ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի` 1999 թվականը տարեցների միջազգային տարի հռչակելու դրույթներից և Հայաստանի Հանրապետությունում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկումը բարելավելու նպատակով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) երկամսյա ժամկետում հաստատել միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկումը բարելավելու ծրագիրը,
բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման խնդիրներին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը,
գ) Հայաստանի Հանրապետությունում միայնակ տարեցների և հաշմանդամների հիմնահարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել ամենամյա զեկուցագիր:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ | Լ. Տեր-Պետրոսյան |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.04.2018, ՆՀ-226-Ն | 09.04.2018, ՆՀ-795 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|