
ցենտներ |
||
3 |
կարտոֆիլ |
-‘’- |
||
4 |
բանջարանոցային մշակաբույսեր |
-‘’- |
||
5 |
բոստանային մշակաբույսեր |
-‘’- |
||
6 |
պտուղ և հատապտուղ |
-‘’- |
||
7 |
խաղող |
-‘’- |
||
8 |
սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում) |
-‘’- |
||
9 |
ծաղիկ |
հատ |
||
10 |
կերի արմատապտուղներ |
ցենտներ |
||
11 |
այլ մշակաբույսեր (նշել) |
-‘’- |
||
12 |
-‘’- |
|||
13 |
-‘’- |
|||
14 |
Կուտակվել է՝ բազմամյա խոտ (ցանովի և բնական) |
-‘’- |
||
15 |
միամյա խոտ |
-‘’- |
||
16 |
ծղոտ |
-‘’- |
||
17 |
Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ |
-‘’- |
||
18 |
Ցանվել է աշնանացան, ընդամենը |
հա |
||
19 |
որից՝ հացահատիկային մշակաբույսեր |
հա |
||
20 |
կերային մշակաբույսեր |
հա |
||
21 |
այլ մշակաբույսեր (նշել) |
հա |
||
22 |
հա |
Ղեկավար |
___________________________ (Ազգանուն, անուն) |
___________________ (Ստորագրություն) |
| ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
___________________________ (Ազգանուն, անուն) |
___________________ |
«__»__________20 թ. |
|
Հավելված 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» ձև թիվ 29-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվության ցուցանիշները (գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերք և ցանված աշնանացան մշակաբույսերի ցանքատարածություններ) ներառում են միայն քաղաքացիների (ֆիզիկական անձանց) տնտեսություններին վերաբերող տվյալներ, որոնք լրացվում են հաշվետու ամսվա կտրվածքով և աճողական՝ տարվա սկզբից, իսկ գյուղատնտեսական մշակաբույսերի աշնանը կատարված ցանքերի (աշնանացան) վերաբերյալ տվյալները՝ աշնանացանի սկզբից: Հաշվետվությունը ներկայացնում են գյուղապետարաններն ու քաղաքապետարանները, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` սույն հաշվետվական ձևում նշված ժամկետում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվության «Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածություն, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների՝ ամսվա կտրվածքով և աճողական՝ տարվա սկզբից, լրացվում են հատիկ ստանալու համար փաստացի հնձված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ), գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի տարածությունների վերաբերյալ տվյալներ:
6. Հաշվետվության «Արտադրվել է» բաժնում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսին համապատասխանող տողում, ըստ համապատասխան սյունակների՝ ամսվա կտրվածքով և աճողական՝ տարվա սկզբից, լրացվում են տվյալ մշակաբույսի հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ (համախառն բերքը): Համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հիմնական ցանքային տարածությունից, կրկնակի ցանքերից, ենթացանքից, այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններից, ինչպես նաև ջերմատներից և ջերմոցներից հավաքված բերքը:
Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք:
Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:
Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական մթերքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, սունկ և այլն):
Ջերմոցները փոքրածավալ կառույցներ են, որոնք ունեն շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք տաքացվող գրունտից և ջերմատներից տարբերվում են նրանով, որ չեն ջեռուցվում: Ջերմոցները շահագործում են գարնանը, ամռանը և աշնանը, և այն հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել վաղահաս բանջարեղեն, սունկ:
7. Հաշվետվության «Կուտակվել է» բաժնում նշված յուրաքանչյուր կերային մշակաբույսին համապատասխանող տողում, ըստ համապատասխան սյունակների՝ ամսվա կտրվածքով և աճողական՝ տարվա սկզբից, լրացվում են տվյալ կերային մշակաբույսի համախառն բերքի վերաբերյալ տվյալներ: Բազմամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է ցանովի և բնական խոտհարքներից հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված չոր բազմամյա խոտի քանակը: Միամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված ցանովի միամյա խոտի քանակը: Կանաչ վիճակում անասուններին կերակրած խոտն այս ցուցանիշներում ներառվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը): Այս ցուցանիշները չեն ներառում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը: Ծղոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի, ինչպես նաև սերմի համար կալսված բազմամյա խոտաբույսերից ստացված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդը այս ցուցանիշում չի ներառվում:
8. Հաշվետվության «Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ» տողում, ըստ համապատասխան սյունակների՝ ամսվա կտրվածքով և աճողական՝ տարվա սկզբից, լրացվում են միայն վայրաճ բոլոր տեսակի պտղի և հատապտղի հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ:
9. Հաշվետվության «Ցանվել է աշնանացան, ընդամենը» բաժնում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսերի խմբին համապատասխանող տողում, ըստ համապատասխան սյունակների՝ ամսվա կտրվածքով և աճողական՝ աշնանացանի սկզբից, լրացվում են հաշվետու ժամկետներում, հաջորդ տարվա բերքի տակ ընթացիկ տարվա աշնանը ցանված հացահատիկային մշակաբույսերի, կերային մշակաբույսերի և այլ մշակաբույսերի ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.11.2018, թիվ 74-Ն | 01.02.2019, թիվ 49-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|