Գլխավոր տեղեկություն
Համար
N 1530-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2014 թվականի N 1530-Ա

 

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 182-Ն կարգադրության 1-ին կետով հաստատված հայեցակարգի 15-րդ կետի 4-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով և ելնելով Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերում էներգախնայողության միջոցառումների ներդրման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ստորագրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև Ներդրման համաձայնագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել Արևելյան Եվրոպայի շրջակա միջավայրի և էներգախնայողության գործընկերության անդամավճարի առաջին մասնաբաժնի (100 հազ. եվրո` 2015 թվականի համար) վճարումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև 2012 թվականի հուլիսի 30-ին կնքված` Գործակալության համաձայնագրի շրջանակներում հիմնադրամին ֆինանսական կառավարման հանձնված միջոցների հաշվին՝ համապատասխանաբար նվազեցնելով հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերադարձման ենթակա գումարը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. փետրվարի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1530-Ա որոշման

 

ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

(ՀՀ նախարարության)

 

և

 

Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև

 

Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին

 

Սույն Ներդրման Համաձայնագիրը («Ներդրման Համաձայնագիր») կատարված է [(Հայաստանի Հանրապետության [] նախարարության) («Ներդրող») և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև, որոնք այսուհետ հանդես են գալիս որպես «Կողմեր» և յուրաքանչյուրն առանձին` որպես «Կողմ», կապված Ներդրողի հանձնառության և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի Հիմնադրամին (այսուհետ «Հիմնադրամ») կատարված ներդրման վերաբերյալ.

 

Հաշվի առնելով,

 

(Ա) ՎԶԵԲ-ը հիմնադրել է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի Հիմնադրամը համաձայն 2014 թ.-ի հուլիսի 23-ի Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի Հիմնադրամի կանոնների (Կանոններ), որոնք կարող են փոփոխվել;

 

(Բ) Ներդրողն այժմ ցանկանում է ներդրում կատարել Հիմնադրամին, որը կընդունվի, կպահվի, կտնօրինվի, կկառավարվի, կօգտագործվի, կհանձնարարվի, կծախսվի կամ կօտարվի ՎԶԵԲ-ի կողմից` համաձայն սույն Կանոնների և Ներդրման Համաձայնագրի;

 

(Գ) Կողմերը համաձայնել են կնքել սույն Ներդրման Համաձայնագիրը` համաձայն Կանոնների 2.02 Բաժնում սահմանված պահանջների;

 

Այսուհետ Կողմերը համաձայնում են հետևյալի մասին`

 

I. Ներդրում

 

1. Ներդրողը սույնով 1 մլն եվրո («Ներդրում») ներդրում է կատարում Հիմնադրամին: Ներդրումը կատարվում է Երկրի պատուհանին` հետևյալ ձևով. Հայաստանի պատուհան. 1 000 000 եվրո (մեկ միլիոն Եվրո):

 

2. Ներդրումը կատարվելու է կանխիկ [եվրո]-ով [կամ այլ ազատ փոխարկելի արժույթով] Ներդրումը պետք է կատարվի կանխիկ համաձայն հետևյալ ժամանակացույցով սահմանված ժամկետների. 100000 եվրո – 2015 թ.-ին, 150000 եվրո – 2016 թ.-ին, 250000 եվրո 2017 թ.-ին, 250000 եվրո 2018 թ.-ին, 250000 եվրո 2019 թ.-ին: Վճարումները կատարվելու են եվրոյով (հաստատված ՎԶԵԲ-ի կողմից հաշիվ-ապրանքագրի ստացումով):

 

3. Հայաստանի պատուհանի փակման դեպքում, Ներդրողին հասանելիք գումարները, եթե այդպիսիք կան, վերադարձվում են Ներդրողին` Ներդրողի կողմից նշված բանկային հաշվի համարին:

 

II. Նպատակ

 

Ներդրումը կօգտագործվի բացառապես այն նպատակների համար, որոնք ամրագրված են Կանոնների բաժին 1-ում, քանի դեռ Կողմերի միջև այլ գրավոր համաձայնություն ձեռք չի բերվել:

 

III. Կանոնների Կիրառում

 

Ներդրողը սույնով.

 

(ա) Կանոնների պատճենի ընդունման օրը հաստատում է որպես սույն Ներդրման Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվ, և

(բ) համաձայնվում է, որ Կանոնները կկիրառվեն սույն Ներդրման Համաձայնագրի և Ներդրումների համար, եթե ամբողջապես ընդգրկված լինեն դրա մեջ:

 

IV. Ծանուցումներ

 

Հիմնադրամի հետ կապված բոլոր փաստաթղթերը հասցեագրվում են յուրաքանչյուր Կողմի լիազորված ներկայացուցչին.

 

ա) Ներդրողի համար

 

Գործակալությունը

Հասցեն

Քաղաքը, Երկիրը

Հեռ.

Ֆաքսը

Էլ. փոստը

 

բ) ՎԶԵԲ-ի համար

 

Պարոն Ալիստայր Կլարկ

Կառավարման տնօրեն, Շրջակա միջավայրի և կայուն զարգացման վարչություն

Հասցեն. One Exchange Square, EC2A 2JN, United Kingdom

Հեռ. (+44) 207 3386020

Ֆաքս. (+44) 207 3386848

Էլ. փոստ. clark@ebrd.com

 

V. Ընդհանուր

 

(Ա) Սույն Ներդրման Համաձայնագրում մեծատառերով օգտագործված բոլոր բառերն ունեն նույն նշանակությունը, որը տրված է նրանց Կանոններում, և դրանք գերակայում են Ներդրման Համաձայնագրի հանդեպ:

 

(Բ) Ներդրողը պետք է կատարի և իրականացնի բոլոր պահանջվող հետագա գործողությունները և գործարքները, որոնք պարտավոր է կատարել Կանոններով և սույն Ներդրման Համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների և պարտականությունների կատարումն ապահովելու համար:

 

(Գ) Սույն Ներդրման Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ստորագրումից հետո:

 

Ստորագրվում է անգլերեն, երկու բնօրինակով` յուրաքանչյուր Կողմի համար մեկական բնօրինակով:

 

[.........................]

 

 

Անունը

Պաշտոնը

Ամսաթիվը

 

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ

 

Անունը՝ Ալիստայր Կլարկ

Պաշտոնը՝ Կառավարման տնօրեն, Շրջակա միջավայրի և կայուն զարգացման վարչություն

Ամսաթիվը

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան