Գլխավոր տեղեկություն
Համար
N 1694-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.20/10(950) Հոդ.99
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1694-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2013-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2013-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1745-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055-Ն որոշման N 2 հավելվածի 60-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 1745-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու հնարավորության հարցը քննարկել տվյալ տարվա բյուջեի կազմավորման գործընթացով նախատեսված ժամկետներում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված բյուջետային հայտի առկայության պայմաններում:

4. Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 14

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1694-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ԾՐԱԳԻՐԸ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրը (այսուհետ` ռազմավարական ծրագիր) հիմնված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի, ինչպես նաև այլ միջազգային իրավական փաստաթղթերի վրա, որոնք առնչվում են երեխաների իրավունքների պաշտպանությանը:

(1-ին կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

2. Երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում վարվող քաղաքականությունն ուղղված է այս ոլորտին վերաբերող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կատարելագործելուն` այն համապատասխանեցնելով միջազգային իրավունքի առանցքային փաստաթղթերով սահմանված չափորոշիչներին և սոցիալական պետության սկզբունքներին, երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցով ընտանիքի ամրապնդման և երեխայի` ընտանիքում ապրելու գաղափարախոսությունը կյանքի կոչելուն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված ազգային անվտանգության ռազմավարության առաջնահերթությունների թվին դասվող` մանկության անվտանգության պաշտպանությանն ուղղված նպատակային ծրագրեր մշակելուն և իրականացնելուն:

(2-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

3. Ընտանիքի ամրապնդման և երեխայի` ընտանիքում ապրելու գաղափարախոսությունը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմքում դնելով հանդերձ` միաժամանակ երեխայի` ժամանակավորապես կամ մշտապես ընտանեկան միջավայրից զրկված լինելու կամ իր լավագույն շահերի տեսանկյունից այդպիսի միջավայրում մնալ չկարողանալու դեպքում այդ քաղաքականությամբ երաշխավորում է երեխայի հատուկ պաշտպանությունը և օգնությունը, այդ թվում` այլընտրանքային և հատուկ խնամք ստանալու իրավունքների իրացումը:

(3-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

4. Ռազմավարական ծրագրով ամրագրված սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների և նպատակների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախորդ տարիներին կատարված փոփոխությունների դինամիկայով, երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոնացված մեծ հաստատությունների (մանկատներ ու երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ)` Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած բեռնաթափման քաղաքականության իրականացման, որդեգրման մեխանիզմների հստակեցման և խնամատար ընտանիքների ներդրման գործընթացի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ, հատուկ կարիքներ ունեցող, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների կարիքների բավարարմանն ուղղված համայնքային ծառայությունների համակարգի զարգացման հետ կապված խնդիրներով, երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի տարբեր օղակների հաստատությունները երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ավելի գործուն մարմիններ դարձնելու հրամայականով, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի տեղեկատվական ապահովման ենթահամակարգի կատարելագործման պահանջով:

(4-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի հիմնական նպատակը երեխայի բարեկեցիկ կյանքն ընտանիքում և հասարակության մեջ ապահովելն է:

6. Ռազմավարական ծրագրի հիմնական միջոցառումները ներառում են հետևյալ ոլորտները`

1) սոցիալական պաշտպանություն.

2) առողջապահություն.

3) կրթություն.

4) մշակույթ.

5) իրավախախտում կատարած անչափահասների իրավական պաշտպանությունը։

 

Գ Լ Ո Ւ Խ  I.

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

7. Սույն ռազմավարական ծրագրի իմաստով «սոցիալական պաշտպանություն» հասկացությունը ներառում է երեխաների` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական կարգավորման (ուղղակի վարչական ենթակայության և մեթոդական ղեկավարման) ոլորտում գործառնող հաստատությունների կողմից լուծման ենթակա հիմնախնդիրների ենթաոլորտը:

(7-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

8. Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Հայաստանից ժառանգեց սոցիալական ծառայությունների համակարգ, որտեղ երեխաներն ստանում էին անվճար կրթություն, պոլիկլինիկական, ստացիոնար և առողջարանային բուժում, նպաստ, կրթաթոշակ և այլն: Անկախացումից հետո այդ համակարգը, օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, որոշակի փոփոխություններ կրեց: Նկատի ունենալով այդ փոփոխությունների ծավալները, բնույթը և ուղղվածությունը` Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամքի ու պաշտպանության բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք փուլի:

(8-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

9. Առաջին փուլ (1991-1995 թվականներ): Այս փուլում վաղ է խոսել երեխայի իրավունքների պաշտպանության ամբողջական համակարգի կամ միասնական պետական քաղաքականության մասին այսօրվա իմաստով, քանի որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չուներ երեխաների իրավունքների մասին օրենք, իսկ ոլորտը կարգավորվում էր գլխավորապես օպերատիվ խնդիրների լուծմանն ուղղված ենթաօրենսդրական կամ Խորհրդային Միության օրոք ընդունված իրավական ակտերով: Չէին մշակվում նաև երեխաների հիմնախնդիրների լուծմանն ուղղված միասնական քաղաքականության վարման ռազմավարական փաստաթղթեր, այլ արվում էին այս կամ այն հարցի վերաբերյալ օրախնդիր լուծումներ պարունակող քայլեր, մասնավորապես`

1) 1991 թվականին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ որոշակի լուծումներ տրվեցին աշխատող կանանց նախածննդյան և հետծննդյան արձակուրդների հետ կապված հարցերին.

2) 1992 թվականին Հայաստանի Հանրապետությունը միացավ ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիային.

3) 1993 թվականին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական աշխատակազմում ստեղծվեց ընտանիքի խնդիրներով զբաղվող բաժին, որի կանոնադրական գլխավոր նպատակը ընտանիքի քաղաքականության մշակումն ու համակարգումն էր: Նույն թվականին, ընտանիքի միջազգային տարվա նախապատրաստման հետ կապված, մշակվեց ընտանիքի քաղաքականության մի հայեցակարգ, որն այդպես էլ չդարձավ ընտանիքի և երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտում երկարաժամկետ քաղաքականության վարման ռազմավարական փաստաթուղթ և շարունակություն չունեցավ` հետագա իրագործմանն ուղղված իրավական ակտերի ընդունման առումով: Այդ նույն տարում ստեղծվեցին սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները, որոնց կանոնադրական խնդիրների շարքում կարևոր տեղ էր հատկացված երեխաների հիմնախնդիրներին առնչվող գործառույթներին.

4) 1994 թվականին հաստատվեց սոցիալական պաշտպանության կարիք ունեցող բնակչության խմբերի ցանկը, որոնց մեծ մասը կազմում էին երեխաների` սոցիալապես խոցելի տարբեր խմբերը: Այդ տարի Հայաստանի Հանրապետությունը միացավ նաև ՄԱԿ-ի Երեխաների կենսունակությունը, պաշտպանությունը և զարգացումը ապահովելու վերաբերյալ համաշխարհային հռչակագրին:

(9-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

10. Երկրորդ փուլ (1996-2003 թվականներ): Այս փուլում երեխաների խնամքի ու պաշտպանության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ուղղվեց այս բնագավառի օրենսդրական կարգավորմանն ու օրենքով սահմանված իրավունքների լուծումներ երաշխավորող մեխանիզմների ու ինստիտուցիոնալ ենթահամակարգերի ստեղծմանը, մասնավորապես`

1) 1996 թվականին ընդունվեցին «Երեխաների իրավունքների մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: Այդ տարի կատարվեցին նաև որոշակի քայլեր` ուղղված երեխաների և ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, մասնավորապես, որոշ չափով բարձրացվեցին երեխաների նպաստների չափերը` միաժամանակ նպաստառու երեխաների շրջանակը սահմանափակելով 0-6 տարեկաններով.

2) 1997 թվականին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմում ստեղծվեց ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչություն, որի առջև ծառացել էին մինչ այդ առաջնային ուշադրության չարժանացած կանանց, մայրության և մանկության պաշտպանության, հատկապես` երեխաների իրավասոցիալական պաշտպանության, երեխաների շրջանում թափառաշրջիկության և մուրացկանության կանխարգելման ու վերացման ուղղությամբ պետական ծրագրերի մշակման և իրականացման հրամայականները: Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տեղեկատվական շտեմարաններում տվյալներ էին հավաքվել 42 հազար ծնողազուրկ, միայնակ մայրերի 21 հազար, բազմազավակ ընտանիքներում ապրող 40 հազար, ինչպես նաև 7 հազար հաշմանդամ երեխաների մասին: Նշված խմբերի սոցիալական խնդիրների կրողը նաև այդ երեխաների ընտանիքներն էին, ուստի, այս փուլում ևս երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը իր բնույթով ավելի շատ ընտանիքամետ էր: Այդ նկատառումներով` Հայաստանի Հանրապետությունում կառավարության 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգը ներդնելու մասին» N 727 որոշմամբ գործող նպաստների և փոխհատուցումների համակարգից անցում կատարվեց մեկ միասնական համակարգի` առավել անապահով ընտանիքների նկատմամբ առավել հասցեական և արդյունավետ պետական աջակցության քաղաքականության, որի իրականացման համար Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 180-Պ հրամանով հաստատվեց սոցիալապես խոցելի խմբերի և դրանց նույնականացումը հաստատող փաստաթղթերի ցանկը.

3) 1998 թվականին ընդունվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, որով կարգավորվում են երեխաների իրավունակության և գործունակության հարցերը, իսկ հաջորդ տարի ընդունվեցին «Փախստականների մասին» և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնցով, համապատասխանաբար, ամրագրվեցին փախստականների երեխաների իրավունքները, ինչպես նաև սահմանվեցին կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կրթության համակարգի կազմակերպաիրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը և երեխաների կրթության իրավունքը.

4) 1999 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում ներդրվեց աղքատության ընտանեկան նպաստի ծրագիրը, որի հիմքում դրված` կարիքավորության գնահատման համակարգի հետագա կատարելագործումն էլ ավելի ծանրակշիռ դարձրեց երեխաների գործոնի դերն ընտանիքի կարիքավորության վերջնական աստիճանի գնահատման գործում: Այդ նույն տարում հանրապետությունում վերականգնվեցին խնամակալության, հոգաբարձության և որդեգրման հանձնաժողովների աշխատանքները: Սոցիալական որբության կանխարգելման նպատակով բարեփոխվեց որդեգրման գործընթացը, մշակվեցին որդեգրման գործընթացն ապահովող մի շարք իրավական ակտեր, 2003 թվականին ստեղծվեց տեղեկատվական շտեմարան, որում մուտքագրվեցին 2000 թվականից սկսած` կենտրոնացված հաշվառման վերցված` որդեգրման ենթակա երեխաների, որդեգրողների թեկնածուների, ինչպես նաև որդեգրված երեխաների ու որդեգրողների տվյալները.

5) 2002-2003 թվականներին ընդունվեցին երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառի կարգավորման համար կարևորագույն նշանակություն ունեցող որոշ օրենքներ և օրենսգրքեր («Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը), որոնց միջոցով առաջին անգամ սահմանվեցին առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական, կազմակերպական հիմքերը, նպատակները, սկզբունքները և ձևերը, ինչպես նաև ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունները, անչափահասների քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները.

6) 2003 թվականին Հայաստանը Հանրապետությունը ստորագրեց ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի երկու կամընտիր արձանագրությունները, վավերացրեց ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող` «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» 2000 թվականի N 2 արձանագրությունը, ինչպես նաև մշակեց Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը, որը ներառում էր նաև անչափահասների շահագործման խնդիրները:

(10-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

11. Երրորդ փուլ (2004-2013 թվականներ): Այս փուլն սկզբնավորվեց անկախացումից հետո առաջին` երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ռազմավարական ծրագրի ընդունումով, որի շնորհիվ նախանշվեցին Հայաստանի Հանրապետությունում երեխաների նկատմամբ պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, պետական կառավարման համակարգում կյանքի կոչվեց երեխայի իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը, կատարվեցին երեխաների սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային իրավունքների երաշխավորմանն ուղղված կարևոր օրենսդրական բարեփոխումներ, իրականացվեցին երեխաների տարբեր հիմնախնդիրներին վերաբերող մի շարք կարևոր ծրագրեր, մասնավորապես`

1) 2004 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Աշխատանքի միջազգային կազմակերպության «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» կոնվենցիան, ընդունեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը և Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը, որոնց միջոցով սահմանվեցին երեխաների աշխատանքային իրավունքները, պարտականությունները և երաշխիքները, կարգավորվեցին առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հայտնաբերման և տեղավորման, խնամատար ընտանիքին վերաբերող մի շարք հարցեր, հռչակվեց ընտանիքը, մանկությունը, մայրությունը և հայրությունը հասարակության ու պետության հովանավորության և պաշտպանության ներքո գտնվելու երաշխիքը և այլն: Նույն թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները.

2) 2005 թվականին ընդունվեցին երեխաների իրավունքների հետ սերտորեն առնչվող «Սոցիալական աջակցության մասին», «Պետական նպաստների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, վավերացվեց «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող» կամընտիր արձանագրությունները, ինչպես նաև «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» կոնվենցիան: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվեցին հանրապետությունում երեխաների խնամքն իրականացնող հաստատությունների հիմնական տիպերը` հստակեցնելով յուրաքանչյուր հաստատությունում երեխաների տեղավորման չափանիշները: 2005-2006 թվականներին Երևանի Աջափնյակ թաղային համայնքում և Գյումրիում ստեղծվեցին Երեխաների սոցիալական հոգածության համայնքային ցերեկային մեկական կենտրոններ.

3) 2006 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիան` կից հայտարարություններով, ինչպես նաև «Ծնողական պարտականությունների և երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցների առնչությամբ իրավասության, կիրառելի իրավունքի, ճանաչման, իրականացման և համագործակցության մասին» կոնվենցիան: Այդ նույն տարում մեր պետությունը հաստատեց Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-2010 թվականների ռազմավարությունը, որում արտացոլվեցին երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների քաղաքականության նպատակները, հիմնական սկզբունքները, այդ թվում` երեխայի շահերի առաջնահերթությունը, խտրականության բացառումն ու հավասար հնարավորությունների ընձեռումը, ընտանեկանին մոտ միջավայրի ապահովումը.

4) 2007 թվականից սկսած` իրականացվեցին առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված մի շարք նշանակալի ծրագրեր, մասնավորապես, բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառումը, 17 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վերակազմավորումը երեխաների խնամքի և պաշտպանության 7 գիշերօթիկ հաստատությունների, Մանկական խնամակալական կազմակերպությունների բեռնաթափման ծրագիրը, Մանկատան չափահաս դարձած սաների բնակարանային ապահովման ծրագիրը և այլն.

5) 2009 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը, որոնց հիման վրա էլ 2013 թվականին մշակվեց նաև Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը.

6) նկատի ունենալով երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում առաջացող նոր մարտահրավերները, որոնց լուծումները բավարար չափով նախատեսված չէին Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ռազմավարական ծրագրում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2012 թվականին հաստատեց Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը:

(11-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

 

IV. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12. Հայաստանի Հանրապետության երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի սոցիալական պաշտպանության ենթաոլորտի առավել սուր հիմնախնդիրներն են`

1) մտահոգիչ է հանրակրթությունից դուրս մնացած, հատուկ հոգածության և սոցիալական պաշտպանության կարիք ունեցող երեխաների թիվը, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների խմբում.

2) հստակեցման և կատարելագործման կարիք ունի` երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններ երեխաների ուղեգրման, ընդունելության մեխանիզմների և այլընտրանքային խնամքի համակարգը, որի պատճառով աճում է, հատկապես սահմանափակ հնարավորություններով երեխաների տեսակարար կշիռը մանկատանը տեղավորվող երեխաների ընդհանուր թվակազմում, մասնավորապես, առողջ երեխաների համար նախատեսված մանկատներում խնամվող երեխաների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է, սակայն հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը մասնագիտացված մանկատներում յուրաքանչյուր տարի ավելանում է` պայմանավորված համապատասխան մասնագիտացված այլընտրանքային ծառայությունների (ցերեկային կամ վերականգնողական կենտրոններ և այլն) թվի պակասով, ինչպես նաև պետական հոգածության կարիք ունեցող հիվանդ երեխաների թվի աճով.

3) անհրաժեշտ արագությամբ չի ընթանում երեխաների խնամքի ու պաշտպանության մեծ հաստատությունների (մանկատների) բեռնաթափման գործընթացը.

4) որդեգրման իրավական և գործնական հատվածներում զգացվում է լուրջ կանոնակարգման կարիք.

5) չնայած Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից վերջին տարիներին կատարված հսկայական աշխատանքին, այնուամենայնիվ, դեռևս ամբողջությամբ չեն լուծվել թափառաշրջիկ, մուրացիկ և բռնության ենթարկված երեխաներին հայտնաբերելու և ապաստան տրամադրելու, ինչպես նաև հատկապես շեղվող վարք դրսևորող պատանիների ու աղջիկների հայտնաբերման, հաշվառման, նրանց հետ կանխարգելիչ և շտկողական աշխատանքների կատարման խնդիրները.

6) ոչ բավարար արագությամբ է ընթանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի ու դաստիարակության այլընտրանքային, առավել արդյունավետ ձևերից մեկի` խնամատար ընտանիքի ներդրումը.

7) ներկայիս` խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններն իրենց տեսակով հակասում են երեխայի` ընտանիքում ապրելու սկզբունքին.

8) համայնքների մեծ մասում խոցելի խմբի երեխաների համար գոյություն չունեն որևէ տեսակի սոցիալական ծառայություններ.

9) կարիքի վրա հիմնված` ընտանեկան աջակցության տարբերակված տեսակները բացակայում են:

(12-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

13. 2005 թվականին Հայաստանի Հանրապետությունում ներդրված` երեխայի իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը ևս ունի ինստիտուցիոնալ-կառուցվածքային որոշ թերություններ, որոնք էականորեն ազդում են այդ բնագավառում վարվող քաղաքականության արդյունավետության վրա:

(13-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

14. Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի բարձրագույն օղակի` միջգերատեսչական սկզբունքով կազմված Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի գործունեությունը կրում է խորհրդակցական և երաշխավորական բնույթ, աշխատանքները կազմակերպվում են քննարկումների կարգով` առանց քննարկման ենթակա հարցերի խոր և բազմակողմանի մասնագիտական ուսումնասիրությունների:

(14-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

15. Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի միջին օղակը` 2006 թվականից Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում գործող ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները ևս, մի շարք առումներով չեն կարողանում ապահովել արդյունավետ գործունեություն, քանի որ դրանք`

1) ունեն փոքրաթիվ աշխատողներ, այդ թվում` հատկապես բարդ և բազմաբնույթ սոցիալական դեպքերի հետ աշխատելու և երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններ երեխաների ուղեգրման վերաբերյալ եզրակացություն տալու համար մասնագիտական բավարար պատրաստվածություն ունեցող մասնագետ սոցիալական աշխատողներ.

2) տեղակայված են միայն մարզպետարաններում (Երևանում` քաղաքապետարանում)` առանց համայնքային սոցիալական աշխատողների և առանց երեխաների ու ընտանիքների համար մասնագիտացված սոցիալական ծառայությունների բավարար ծածկույթ ապահովող ցանցի.

3) ունեն գործառութային կրկնություններ, հատկապես, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման, ուղղորդման գործառույթների առումով, որոնց զգալի մասը կարող է կատարվել նոր ներդրվող համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում, մի մասը վերապահված է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին, իսկ մի մասն էլ ներկայումս իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անչափահասների հարցերով զբաղվող տեսուչների կողմից.

4) գրեթե չեն իրականացնում երեխաներին տրամադրվող ծառայությունների տարածքային պլանավորման ու այդ ծառայությունների տրամադրման գործընթացների համակարգման իրավասությունները, ինչպես նաև աջակցողական ուղղորդման և վերահսկողական, այդ թվում` մոնիթորինգի ու գնահատման գործառույթները:

(15-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

16. Հայաստանի Հանրապետության երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում առանցքային դերակատարում ունեցող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները արդյունավետ գործունեություն ծավալելու առումով ունեն մի շարք լուրջ հիմնախնդիրներ, մասնավորապես`

1) առկա է օրենսդրական հստակեցման անհրաժեշտություն, հատկապես խնամակալության և հոգաբարձության ինստիտուտի կարգավորման, ինչպես նաև խնամակալների և հոգաբարձուների մասնագիտական պատրաստվածության և վերջիններիս գործունեության թափանցիկության ապահովման առումով.

2) խնամակալության և հոգաբարձության մարմինները, այդ թվում` դրանց առընթեր ձևավորվող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները կազմված են հասարակական հիմունքներով աշխատող 5-8 անձանցից, որոնց համար այդ աշխատանքը հիմնական բնույթ չի կրում: Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքի բնույթը արդարացվում է միայն որոշումներ կայացնելու կոլեգիալության տեսանկյունից, սակայն սոցիալական ծառայություններ մատուցելու որակի և խնդիրների բովանդակային լուծման տեսանկյունից նման կառուցվածքը խիստ անհամապատասխան է սահմանված գործառույթներին, քանի որ որոշումների մեծ մասը կայացվում է` առանց կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի կամ նրա ընտանիքի հիմնախնդիրների խորքային ուսումնասիրության և հետագա հետևողական աշխատանքի.

3) խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները, հատուկ իրավական գիտելիքների և հմտությունների բացակայության պատճառով, հաճախ չեն կարողանում դատարանում պատշաճ կերպով պաշտպանել իրենց համայնքի բնակիչների իրավունքներն ու շահերը.

4) այդ հանձնաժողովները, ունենալով առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ինքնուրույն հայտնաբերելու, նրանց մասին հոգ տանելու, նրանց հաշվառումը վարելու, խնամքի կազմակերպման և իրականացման հարցերով հատուկ դպրոցների ու երեխաների խնամքի ու պաշտպանության այլ հաստատությունների հետ համագործակցելու կանոնադրական խնդիր, չունեն համապատասխան ռեսուրսներ` դրանց պատշաճ իրականացումն ապահովելու համար.

5) խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին կարևոր դեր է վերապահված երեխաների խնամքի կազմակերպման, ինչպես նաև տեսակցությունների սահմանման վերաբերյալ իրարից անջատ ապրող ծնողների միջև առաջացած վեճերը, գույքային խնդիրները, խնամակալի թեկնածությունը և այլ հարցեր դատական կարգով լուծելիս, սակայն, այդ գործառույթները ևս գրեթե չեն իրականացվում.

6) խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները գործնականում չեն վերահսկում խնամակալության տրված երեխաների իրավունքների պաշտպանության հետագա կազմակերպումը խնամակալի կողմից և վերջիններիս էլ որևէ աջակցություն չեն տրամադրում, խնամակալություն նշանակելիս հիմնականում խնամակալ ընտանիքի կարողությունների խոր գնահատում չեն իրականացնում, ինչի պատճառով երեխաները հաճախ հայտնվում են գիշերօթիկ հաստատություններում.

7) խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները հիմնականում իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին վերաբերող վարչարարական-փաստաթղթային բնույթի գործառույթներ:

(16-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

17. Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում, ընդհանրապես, այդ թվում` երեխաներին խնամքի ու պաշտպանության հաստատություններ ուղեգրելու հարցերում, մասնավորապես, կարևոր դերակատարում ունեն նաև սոցիալական ծառայությունների տարածքային մարմինները, որոնք, ի թիվս շահառուների այլ խմբերի, կոչված են սպասարկելու նաև 0-18 տարեկան հաշմանդամ, միակողմանի ծնողազուրկ, առանց ծնողական խնամքի մնացած, միայնակ մոր, ամուսնալուծված անձի երեխաներին և այլոց: Սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց ուղղորդման հետ կապված կանոնադրական և փաստացի իրականացվող գործառույթների համեմատական վերլուծությունը բացահայտել է, որ սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններն իրենց գործունեության ընթացքում սահմանափակվում են`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, մարզպետարաններին, քաղաքապետարաններին շահառուների մասին տարբեր տվյալների (սոցիալ-ժողովրդագրական ցուցանիշների վերաբերյալ ցուցակներ) տրամադրումով, հաշվետվություններ ներկայացնելով.

2) շահառուներին` դեպի սոցիալական ապահովության և առողջապահության վարչություն կամ անձամբ մարզպետի (քաղաքապետի) մոտ ուղղորդմամբ.

3) մարզպետարանի (քաղաքապետարանի) կողմից սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններ ուղղորդված շահառուների խնդիրների մասնակի լուծմամբ.

4) սոցիալական ցանցի այլ օղակների (պետական և ոչ պետական) հետ հիմնականում տեղեկությունների փոխանակմամբ, ինչպես նաև շահառուներին` այդ ծառայություններ ուղղորդմամբ.

5) պասիվ գործելակերպով. նրանք, ֆինանսական խնդիրներից բացի, շահառու խմբերի մյուս կարիքները գրեթե չեն գնահատում, հետևաբար, ակտիվորեն չեն աջակցում և ուղղորդում շահառուին:

(17-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

18. Հայաստանի Հանրապետության երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի կարևորագույն հիմնախնդիրներից է նաև այդ համակարգի տեղեկատվական ապահովման ենթահամակարգի անկատարությունը, որն արտահայտվում է հետևյալ իրողություններում`

1) տեղեկատվական ապահովման ենթահամակարգը չի ընդգրկում երեխաների իրավունքներին ու սոցիալական պաշտպանությանը վերաբերող բոլոր հարցերի մասին անհրաժեշտ տեղեկությունների տիրույթը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշմամբ, որը որոշակի փոփոխությունների է ենթարկվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 804-Ն որոշմամբ, սահմանված են երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններում երեխաների տեղավորման ավելի քան 20 չափանիշներ, որոնց համապատասխանող սոցիալապես խոցելի ոչ բոլոր խմբերի մասին է ներկայումս տեղեկություններ հավաքվում նշված տեղեկատվական ենթահամակարգի միջոցով: Մասնավորապես, առհասարակ նախատեսված չէ բնածին կամ ձեռքբերովի արատներ ունեցող, խոր մտավոր թերզարգացում, ինչպես նաև զուգակցված տարբեր ֆիզիկական արատներ ունեցող, նյարդաբանական և հոգեկան քրոնիկ խանգարումներ, զարգացման հապաղումներ, հոգեբանական խնդիրներ, բռնության ենթարկված, բժշկասոցիալական վերականգնման, խնամքի, դաստիարակության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև թրաֆիքինգի ենթարկված, ընտանիքում կոնֆլիկտներ ունեցող, դաժան վերաբերմունքի ենթարկված երեխաների վերաբերյալ որևէ տեղեկություն հավաքելը.

2) սահմանված չափանիշներին համապատասխանող որոշ խմբերի երեխաների վերաբերյալ չնայած նախատեսված է տվյալների հավաքում, և կա համապատասխան ցուցիչը, սակայն այդ չափանիշների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու իրավասություններ ունեցող մարմինների (հիմնականում` մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների) կողմից ներկայացվում են միայն որոշակի ցուցանիշներ, որի պատճառներից մեկը կարող է լինել նաև տեղեկություն հավաքող և փոխանցող մարմնի կողմից այս չափանիշների ոչ միարժեք ընկալումը և երեխաների հետ նույնականացման դժվարությունը, ուստի և այդ չափանիշներին համապատասխանող երեխաները կամ անտեսվում են կամ դասվում են այլ խոցելի խմբերի երեխաների շարքը.

3) վերջին տարիներին լուրջ ձեռքբերումներ են գրանցվել Հայաստանի Հանրապետության երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի տեղեկատվական ապահովման ենթահամակարգի կատարելագործման ուղղությամբ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում իրականացվում է ինչպես անչափահասների կողմից կատարված հանցագործությունների, հանցագործություն կատարած անչափահասների թվաքանակի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անչափահասների գործերով ծառայությունում հաշվառված և հաշվառումից հանված անչափահասների վերաբերյալ տվյալների հստակ հաշվառում, որոնք, անհրաժեշտության դեպքում, տրամադրվում են շահագրգիռ կառույցներին և լայնորեն լուսաբանվում են զանգվածային լրատվամիջոցներով: Այնուամենայնիվ, ինչպես այս, այնպես էլ Հայաստանի Հանրապետության երեխաների տարբեր խմբերի վերաբերյալ գոյություն ունեցող շտեմարաններից շատերն ունեն որոշակի թերություններ, քանի որ եղած տվյալների մի մասը շատ ընդհանրական է, ինչը թույլ չի տալիս դրանում տարբերակել սոցիալական նպատակային ծրագրերի համար անհրաժեշտ ենթացուցանիշները: Օրինակ` «օրինազանց երեխա» ցուցանիշն իր մեջ կարող է պարունակել երեխաների, ովքեր, որոշակի զանցանք կատարելով հանդերձ, գտնվում են տարբեր տեղերում` ընտանիքում, երեխաների խնամքի ու պաշտպանության տարբեր հաստատություններում կամ նույնիսկ ազատազրկման վայրերում, որոնցից յուրաքանչյուրի նկատմամբ ենթադրում է սոցիալական միջամտության առանձնահատուկ ծրագրերի իրականացում և այլն.

4) Հայաստանի Հանրապետության երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի տեղեկատվական ապահովման ենթահամակարգի տեղեկատվական շտեմարաններում առկա են տվյալներ, որոնք չեն արտացոլում տվյալ չափանիշին համապատասխանող երեխաների ամբողջ համախումբը, որը, բնականաբար, բավարար չէ այդ կատեգորիայի բոլոր երեխաների սոցիալական օգնության ծրագրերի մշակման և իրականացման համար.

5) Հայաստանի Հանրապետության երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի տեղեկատվական ապահովման ենթահամակարգի տեղեկատվական շտեմարաններում սահմանված չափանիշներին համապատասխանող երեխաների խմբերից շատերի վերաբերյալ եթե անգամ կան ընդհանրական ցուցանիշներ, ապա դրանք ավելի մասնավորեցված չեն, այսինքն չի երևում, թե այդ կատեգորիայի երեխաների մի մասը ներկայումս որտեղ է գտնվում:

(18-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

 

V. ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

 

19. Հիմնական նպատակներն են`

1) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և ընտանիքների իրական կարիքների առավել լիարժեք բավարարումը.

2) յուրաքանչյուր երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, որը ենթադրում է երեխայի համարժեք սոցիալականացման ու հասարակությունում լիարժեք ինտեգրման գործընթացի ապահովումն ընտանիքում, իսկ վերջինիս բացակայության կամ կենսաբանական ընտանիքում երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնելու անհնարինության դեպքերում` ընտանեկանին առավել մոտ կենսապայմաններում կազմակերպելու պայմանների ապահովումը:

(19-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

 

VI. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

 

20. Հայաստանի Հանրապետության երեխայի իրավունքի պաշտպանության բնագավառում վարվելիք քաղաքականության ընդհանուր խնդիրներն են`

1) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և ընտանիքների իրական կարիքների գնահատման ամբողջական համակարգի ներդրումը.

2) կարիքների գնահատման ամբողջական համակարգի միջոցով հանրապետության երեխաների տարբեր խմբերի իրական կարիքների պարբերական գնահատման ապահովումը.

3) երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում մշակվող և իրականացվող քաղաքականությունը, կարիքների գնահատման ամբողջական համակարգի միջոցով ստացված արդյունքների և ոչ թե պետության այդ պահին ունեցած հնարավորությունների վրա կառուցելու քաղաքական մշակույթի աստիճանական արմատավորումը.

4) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամքի ու պաշտպանության հաստատություններ ուղղորդելու կարգի կատարելագործումը.

5) երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ ենթահամակարգի հիմնական օղակների գործառույթների հստակեցումը և արդյունավետ գործունեության համար պայմանների ապահովումը.

6) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի ու պաշտպանության այլընտրանքային ծառայությունների` ընտանեկենտրոն, համայնքահեն համակարգի հիմնումը.

7) երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոնացված մեծ հաստատությունների բեռնաթափումը. այնտեղ գտնվող երեխաների համար ընտանեկան կամ ընտանեատիպ մեխանիզմների միջոցով խնամքի ու պաշտպանության կազմակերպման ապահովումը.

8) երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի տեղեկատվական ապահովման ենթահամակարգի կատարելագործումը.

9) երեխաներին բազմաբնույթ սոցիալական ծառայությունների տրամադրման գործող համակարգի կատարելագործումը:

(20-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

 

VII. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

 21. Ծրագրի ակնկալվող արդյունքներն են`

1) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և ընտանիքների իրական կարիքների գնահատման ամբողջական համակարգն առկա է.

2) կարիքների գնահատման ամբողջական համակարգի միջոցով կանոնավոր կերպով գնահատվում են Հայաստանի Հանրապետության երեխաների իրական կարիքները.

3) մշակվում և իրականացվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և ընտանիքների իրական կարիքների հաշվառման վրա հիմնված քաղաքականությունը.

4) առանց ծնողական խնամքի մնացած երեխաները հազվադեպ են ուղղորդվում շուրջօրյա մեծ կենտրոնացված խնամքի ու պաշտպանության հաստատություններ.

5) երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ ենթահամակարգի հիմնական օղակներն արդյունավետ կերպով աշխատում են.

6) Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքներում գործում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամքի ու պաշտպանության այլընտրանքային ծառայություններ մատուցող տարաբնույթ հաստատություններ.

7) երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններում մնացել են քիչ թվով երեխաներ, այն էլ` այնպիսիք, որոնց համար հնարավոր չի եղել ապահովել ընտանեկանին մոտ խնամքի ձևերից որևէ մեկը, իսկ հաստատությունների մի մասը վերապրոֆիլավորվել և վերակազմակերպվել է սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող այլընտրանքային հաստատությունների.

8) երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի տեղեկատվական ապահովման ենթահամակարգը լիարժեքորեն արտացոլում է Հայաստանի Հանրապետության երեխաների համախմբի բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկությունները և գործում է անխափան.

9) երեխաներին բազմաբնույթ սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգը բարելավված է.

10) խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին հասանելի են հասցեական և կարիքից բխող սոցիալական աջակցության փաթեթներ.

11) համալիր սոցիալական ծառայությունների աշխատողները՝ դեպք վարողները, ունեն համապատասխան գիտելիքներ և օրենքով սահմանված լիազորություններ՝ իրականացնելու հասցեական աջակցություն ընտանիքներին և նրանց երեխաներին:

(21-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

 

 

VIII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

22. Վճռականորեն առաջ տանել երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոնացված մեծ հաստատությունների բեռնաթափումը` նպատակ ունենալով առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում այդ հաստատություններում գտնվող բոլոր երեխաներին վերադարձնել իրենց ընտանիքները, իսկ դրա անհնարինության դեպքում` նրանց համար ապահովել խնամքի և դաստիարակության այլընտրանքային` ընտանեկանին առավել մոտ պայմաններում ապրելու հնարավորություններ:

(22-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

23. Խթանել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների որդեգրման գործընթացը, զարգացնել խնամակալական ընտանիքի ինստիտուտը՝ ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցություն տրամադրելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին խնամակալած ընտանիքներին, ինչը ոչ միայն ապահովում է երեխայի՝ ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքը, այլև նրան չի կտրում իր ազգակցական կապերից և արմատներից, ինչպես նաև նոր թափ հաղորդել հանրապետությունում խնամատար ընտանիքների ձևավորման գործընթացին, որն առաջին հերթին դիտվելու է որպես երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններում գտնվող այն երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև, ովքեր չունեն կենսաբանական (հարազատ) ընտանիք կամ տարբեր պատճառներով հնարավոր չէ նրանց վերադարձնել ընտանիք, կամ անհնար է ապահովել ազգականների ընտանիքներում նրանց խնամքի կազմակերպումը:

(23-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

24. Զարգացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարիքների բավարարմանն ուղղված համայնքային ծառայությունների համակարգը` նկատի ունենալով, որ այն ներառման սկզբունքի հիման վրա լիարժեքորեն պետք է ապահովի նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաների բազմազան կարիքների բավարարումը` կանխարգելելու համար նմանատիպ երեխաների հայտնվելը` երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոնացված մեծ հաստատություններում:

(24-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

25. Ինստիտուցիոնալ-կազմակերպական բարեփոխումների ենթարկել Հայաստանի Հանրապետության երեխայի իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը` հստակ տարանջատելով ոլորտի զարգացման քաղաքականության մշակման և առաջացող խնդիրների վերջնական լուծման իրավասությունները տարածքներում այդ քաղաքականության իրականացման համակարգման և երեխաներին ու նրանց ընտանիքներին անմիջականորեն սոցիալական ծառայությունների մատուցման գործառույթներից` կառուցվածքագործառութային փոփոխության ենթարկելով երեխայի իրավունքների պաշտպանության գործող համակարգի բոլոր օղակները: Նշված բարեփոխումների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի միջին օղակին` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններին կվերապահվեն տվյալ տարածքում երեխաների ոլորտում իրականացվող քաղաքականության և ծառայությունների մատուցման աշխատանքների համակարգման գործառույթները:

(25-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

26. Հզորացնել Հայաստանի Հանրապետության երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի առաջնային օղակը` խնամակալության և հոգաբարձության մարմինները` նպատակ ունենալով դրանք դարձնել աջակցության ավելի գործուն մարմիններ, հաղթահարել դրանց գործելակերպի և գործառույթների գլխավորապես վարչական-փաստաթղթային ուղղվածությունը:

(26-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

27. Մեծացնել երեխաների ու ընտանիքների սոցիալական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների, այդ թվում` ներդրվող համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների տեխնիկական հնարավորությունները և հզորությունները:

(27-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

28. Ստեղծել խնամակալության և հոգաբարձության մարմինների, համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների, ինչպես նաև ընտանիքների ու երեխաների պաշտպանության հարցերի լուծման իրավասություն ունեցող սուբյեկտների արդյունավետ համագործակցության համակարգ:

(28-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

 29. Կատարելագործել երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի տեղեկատվական ապահովման ենթահամակարգը` նպատակ ունենալով ընդլայնել ու ամբողջականացնել երեխաների և ընտանիքների սոցիալական պաշտպանությանն առնչվող բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ տարբեր կառույցների կողմից տարբեր մեթոդներով հավաքվող տեղեկությունները:

(29-րդ կետը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

 

Գ Լ Ո Ւ Խ  II.

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

IX. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

30. Երեխաները յուրաքանչյուր հասարակության ապագան են: Նրանց առողջությունն ազգերի բարգավաճման հիմքն է: Լավ առողջական վիճակը, սկսած մանկան նախածննդյան շրջանից մինչև դեռահասություն, հասարակության տնտեսական և սոցիալական զարգացման գրավականն է:

31. Վերջին տասնամյակների ընթացքում երեխաների կեցությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են աշխարհի առաջադեմ հանրության ուշադրության կենտրոնում: Եվ սա պատահական չէ: Հասարակության բարեկեցությունը պայմանավորված է մայրերի և երեխաների առողջությամբ և բարեկեցությամբ: Ցավոք, իրական աշխարհում շատ մայրեր և երեխաներ են տառապում և մահանում յուրաքանչյուր տարի: Տարեկան աշխարհում մահանում է շուրջ ութ միլիոն երեխա, այն թվում` յուրաքանչյուր րոպե աշխարհում մահանում է 12 երեխա մինչև 1 տարին բոլորելը, որից` 8-ը կյանքի առաջին ամսվա ընթացքում, 8 նորածին ծնվում է մահացած: Եվ սա այն դեպքում, երբ այդ մահերի շուրջ 70 տոկոսը համարվում են կանխելի: Հաշվի առնելով նշվածը` ՄԱԿ-ի անդամ երկրների և գործակալությունների, միջազգային և դոնոր-կազմակերպությունների կողմից վերանայվեցին և մշակվեցին ռազմավարություններ ու ծրագրեր` ուղղված երեխաների վիճակի բարելավմանը, մանկական մահացության կրճատմանը: Այսօր ամբողջ աշխարհը կոչված է Հազարամյակի նպատակների հաղթահարման, այդ թվում` մանկական մահացության իջեցման մարտահրավերին, ինչը ենթադրում է, որ 2015 թ. մինչև 5 տարեկան երեխաների մահացությունն աշխարհում պետք է կրճատվի 1/3-ով:

32. Հայաստանը ևս, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր միացել է միջազգային հանրության այս կոչին, ազգային մակարդակով ամրագրելով երեխաների կեցության և առողջության պահպանման խնդրի գերակայությունը (Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թթ. ազգային ռազմավարություն, Կայուն զարգացման ծրագիր, Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ազգային ռազմավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների 2008-2012 թթ. Ծրագիր և այլն):

 

X. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

33. Երեխաների և դեռահասների առողջության պահպանման իրավունքը երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, ինչպես նաև մի շարք միջազգային փաստաթղթերով: Հայաստանում երեխաների առողջապահական ծառայությունների մատուցումն իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային և առողջարանային-վերականգնողական հաստատությունների միջոցով, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ոլորտային իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով:

34. Երեխաներին ուղղված առողջապահական ծախսերն առավելապես հենվում են բյուջետային հատկացումների վրա, քանզի նրանց ընդգրկվածությունը պետական նպատակային ծրագրերում բավականին մեծ է:

35. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից վերջին տարիներին նախարարության գերակա խնդիրների շարքում և նպատակային ծրագրերում, իսկ դրան համապատասխան նաև բյուջետային հատկացումներում առավել կարևորվել են մայրերին և երեխաներին ուղղված ծրագրային գերակայությունները, մասնավորապես, ծննդօգնության և երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի ու մատչելիության բարելավման հարցերը: Արդյունքում ծննդօգնության և երեխաների հիվանդանոցային օգնության ծրագրերի ֆինանսավորման աճ է արձանագրվել ավելի քան 3.5 անգամ (2006 թ. ծննդօգնության ծրագրով` 1.99 մլրդ. դրամ և երեխաների ծրագրով` 1.77 մլրդ դրամ, 2011 թ. համապատասխանաբար` 6.86 մլրդ դրամ և 6.38 մլրդ դրամ):

36. Բյուջետային հատկացումների այս աննախադեպ աճը հնարավորություն տվեց շարունակաբար իրականացնել 2008 թ.-ի հուլիսի 1-ից ներդրված Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագիրը, և, որպես դրա տրամաբանական շարունակություն 2011 թ. հունվարի 1-ից համակարգում ներդնել երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագիրը: Երկու ծրագրերի իրականացման արդյունքում և՛ ծննդօգնության և՛ 0-7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության ծառայությունները դարձան իրապես մատչելի բնակչության համար: Ասվածի ապացույցը միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված հարցման արդյունքներն են, համաձայն որի ծննդաբերությունների համար կատարվող ոչ պաշտոնական վճարումները հանրապետության մակարդակով կրճատվել են շուրջ 10 անգամ (մինչև 2008 թ. հուլիսի 1-ը` 82.4 տոկոս, հետո` 7.9 տոկոս), իսկ երեխայի հավաստագրի շրջանակներում հիվանդանոցներում որևէ ծառայության համար կատարված վճարման դեպքերը թե Երևանի (20.6 տոկոս` 63.9 տոկոսի համեմատ), թե մարզային (8.9 տոկոս` 47.4 տոկոսի համեմատ) հիվանդանոցներում կրճատվել են 3-5 անգամ:

37. Եվ չնայած բյուջետային հատկացումների այս շարունակական աճին, այն դեռևս բավարար չէ երեխաների հիվանդանոցային բուժման հետ կապված աճող ծավալներն ամբողջությամբ ներառելու համար: Հիվանդանոցային բուժօգնության ֆինանսական մատչելիության զգալի բարելավումը, այդ ծառայությունների նկատմամբ բնակչության վստահության բարձրացումը բերել է հոսպիտալացման դեպքերի շարունակական աճի, իսկ առանձին մարզերում սարքավորումներով հագեցվածության և մանկաբուժական կադրերի պակասը` նաև դեպի Երևանի հիվանդանոցներ երեխաների գնալով աճող հոսքի:

38. Այսպիսով, վերջին տարիներին Հայաստանի առողջապահական համակարգի պետական ֆինանսավորումն աճել է բացարձակ թվերով, իսկ երեխաներին ուղղված հատկացումներն ավելի մեծ ծավալներով, և հավասար պայմանների դեպքում այն պետք է հանգեցներ իրավիճակի բարելավմանը, սակայն այդ հատկացումները դեռևս բավարար չեն երեխաների առողջապահական իրական կարիքներն ամբողջությամբ հոգալու համար: ՀՆԱ-ի նկատմամբ բյուջետային առողջապահական ծախսերի դեռևս ցածր տոկոսը և ըստ ՄԺԾԾ-ի կանխատեսումների այդ ցուցանիշի նվազման առաջիկա միտումը թելադրում է լրացուցիչ ֆինանսական հատկացումների հավաքագրման անհրաժեշտություն` առողջապահության համակարգում բուժօգնության մատչելիության և որակի բարելավմանն ուղղված հետագա զարգացումների համար:

39. Այսպիսով, ներկայացված իրավիճակային վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ 1990-2011 թթ. ժամանակահատվածում Հայաստանում երեխաների առողջության պահպանման ոլորտում արձանագրվել են ակնհայտ հաջողություններ և ցուցանիշների դրական միտումներ: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում շուրջ կիսով չափ կրճատվել է մանկական մահացությունը, 4 անգամ աճել է կրծքով սնուցման ցուցանիշը, բարելավվել է իրավիճակը մանկական ինֆեկցիաների առումով, զգալի բարձրացել են պատվաստումներում երեխաների ընդգրկվածության ցուցանիշները, 2002 թվականին Հայաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սերտիֆիկացվել է որպես «Պոլիոմիելիտից ազատ գոտի»: 2007 թ. Հայաստանը միջազգային փորձագիտական գնահատմամբ ճանաչվել է որպես աղի ունիվերսալ յոդացման ճանապարհով «յոդ-դեֆիցիտի» հանրային առողջապահական խնդիրը հաղթահարած երկիր: 2008-2011 թթ. ընթացքում շարունակաբար ներդրվել են «Ծննդօգնության պետական հավաստագիր» և «Երեխայի առողջության պետական հավաստագիր» ծրագրերը, որի արդյունքում զգալի բարելավվել են այդ ոլորտներում մատուցվող ծառայությունների մատչելիությունը և որակը:

40. Այս ամենն արդյունք է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հետևողական քաղաքականության ու ռազմավարական, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առանձին հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված նպատակային ծրագրերի ներդրման` (Իմունականխարգելման, Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման, Անվտանգ մայրության, Կրծքով կերակրման խրախուսման, Յոդ-դեֆիցիտի դեմ պայքարի, ՄԻԱՎ-ի դեմ պայքարի և այլն): Մոր և մանկան առողջության պահպանման պետական նպատակային ծրագրի շրջանակներում այդ ոլորտում վերջին տարիներին իրականացված արմատական բարեփոխումները առավել ակնառու հաջողությունների նախապայման դարձան:

41. Սակայն, չնայած վերջին տարիներին ունեցած ձեռքբերումներին, դեռևս առկա են անելիքներ մանկական և 0-5 տարեկան երեխաների մահացության, այդ թվում` երեխաների տնային մահացության և հիվանդանոցային մահաբերություն ցուցանիշների հետևողական նվազեցման, երեխաների սնուցման կարգավիճակի, հաշմանդամ երեխաների համար բժշկական, վերականգնողական կամ հոգեբանական ծառայությունների ծավալների և մատչելիության, դպրոցահասակ և դեռահաս երեխաների առողջության և վարքագծային սովորույթների հետ կապված իրավիճակի և մի շարք այլ հիմնախնդիրների բարելավման ուղղությամբ:

 

XI. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

42. Նշված իրավիճակային վերլուծության հիման վրա ըստ առանձին ոլորտների վերհանված հիմնախնդիրները հետևյալն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից առողջապահությանը հատկացվող միջոցների ցածր մակարդակ (2010 թ. ՀՆԱ-ի 1,7 տոկոս և պետբյուջեի 5,9 տոկոս), երեխաներին ուղղված առողջապահական ծառայությունների դեռևս ոչ բավարար ֆինանսավորում.

2) կադրերով ապահովվածության ծայրահեղ ցածր մակարդակ մարզային մակարդակում, որոշ մասնագետների բացակայություն, մասնագիտական ներուժի ծերացում.

3) երեխաներին ուղղված առողջապահական ծառայությունների և մասնագիտական բժշկական օգնության ոչ բավարար մատչելիություն գյուղաբնակ բնակչության համար.

4) առողջապահական ռեսուրսների անհավասարաչափ բաշխում, որակյալ մասնագիտացված ծառայությունների կենտրոնացում Երևան քաղաքում, որպես հետևանք երեխաների հիվանդանոցային բուժօգնության դեպքերի կենտրոնացում մայրաքաղաքում` արդյունքում նաև ֆինանսական բեռի ավելացում և լրացուցիչ ռեսուրսների անհրաժեշտություն.

5) մարզային մակարդակում երեխաներին ուղղված հիվանդանոցային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածության դեռևս ոչ բավարար մակարդակ, հիվանդանոցային մանկական վերակենդանացման ծառայությունների բացակայություն մարզային հիվանդանոցներում`

ա. մարզերից ծանր հիվանդ երեխաների տեղափոխման/ուղեգրման արդյունավետ համակարգի համար անհրաժեշտ ռեսուրսների անբավարարություն,

բ. ըստ մակարդակների երեխաների բուժօգնության կազմակերպման ծավալների, ենթակառուցվածքների, գործառույթների և պատասխանատուների հստակեցման, և ուղեգրման արդյունավետ մեխանիզմների մշակման անհրաժեշտություն,

գ. որակի վերահսկման արդյունավետ մեխանիզմների անկատարություն, որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման համար իրական խթանների բացակայություն,

դ. բուժաշխատողների մասնագիտական հմտությունների բարելավման և շարունակական զարգացման անհրաժեշտություն, կադրերի` մանկաբույժների և նեոնատոլոգների արդեն իսկ առկա պակաս,

ե. ծննդօգնության և մանկական հիվանդանոցային բուժհաստատություններում բուժօգնության կազմակերպման և կլինիկական վարման ուղեցույցների և ապացուցողական բժշկության ժամանակակից գործելակերպի ոչ բավարար մակարդակ,

զ. առողջության առաջնային պահպանման համակարգում ծրագրային ձեռքբերումների պահպանման դժվարություններ, մասնագիտական ներուժի անբավարարություն, մանկաբույժի դերի և նշանակության հստակեցման անհրաժեշտություն,

է. առողջապահության, այդ թվում` մոր և մանկան ծառայությունների ոլորտում մոնիթորինգի ու գնահատման գործուն համակարգի բացակայություն, երեխաների մահացության դեպքերի գրանցման հետ կապված դեռևս առկա խնդիրներ,

ը. միջազգային համագործակցությամբ իրականացվող, մասնավորապես, երեխաների բուժօգնության որակի, հիվանդությունների վարման մասնագիտական գործելակերպի բարելավմանն ուղղված ծրագրերի ազգային մակարդակով ներդրման, դրանց ինստիտուցիոնալիզացման և շարունակականության ապահովման նպատակով լրացուցիչ ռեսուրսների անհրաժեշտություն.

6) մանկական մահացության ցուցանիշի անկման տեմպերի դանդաղում, իսկ հետնորածնային շրջանին բնորոշ մահացության առանձին պատճառներից (փորլուծություն, շնչառական հիվանդություններ) նաև աճի միտում`

ա. նորածնային մահացության ինտենսիվ ցուցանիշների դեռևս պահպանվող բարձր մակարդակ և ՄՄ-ի կառուցվածքում շուրջծննդյան պատճառներից և նորածնային շրջանի մահերի բարձր տեսակարար կշիռ,

բ. հասուն նորածինների համեմատությամբ, անհաս և ցածր քաշով նորածինների մահացության տասնյակ անգամներ գերազանցող ռիսկ, հատկապես մարզային մակարդակում,

գ. գյուղ-քաղաք կտրվածքով մանկական մահացության ցուցանիշների, դրանց պատճառական և տարիքային կառուցվածքի մեծ տարբերություններ,

դ. տնային մահացության միջին հանրապետական ցուցանիշի իջեցման ֆոնի վրա, միջինից զգալի բարձր ցուցանիշներ մարզային մակարդակում,

ե. հիվանդանոցային, հատկապես մինչշուրջօրյա մահաբերության բարձր ցուցանիշներ, հատկապես մարզային հիվանդանոցներում,

զ. հոսպիտալացման դեպքերի կուտակում Երևանի հիվանդանոցներում` մարզերից ընդունված երեխաների մինչշուրջօրյա մահացության դեպքերի բարձր տեսակարար կշռով,

է. երեխաների պատվաստումներով ժամանակին և ամբողջական ընդգրկվածության ցուցանիշների շարունակական բարելավման անհրաժեշտություն,

ը. երեխաների սնուցման գործելակերպի բարելավման անհրաժեշտություն, կրծքով և հավելյալ սնուցման կազմակերպման սխալ գործելակերպ, կաթնախառնուրդների գովազդի արգելքի անկատար համակարգ,

թ. վաղ հասակի երեխաների թերսնուցման և սակավարյունությունների բարձր տարածվածություն, ցածր քաշով ծնված երեխաների տեսակարար կշռի մեծացում,

ժ. մանկան զարգացման գնահատման և մոնիթորինգի համակարգի բացակայություն, աճի և զարգացման ազգային չափորոշիչների և գործելակերպի անկատարություն, ներդրման դժվարություններ,

ժա. համայնքային կառույցների/ընտանիքի անբավարար ներգրավվածություն երեխաների առողջության պահպանման, մասնավորապես, վաղ մանկության շրջանում երեխաների զարգացման ապահովմանը նպաստող ծրագրերում, ինչպես նրանց գիտելիքների մակարդակի, այնպես էլ մասնակցության առումով:

43. Երեխաների զարգացման խանգարումների և մանկական հաշմանդամության հետ կապված հիմնախնդիրներն են`

1) մանկական ազգաբնակչության շրջանում զարգացման խանգարումների և դրանցով պայմանավորված հաշմանդամության բարձր տարածվածություն.

2) զարգացման խնդիրների և հաշմանդամության հանգեցնող հիվանդությունների վաղ հայտնաբերման, համապարփակ ախտորոշման և վաղ միջամտության դեռևս ոչ բավարար մակարդակ.

3) երեխայի զարգացման գնահատման և վերականգնողական մարզային և համայնքային ծառայությունների ոչ բավարար մատչելիություն, այդ թվում առողջապահական, սոցիալական, հոգեբանական, հատուկ կրթական և այլն.

4) մանկական հաշմանդամության հիմնախնդիրների և հաշմանդամ երեխաների նկատմամբ հասարակության կողմից դեռևս ոչ համարժեք վերաբերմունք.

5) առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում երեխաների կարիքները գնահատող և ծառայություններ տրամադրող հաստատությունների գործունեության տարանջատվածություն, համալիր մեխանիզմների բացակայություն:

44.Դպրոցահասակ երեխաների և դեռահասների առողջության հետ կապված հիմնախնդիրներն են`

1) անբավարար առողջական վիճակ, ներառյալ ֆիզիկական, հոգեկան և վերարտադրողական առողջությունը.

2) դեռահասների հոգեկան առողջության գնահատման և աջակցության անբավարար մասնագիտական ռեսուրսներ.

3) դրսևորվող անառողջ կենսակերպ` ներառյալ սննդային վատ սովորույթները, ցածր ֆիզիկական ակտիվություն, վնասակար վարքագծային սովորությունները, սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ տեղեկացվածության պակասը և այլն.

4) դպրոցական առողջապահական համակարգի անկատարություն, այդ թվում` դպրոցներում իրականացվող բուժկանխարգելիչ և խորհրդատվական ծառայությունների անհստակություն.

5) «Դեռահասների բարյացակամ» ծառայություններ տրամադրող հաստատությունների պակաս և դրանց աշխատանքի կազմակերպման, մասնավորապես, «գաղտնիության պահպանման» սկզբունքի ապահովման հետ կապված դժվարություններ.

6) դպրոցահասակ երեխաների և դեռահասների աճի, զարգացման, առողջական վարքագծի, հիվանդացության վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում` տարիքային և սեռային կտրվածքով առանձնացված տվյալների կանոնավոր հավաքագրման համակարգի բացակայություն:

 

XII. ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

45. Երեխաների և դեռահասների առողջության և սնուցման կարգավիճակի բարելավում, առողջ աճի և զարգացման ապահովում, պատվաստումներով ընդգրկվածության բարձր մակարդակի պահպանում և հիվանդությունների կանխարգելում, երեխաների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցում, հաշմանդամության կանխարգելում:

 

XIII. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

46. Ընդհանուր նպատակներն են`

1) երեխաների առողջապահության պետական քաղաքականության իրականացում,

2) երեխաների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցում,

3) հաշմանդամության կանխարգելում:

47. Ծրագրի նպատակային ցուցանիշներն են`

1) երեխաների մահացության համար սահմանված Հազարամյակի ազգային նպատակային ցուցանիշների ձեռքբերում.

2) նորածնային մահացության կրճատում 1/4-ով.

3) հիվանդանոցային մահաբերության, այդ թվում` մինչև 1 տարեկան երեխաների մինչշուրջօրյա մահաբերության ցուցանիշի նվազեցում 1/5-ով.

4) 4 պատվաստումներում ընդգրկվածության բարձր մակարդակի ապահովում.

5) բացառապես կրծքով սնուցման ցուցանիշի աճ 30 տոկոսով.

6) 0-5 տարեկան երեխաների սնուցման կարգավիճակի բարելավում, թերաճության և գերքաշության ցուցանիշների կրճատում նվազագույնը 20 տոկոսով.

7) ցածր քաշով նորածինների թվի նվազեցում 20 տոկոսով.

8) երեխաների սակավարյունությունների մակարդակի նվազեցում 1/4-ով.

9) զարգացման խանգարումների գնահատման, վաղ հայտնաբերման և վաղ միջամտության գործող համակարգի բարելավում, ուղեգրման գործընթացի հստակեցում.

10) հաշմանդամ երեխաների համար վերականգնողական ծառայությունների մատչելիության բարելավում, անհատական վերականգնողական ծրագրերում հաշմանդամ երեխաների ընդգրկվածության բարձր մակարդակի ապահովում.

11) դպրոցներում բժշկական օգնության կազմակերպման ծառայությունների բարելավում, գործառույթների հստակեցում.

12) «Դեռահասներին բարյացակամ» առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավում` ցանցի ընդլայնում.

13) վնասակար սովորությունների (ծխել, արագ սնունդ, ֆիզիկական ոչ բավարար ակտիվություն) տարածվածության կրճատում, հատկապես ավագ տարիքի հասակի դպրոցականների շրջանում:

 

XIV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

48. Ծրագրի ակնկալվող արդյունքներն են`

1) երեխաների առողջապահության բարելավմանն ուղղված նպատակային ծրագրեր.

2) երեխաների և դեռահասների համար մատչելի և որակյալ բուժօգնություն.

3) երեխաների սնուցման բարելավում.

4) ժառանգական և զարգացման բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերում և դրանցով պայմանավորված հիվանդությունների հետևանքների կանխարգելում.

5) մասնագիտական կարողությունների զարգացում:

49. Ծրագրի իրականացման ակնկալվող ցուցանիշներն են`

1) 2015 թ.-ին 1000 կենդանի ծննդի հաշվով. մանկական (0-1տ) մահացության ցուցանիշը չպետք է գերազանցի 8 տոկոս (ելքային ցուցանիշը 2010 թ.` 11.4տոկոս), իսկ 0-5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը` 10 տոկոս (ելքային ցուցանիշը 2010 թ.` 13,4 տոկոս).

2) 2015 թ.-ին 1000 կենդանի ծննդի հաշվով նորածնային (0-28 օրական) մահացության ցուցանիշը չպետք է գերազանցի 6 տոկոս (ելքային ցուցանիշը 2010 թ.` 7,7 տոկոս).

3) 2015 թ. հիվանդանոցային մինչշուրջօրյա մահացության ցուցանիշը չպետք է գերազանցի 12.5 տոկոս (ելքային ցուցանիշը 2010 թ.` 15,4 տոկոս).

4) 2015 թ-ին` 95 տոկոս և ավելի մակարդակ` առանձին պատվաստումներում ընդգրկվածության ապահովում, 90 տոկոս և ավելի մակարդակ` պատվաստումներում ամբողջական ընդգրկվածության ցուցանիշների ապահովում.

5) բացառապես կրծքով սնուցման ցուցանիշը 2015 թ. կկազմի 50 տոկոս և ավելի, 2010 թ. ելքային ցուցանիշը` 38 տոկոս.

6) 2015 թ. համար թերաճության ցուցանիշը կկազմի 15 տոկոս, գերքաշության ցուցանիշը` 12 տոկոս (2010 թ. ելքային ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 19 տոկոս և 15 տոկոս).

7) 2015 թ. ցածր քաշով նորածինների ցուցանիշը չի գերազանցի 6.5 տոկոս (ելքային ցուցանիշը 2010թ.` 7.6 տոկոս).

8) 2015 թ. անեմիաների տոկոսը 0-5 տարեկան երեխաների շրջանում չի գերազանցի 30 տոկոս (ելքային ցուցանիշը 2005 թ.` 37 տոկոս).

9) անհատական վերականգնողական ծրագրերում հաշմանդամ երեխաների ընդգրկվածության 90 տոկոս և ավելի մակարդակի ապահովում.

10) հաշմանդամ երեխաների առնվազն 3/4-ի համար վերականգնողական ծառայությունների մատչելիության ապահովում.

11) դպրոցների 5 տոկոսի ընդգրկվածության ապահովում «Առողջ դպրոցներ» ծրագրում` թիրախային տարին 2015 թ.։

 

XV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

50. Միջոցառումներն են`

1) երեխաների իրավունքների` ներառյալ երեխաների ու դեռահասների առողջության և սնուցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերլուծություն և համապատասխան իրավական ակտերում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների մշակում.

2) երեխաների հիվանդանոցային բուժօգնության բարելավման ազգային ռազմավարության ներդրման 2013-2015 թթ. գործողությունների ծրագրի մշակում և իրականացում.

3) խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և դպրոցներում առողջապահական համակարգի արդյունավետության գնահատում և բարելավման ռազմավարության մշակում.

4) առողջ ապրելակերպի վերաբերյալ քարոզչական հաղորդումների, գրականության մշակում և տարածում.

5) երեխաներին և դեռահասներին անհրաժեշտ բուժօգնության ծավալների ապահովում` պետական նպատակային ծրագրի շրջանակներում: Տարեկան 720 000 երեխա կստանա ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն լրիվ ծավալով և հիվանդանոցային բուժօգնություն` պետական պատվերով սահմանված ծավալներին համապատասխան.

6) հիվանդանոցային բուժօգնության ոլորտում Երեխաների առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրում: Տարեկան 0-7 տարեկան շուրջ 300 000 երեխա ըստ անհրաժեշտության կստանա մատչելի և որակյալ հիվանդանոցային բուժօգնություն.

7) Վանաձորի, Կապանի և Գյումրու մանկական վերակենդանացման ծառայությունների ստեղծում և (կամ) հզորացում բժշկական սարքավորումներով.

8) իմունականխարգելման ազգային ծրագրի շարունակական իրագործում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գործողությունների ծրագրին համապատասխան.

9) մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման (ՄՀԻՎ) ռազմավարության շարունակական ընդլայնում, ներառելով Երևան քաղաքի բուժհաստատությունները.

10) հաշմանդամ երեխաների համակարգված բուժօգնության և սպասարկման բարելավման ծրագրեր և միջոցառումներ,

11) երեխաների սնուցման բարելավման ազգային ռազմավարության և 2013-2015 թթ. գործողությունների ծրագրի մշակում և ներդրում.

12) ալյուրի հարստացման ազգային ծրագրի ներդրման շարունակական աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած հայեցակարգին համապատասխան.

13) կրծքով կերակրման խրախուսման ծրագրի և «Մանկանը բարեկամ» նախաձեռնության շարունակական ներդրում.

14) Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրում: Տարեկան շուրջ 50 000 կին կստանա ծննդօգնության մատչելի և որակյալ ծառայություններ.

15) նախածննդյան խնամքի և բուժօգնության ծառայությունների որակի և մատչելիության բարձրացում`

ա. նորածնային ախտաբանությունների ներարգանդային ախտորոշման գործընթացի բարելավում, անտենատալ սկրինինգների ներդրում.

բ. հղիության վաղ հաշվառման և նախածննդյան հսկողության ծառայությունների մատչելիության և որակի բարելավում: Միջոցառմամբ նախատեսվում է նախածննդյան հսկողության վաղ հաշվառման ցուցանիշը բարձրացնել 50 տոկոսով, և ցածր քաշով նորածինների ցուցանիշը նվազեցնել 20 տոկոսով.

16) նյութափոխանակության ժառանգական հիվանդությունների և բնածին այլ շեղումների հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգ ծրագրերի իրագործում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում.

17) մասնագետների վերապատրաստում (վերաորակավորում) կրթական անհատական ծրագրերի միջոցով` պետպատվերի շրջանակներում նպատակային ֆինանսավորմամբ.

18) մանկաբուժական մասնագիտություններով հետդիպլոմային կրթության (նպատակային կլինիկական օրդինատուրա) գործուն համակարգի ստեղծում, կրթական ծրագրերի բովանդակության համապատասխանեցում ապացուցողական բժշկության դրույթներին.

19) բժշկական բազային կրթական համակարգում մանկաբուժություն մասնագիտության ներառում բազային մասնագիտությունների ցանկում, ԱԱՊ-ի համակարգի մանկաբույժների կրթում մագիստրատուրայի միջոցով:

 

Գ Լ ՈՒ Խ  III.

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

XVI. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

51. Երեխայի իրավունքների հիմնական բաղկացուցիչներից է կրթություն ստանալու ապահովումը: Հիմնական կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

52. 1999 թ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը, հիմնվելով սահմանադրական դրույթների վրա, որոշակիորեն ուղղորդում է կրթության համակարգի զարգացումը: Համաձայն այս օրենքի` Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից:

 

XVII. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

53. Հայաստանի կրթության համակարգի զարգացման քաղաքականությունն այսօր սերտորեն կապված է միջազգային կրթական հանրությունում ընթացող գործընթացների հետ: Հայաստանն այսօր որդեգրել է միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու քաղաքականություն, որը ենթադրում է կրթության կառուցվածքի և բովանդակության համապատասխանեցում ժողովրդավարական հասարակության ու շուկայական տնտեսության պահանջներին: Հատկապես ընդգրկուն է համագործակցությունը հանրակրթության ոլորտում, ուր անցում է կատարվել 12-ամյա միջնակարգ կրթակարգին:

54. Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների համար` զարգացումն ու սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով: Համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով: Նախարարության ռազմավարությունն այս բնագավառում ուղղված է մի կողմից հաստատություններում երեխաների կրթության և խնամքի որակի բարելավմանը, մյուս կողմից` այլընտրանքային ծառայությունների ձևավորմանը, ինչը հնարավորություն կտա աստիճանաբար բեռնաթափել հատուկ դպրոցները: Բարեփոխման ծրագրի արդյունավետ իրականացումը հնարավոր է միայն հասարակության, ծնողների, մանկավարժների, հատուկ վերականգնողական, առողջարարական ծառայությունների համակարգված համագործակցության միջոցով: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով կընդլայնվեն հանրակրթական դպրոցներում և համայքներում հատուկ մանկավարժական, սոցիալական, հոգեբանական ծառայությունները:

55. Ազգի ապագան բնորոշող հրատապ խնդիրների լուծումն իրականություն է դառնում անընդհատ կրթության համակարգի բոլոր օղակների աստիճանական զարգացման, նրանց ներդաշնակ փոխկապակցության միջոցով: Այդ համակարգի առաջին և կարևորագույն օղակը նախադպրոցական կրթությունն է, որի բովանդակությունը պլանավորվում է այնպես, որ նրա հիմքի վրա կառուցվեն անընդհատ կրթության համակարգի մյուս օղակները: Պետական քաղաքականությունը նախադպրոցական կրթության բնագավառում կառուցվում է ընտանիքի դերի առաջնայնության հիմքի վրա: Նախադպրոցական կրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության քաղաքականությունն ուղղված է առկա ներուժի պահպանմանը, դրանց զարգացման նախադրյալների ստեղծմանը և գործունեության ընդլայնմանը։ Նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված հիմնական աշխատանքներն ուղղված են օրենսդրական դաշտի և կառավարման համակարգի կատարելագործմանը, կադրերի մասնագիտական կարողությունների զարգացմանը, նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքի բարելավմանը, ինչպես նաև նախադպրոցական ծառայությունների հնարավորին լայն շրջանների համար հասանելիության ապահովմանը:

56. Անշուշտ կարևորվում է նաև դաստիարակության համակարգի զարգացումը, ուսուցման ու դաստիարակության միասնականության ապահովումը: Այստեղ առանձնահատուկ շեշտադրում է արվել սովորողների համար ըստ հետաքրքրությունների գործունեություն ծավալելու հնարավորությունների ընձեռմանը և լրացուցիչ կրթության ապահովմանը:

57. Հանրակրթության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման նպատակով ընդունվել է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Հաստատվել է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է քիչ ծախսատար նախադպրոցական կրթական ծառայությունների ներդրման միջոցով բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը` հատկապես բնակչության առավել անապահով խավերի համար:

58. Ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2011 թ. հուլիսի 19-ի ՀՕ-246): Հաստատված ռազմավարություններին համապատասխան ձևավորվել է առանձին գործող ավագ դպրոցների ցանցը, իրականացվում է նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը: Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով ներդրվել են նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային մոդելներ: Նշված ծրագրերի իրականացման շարունակականության ապահովման նպատակով 2011 թվականից պետական բյուջեում նախատեսվում են միջոցներ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման համար: Ծրագրում առաջնայնությունը տրվում է աղքատ ընտանիքներին և այն համայնքներին, որտեղ ՆԴՀ-ներ չեն գործում:

59. Հանրակրթության բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնական հանրակրթական ծրագրերի շրջանակում կրթական և կրթաօժանդակ ծառայությունների մատուցման, ինչպես նաև հանրակրթության համակարգի զարգացման ծրագրերի իրականացման եղանակով: Այս բնագավառում շահառուներ են հանդիսանում 6-18 տարեկան երեխաները:

60. 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում են հանրակրթական ծրագրեր իրականացնող 1398 պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնցից 23-ը հատուկ հանրակրթական դպրոցներ: Աշակերտների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 382500 երեխա` ներառյալ հանրապետության 77 հանրակրթական դպրոցներում ներառական կրթության մեջ ընդգրկված շուրջ 2000 երեխաները: 2007 թվականից գործում է Երեխաների կրթական կարիքների գնահատման Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնը:

61. Առաջընթաց է նկատվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ընդհանուր դպրոցներում ներգրավելու գործում: Համաձայն ընդունված ռազմավարության` տարեցտարի ավելացվում է ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցների թիվը: Միաժամանակ, ներառական դպրոցների ցանցի զարգացման համար բավարար հիմքեր ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում փորձարկվել է հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման կարգը:

 

XVIII. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

62. «Ըստ դպրոցից աշակերտների բացակայության ուսումնասիրության արդյունքների («Ուսումնասիրություն Հայաստանում աշակերտների` դպրոցից բացակայությամբ պայմանավորված դպրոցական ռեսուրսների կորուստների վերաբերյալ»: Հայաստանի Հանրապետության, Երևան, 2008 թ.)»` դպրոցից դուրս մնալու դեպքերը բազմաթիվ այլ զարգացած և զարգացող երկրների համեմատությամբ համեմատաբար քիչ են եղել, սակայն տարեցտարի աճել են: 2002-2004 թվականներին դպրոց չհաճախող երեխաների ընդհանուր թիվը կազմել է համապատասխանաբար 1531, 4823 և 7630, իսկ դպրոց չհաճախելու ցուցանիշը` 0,3 տոկոս, 1,0 տոկոս և 1,6 տոկոս: Դպրոցից դուրս մնալու հետևանքով 2008 թվականին տարրական դպրոցն ավարտողները կազմել են ընթացող տարում դպրոց ընդունվածների 97.2 տոկոս, իսկ հիմնական դպրոցն ավարտողները` 96.4 տոկոս: Այս երևույթների պատճառները լրացուցիչ ուսումնասիրման և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների կարիք ունեն, քանի որ Հայաստանը Հազարամյակի զարգացման 2-րդ նպատակի համար սահմանել է, որ մինչև 2015 թվականը համախառն ընդգրկվածությունը հիմնական դպրոցում պետք է հասնի 99 տոկոս, իսկ ավագ դպրոցում` 95 տոկոս:

63. Ամբողջական չեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության վերաբերյալ տվյալները: Ըստ մոտավոր գնահատականների` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը հանրապետությունում շուրջ 8000 է: Մինչդեռ, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում և ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների թիվը մոտ 7400 է: Քանի որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բացահայտման համակարգը և ներառական կրթությունը դեռևս համատարած ներդրված չեն, միարժեքորեն հնարավոր չէ ասել` այդ երեխաները կրթությունից դուրս են մնում, թե հաճախում են հանրակրթական հաստատություններ, սակայն պաշտոնապես ճանաչված չեն որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:

64. Կրթության ոլորտի ներկա փուլի առավել ընդգծված հիմնախնդիրներն են`

1) փոքր է նախադպրոցական կրթական ծրագրերում երեխաների ընդգրկվածությունը, շատ համայնքներում չկան նախադպրոցական կրթական ծառայություններ.

2) թերի է դպրոցից դուրս մնացած երեխաների հաշվառման և նրանց կրթության մեջ ընդգրկման համակարգը.

3) հանրակրթական դպրոցները սահմանափակ կարողություններ ունեն ապահովելու բոլոր, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը.

4) դասավանդող անձնակազմը բավարար չի տիրապետում կրթության ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին.

5) շատ ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազան չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։

 

XIX. ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

65. Կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է ապահովել, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իր հակումներին և ընդունակություններին համապատասխան ստանա որակյալ կրթություն և հանրապետության տնտեսությունն ապահովի մրցունակ մասնագետներով:

66. Հանրակրթության պետական քաղաքականության հիմնական նպատակն է ապահովել հիմնական հանրակրթական ծրագրերի մատչելիությունը նախադպրոցահասակ և դպրոցահասակ երեխաների համար և բարելավել կրթության որակը:

 

XX. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

67. Ընդհանուր նպատակներն են`

 1) բոլոր մակարդակներում բարձրացնել կրթության մատչելիությունը, ստեղծել հավասար հնարավորություններ, որ յուրաքանչյուրն ստանա առավել որակյալ կրթություն` իր նախասիրություններին և ընդունակություններին համապատասխան.

2) բարձրացնել ընդգրկվածությունը նախադպրոցական և դպրոցական հաստատություններում.

3) բարելավել դպրոցահասակ երեխաների` ներառյալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ազգային փոքրամասնությունների և խոցելի մյուս բոլոր խմբերի երեխաների, որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունները.

4) նպաստել սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանն ուղղված կարողությունների զարգացմանը:

68. Ակնկալվող արդյունքներն են`

1) երեխաների թվի աճ` նախադպրոցական ծառայություններում` հասցնելով նախադպրոցական տարիքի երեխաների թվի 90 տոկոսին.

2) երեխաների թվի աճ` տարրական և միջին դպրոցներում հասցնելով համապատասխան դպրոցահասակ երեխաների թվի 99 տոկոսին.

3) ավագ դպրոցներում` ներառյալ նախնական մասնագիտական ծրագրերում երեխաների թվի աճ` հասցնելով համապատասխան դպրոցահասակ երեխաների թվի 95 տոկոսին.

4) ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցի ընդլայնում.

5) հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների բարեփոխված համակարգ.

6) երեխաների բազմակողմանի զարգացման ապահովում:

 

XXII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

69. Միջոցառումներն են`

1) համայնքներում նախադպրոցական կրթության ինստիտուցիոնալ հիմքերի ներդրում` նախադպրոցական ծառայությունների կազմակերպում.

2) նախադպրոցական կրթության չափորոշիչների հիման վրա ուսումնամեթոդաբանական ձեռնարկների մշակում և հրատարակում.

3) հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և կրթության մեջ ներառման մեխանիզմների մշակում.

4) հոսքային ուսուցման կազմակերպում` սովորողների նախասիրություններին և հակումներին համապատասխան.

5) կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման չափորոշիչների մշակում` Համաշխարհային առողջապահական կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա.

6) ներառական կրթություն ծրագրի իրականացում 150 դպրոցում.

7) հատուկ հանրակրթության ճյուղերին համապատասխան մեկական հատուկ դպրոցի ստեղծում, որը կգործի նաև որպես համապատասխան ճյուղի ռեսուրսային և գիտագործնական կենտրոն.

8) երեխայի կրթական կարիքների գնահատման եռաստիճան համակարգի ներդրում.

9) դատապարտված երեխաների կրթության և նախնական մասնագիտական կրթության որակի բարձրացում.

10) դպրոցական օլիմպիադայի կազմակերպում (16 առարկայից հանրապետական օլիմպիադաների կազմակերպում և 6 առարկայից միջազգային օլիմպիադայի մասնակցություն).

11) դպրոցականների սպարտակիադաների կազմակերպում.

12) դպրոցականների գեղարվեստական ստեղծագործության փառատոնի կազմակերպում.

13) հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարաններում «Առողջ ապրելակերպ» դասընթացի իրականացում.

14) դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում.

15) հանրակրթական դպրոցների ուսուցիչների շարունակական վերապատրաստում:

 

Գ Լ ՈՒ Խ  IV.

 

Մշակույթ

 

XXIII. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

70. Մշակութային քաղաքականության կարևորագույն ուղղություններից է դիտարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 1745-Ն որոշման իրականացումը, որը պայմանավորված է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և երեխայի հարցերով հատուկ նստաշրջանի «Բարենպաստ աշխարհ երեխաների համար» փաստաթղթի շրջանակներում ստանձնած պարտավորություններով, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով:

71. Ընդունելով Երեխայի իրավունքների պաշտպանության ծրագիրը` Հայաստանի Հանրապետությունն ընդունում է երեխաների հետ կապված հարցերի առաջնայնությունը։ Ծրագիրը համապարփակ փաստաթուղթ է, որ ներառում է երեխաների հանդեպ իրականացվող քաղաքականությունը տարբեր բնագավառներում, այդ թվում նաև` մշակույթի։ Առաջադրված խնդիրները համահունչ են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Կայուն զարգացման ծրագրի հետ։

72. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրի և միջոցառումների ցանկի մասին» N 29 արձանագրային որոշմամբ հաստատված ծրագրերի և միջոցառումների իրականացում:

 

 XXIV. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

73. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը երեխաների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառում միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացրել Գեղարվեստական կրթության հայեցակարգը: Հայեցակարգն արտացոլում է մշակույթի և արվեստի բնագավառում քաղաքացու և մարդու իրավունքներն ու ազատությունները.

74. Երեխաների հանգիստը, ժամանցը և մշակութային կյանքը կազմակերպելու ուղղությամբ իրականացվել են`

1) գեղարվեստական կրթության մատչելիության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. հոկտեմբերի 11-ի N 1167-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների գծով ուսուցում ծրագիրը: 2007 թ. ուսման վարձավճարների փոխհատուցում ստացել են Հայաստանի Հանրապետության 134 դպրոցների 1993 սովորողներ: 2008 թ. ուսման վարձավճարների փոխհատուցում են ստացել 139 դպրոցների 2062 սովորողներ, 2009-2011 թթ. 144 դպրոցների 2443 սովորողներ.

 2) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում ստեղծվել է Հայաստանի Հանրապետության շնորհալի երեխաների տեղեկատվական բանկ, որտեղ ներառվել է Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների մոտ 560 շնորհալի երեխաներ: 2008-2011 թթ. միջազգային մրցույթների և փառատոների մասնակցել են 246-ից ավելի շնորհալի երեխաներ և պատանիներ.

3) մեթոդական աշխատանքների կազմակերպման նպատակով 2009 թ. 10 մարզերում գործում են մարզային մեթոդական կենտրոններ: Կազմակերպվում են մեթոդական աշխատանքներ` նոր ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի ներդրում, խորհրդատվություն, առաջավոր փորձի փոխանակում, վարպետության և վերապատրաստման դասընթացների կազմակերպում: Կշարունակվի պետական պատվերի շրջանակներում հրատարակված նոր ուսումնական և մեթոդական ձեռնարկների, դասագրքերի անվճար բաշխումը մարզերի դպրոցներին.

4) «Գրականության գծով պետական պատվեր» բյուջետային ծրագրի շրջանակներում իրականացվում է «Մանկական, մանկապատանեկան գրականության հրատարակում» ենթածրագիրը: Ծրագրի շրջանակներում հրատարակվել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների, ուսումնական և գիտաուսումնական գրականություն.

5) շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունները զարգացնելու և ամառային հանգիստը բովանդակալից անցկացնելու նպատակով 2007-2010 թթ. Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանը կազմակերպվել է «Արտուտիկ» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարը, որտեղ հանգստացել և վարպետության կատարելագործման դասեր են ստացել Հայաստանի Հանրապետության 10 մարզերի, Երևանի, Արցախի և Ջավախքի 55-70 շնորհալի երեխաներ.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. ապրիլի 5-ի N 589-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության մարզերում մշակույթի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվում են`

 ա. Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում մայրաքաղաքի և մարզկենտրոնների թանգարաններ, պատկերասրահներ, համերգային և այլ մշակութային կազմակերպություններ, որի նպատակը երեխաների հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցմանը նպաստելն է,

բ. Հայաստանի Հանրապետության մարզերում շնորհալի երեխաների ու պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացում և խթանում, որը նպատակաուղղված է երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում սովորող երեխաների մասնագիտական կրթական ծրագրերի առավել արդյունավետ ուսուցմանը, վարպետության դասընթացների միջոցով ստեղծագործական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում,

գ. «Միջոցառումների անցկացում երեխաների հանգիստը և ժամանցը բազմաբովանդակ անցկացնելու համար» Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության Հայաստանի պետական ֆիլհարմոնիային կից 2007 թ. հիմնվել է դպրոցականի ֆիլհարմոնիան: 2007-2012 թթ. դպրոցականի ֆիլհարմոնիան կազմակերպել է շուրջ 156 համերգներ:

75. Պատանի ստեղծագործողների համար հանրապետական ու միջազգային մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպում և մասնակցության ապահովում, մասնավորապես, «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթ, լուսանկարչական արվեստի հանրապետական մրցույթ, պատանի մոդելավորողների, ձևավորողների, կոնստրուկտորների, ճարտարապետների հանրապետական մրցույթ-ցուցահանդես: Մարզերում մշակութային կյանքի աշխուժացման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում կազմակերպվում է, մասնավորապես, Տիկնիկային թատերախմբերի հանրապետական փառատոնը: Վերոհիշյալ նպատակներին էր ուղղված նաև Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների երաժշտական փառատոնի կազմակերպումը, որտեղ ներկայացվում են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը, ազգային երգն ու պարը: Փառատոնին մասնակցում են Հայաստանի Հանրապետությունում բնակվող 11 ազգային միությունների ներկայացուցիչներ (այդ թվում նաև` մանկական համույթներ):

76. Պետական աջակցություն սոցիալապես անապահով և հաշմանդամ երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ասպարեզում`

 1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության արդյունքում Երևանի 5 և Վանաձորի 2 գիշերօթիկ հատուկ դպրոցներում, Սպիտակի, Գավառի, Գյումրու 5 մասնաճյուղերի հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով 614 երեխաներ ստանում են արվեստի և արհեստների անվճար ուսուցում: Կազմակերպվում են նաև համերգներ, ցուցահանդեսներ:

77. Մանկական կինոյի և թատրոնի զարգացման նպատակային ծրագրեր`

1) մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական փառատոն, փառատոնի անցկացումը նպաստում է մանկապատանեկան թատրոնի զարգացմանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը և ստեղծագործական գործունեության խթանմանը.

2) «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային թատերական փառատոն Դսեղում: 2005 թ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղ գյուղում կազմակերպվում է թատերական փառատոնը.

3) «Հեքիաթին հյուր» գյուղական մանկահասակ բնակչության համար» ծրագիր` Հայաստանի Հանրապետության մարզերում.

4) մանկական մուլտֆիլմերի նկարահանում: Մանկական մուլտֆիլմերի նկարահանումը նպաստում է մանկական կինոյի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը և աշխարհայացքի ընդլայնմանը, ժամանցի և հանգստի կազմակերպմանը: Տարեկան պետական աջակցությամբ երեխաների համար նկարահանվում են 4-5 մուլտֆիլմեր.

5) մանկապատանեկան կինոյի և անիմացիայի փառատոն: Փառատոնին մասնակցում են պատանի ստեղծագործողների ֆիլմեր Հայաստանից և արտերկրից: Ծրագիրը շարունակական է:

78. Նախատեսվում է 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծում ներառել «ԿԻՆՈՄԱՆ» կրթամշակութային կենտրոնի» ստեղծումը:

 

XXVI. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

79. Հիմնական խնդիրներն են`

1) գեղարվեստական կրթության մատչելիության ապահովում` «Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի շրջանակում ուսման վարձավճարների փոխհատուցման շարունակականությամբ.

2) գեղարվեստական կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովում` նյութատեխնիկական բազայի և երաժշտական գործիքների համալրմամբ, ուսումնամեթոդական աշխատանքների իրականացմամբ, ուսումնական նոր ծրագրերի և դասագրքերի մշակմամբ.

3) ուսուցման մատչելիության ապահովում արտադպրոցական գեղարվեստական դաստիարակության շրջանակներում, մասնավորապես, սահմանափակ կարողություններ ունեցող, սոցիալապես անապահով, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մշակութային կրթության ապահովմամբ.

4) երեխաների բազմաբովանդակ հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպում.

5) երեխաների ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման պայմանների ստեղծում.

6) հաղորդակցում ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին.

7) տաղանդավոր երեխաների ու երիտասարդների բացահայտում, նրանց կրթության և ստեղծագործական ունակությունների զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների ապահովում.

8) մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների, համերգների, «վարպետ-դասարանների» կազմակերպում.

9) շնորհալի երեխաների բացահայտում և հետագա ուսուցման գործընթացում աջակցության ցուցաբերում, այդ թվում՝ համապատասխան խորացված մշակութային նախնական մասնագիտական կրթություն ստանալու պայմանների ստեղծում:

80. Հիմնական նպատակը`

1) արվեստի և մշակույթի բնագավառում անհատի բազմակողմանի և մտավոր ներուժի զարգացում, ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին հաղորդակցություն, կրթության մատչելիության ապահովում:

81. Ընդհանուր նպատակներն են`

1) երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտում և խթանում.

2) երեխաների մշակութային մասնագիտական ուսուցմանը և գեղագիտական դաստիարակությանը պետական աջակցության ցուցաբերում.

3) արվեստի և մշակույթի ոլորտներում մասնագիտական գիտելիքների ուսուցանում.

4) արվեստի բնագավառում ստեղծագործող շնորհալի երեխաների ներգրավում.

5) երիտասարդ սերնդի արվեստների և արհեստների ուսուցման ապահովում.

6) երեխաների աշխարհայացքի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և սոցիալապես անապահով խավի երեխաների ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցմանը նպաստում:

 

XXVII. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

82. Ակնկալվող արդյունքներն են`

 1) Հայաստանի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում ուսման վարձավճարների փոխհատուցումը նպատակաուղղված է գեղարվեստական կրթության մատչելիության ապահովմանը, կրթական հաստատությունների պահպանմանը և մշակույթի ոլորտի մասնագետներով համալրմանը.

2) մշակութային կրթական հաստատություններում ուսուցման որակի և արդյունավետության բարձրացում, կրթական նոր մեթոդների ներդրում.

3) շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացում և խթանում.

4) պատանի ստեղծագործողների կարողությունների զարգացում.

5) երեխաների և պատանիների գեղագիտական դաստիարակություն և բազմակողմանի զարգացում, արվեստի ճյուղերի հետ շփում.

6) մանկական կինոյի զարգացում:

 

XXVIII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

83. Միջոցառումներն են`

1) «Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային, փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի իրականացում.

2) մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական փառատոն, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոն, «Հեքիաթին հյուր» մարզային միջոցառում գյուղական մանկահասակ բնակության համար.

3) Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի գործունեության իրականացում.

4) միջոցառումների անցկացում երեխաների հանգիստը և ժամանցը բազմաբովանդակ անցկացնելու համար, այդ թվում` «Արտուտիկ» ամառային ստեղծագործական ճամբարի կազմակերպում.

 5) շնորհալի և տաղանդավոր երեխաների տեղեկատվական բանկի համալրում.

 6) «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագրի իրականացում.

7) պատանի ստեղծագործողների համար մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպում.

8) «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի կազմակերպում.

9) գեղարվեստական գրականության, մանկական գրադարանների զարգացման նպատակային ծրագրեր, մանկական գեղարվեստական գրքերի հրատարակում, գրադարանային ֆոնդի համալրում.

10) պետական աջակցություն հատուկ կարիքներով, սոցիալապես անապահով երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ոլորտում` Երևանի 3, Վանաձորի մասնաճյուղի 2 գիշերօթիկ հատուկ դպրոցներում, Գյումրու մասնաճյուղերում, Գավառում, Սպիտակում արվեստների և արհեստների ուսուցում.

11) հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտման ու ինտեգրման նպատակով Մանկապատանեկան արվեստի 1-ին միջազգային ինտեգրատիվ փառատոնի իրականացում.

12) «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի համերգների կազմակերպում.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրի և միջոցառումների ցանկի մասին» N 29 արձանագրային որոշմամբ հաստատված ծրագրերի և միջոցառումների իրականացում.

14) «Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում» ծրագրի իրականացում.

15) «Գրականությունը երեխաներին գրական բաց դասեր մարզային գրադարաններում» ծրագրի իրականացում.

16) «Մանկապատանեկան կինոյի և անիմացիայի փառատոն» (աջակցություն մանկապատանեկան միջոցառումներին) ծրագրի իրականացում.

17) մանկական մուլտֆիլմերի նկարահանում.

18) «ԿԻՆՈՄԱՆ» «Կրթամշակութային կենտրոնի ստեղծում» ծրագիր:

 

Գ Լ ՈՒ Խ  V.

 

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

XXIX. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

84. Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների կանխարգելման գործը հասարակական մեծ կարևորություն ունեցող խնդիր է, քանզի, եթե հանցավորությունն ընդհանրապես ոտնձգություն է մարդկանց կյանքի, առողջության, գույքի դեմ, ապա անչափահասների հանցավորությունը ոտնձգություն է նաև ապագայի, հատկապես` իրավական պետությունում օրինապահ հասարակություն ունենալու նպատակի իրագործման դեմ:

85. Չնայած վերջին տարիներին անչափահասների գործերով արդարադատության ոլորտում ընդհանուր առմամբ, և իրավախախտ անչափահասների շրջանում տարվող կանխարգելիչ աշխատանքներին, մասնավորապես, արձանագրված շոշափելի առաջընթացին, այս բնագավառում առկա հիմնախնդիրները շարունակում են օրակարգային մնալ:

86. Հաշվի առնելով «Անչափահասների գործերով արդարադատություն» արտահայտության համակողմանի բնույթը` այս ոլորտը սույն ներածությունում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասության ոլորտը (իրավախախտումների, երեխաների շրջանում մուրացկանության և թափառաշրջիկության կանխարգելում և այլն) ներկայացված է անչափահասների գործերով արդարադատության մյուս` առավել ընդհանրական բաղադրիչներից (օրենսդրություն, դատական համակարգ, անչափահասների նկատմամբ նշանակված պատիժների և այլ միջոցների կատարում և այլն) առանձին:

 

XXX. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

87. Անչափահաս մուրացիկների հարցն առաջնային լուծում պահանջող հիմնախնդիր է: Կատարված համալիր աշխատանքների արդյունքում տարեցտարի արձանագրվում է նվազում մուրացկանությամբ զբաղվող երեխաների թվում: Այսպես, եթե շուրջ 10 տարի առաջ հաշվառման մեջ հայտնված մուրացկանությամբ զբաղվող անչափահասների թիվը կազմում էր շուրջ 300, ապա այժմ 15-ն է:

88. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը հաստատելու մասին» N 1039-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության առաջարկով և միջազգային ու տեղական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ իրականացվեց անչափահասների և երիտասարդների վտանգավոր վարքի կանխարգելման և օրինախախտության դեմ պայքարի փորձարարական գործընթաց` ստեղծվեցին համայնքային վերականգնողական կենտրոններ:

89. Միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունները վկայում են, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն ընդհանուր առմամբ համահունչ է միջազգային չափանիշներին` որոշակի վերապահումներով:

90. Հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետությունում անչափահասների գործերով արդարադատության համակարգ» արտահայտությունն իր դասական իմաստով գոյություն չունի: Հայաստանում չկա անչափահասների գործերով արդարադատության վերաբերյալ առանձին օրենսդրություն, մասնագիտացված դատարաններ, չկան հատկապես անչափահասների գործերով արդարադատության ասպարեզում մասնագիտացված մասնագետներ (դատավորներ, դատախազներ, փաստաբաններ, քննիչներ և այլն):

91. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում կան դրույթներ, որոնք անհամատեղելի են առաջադեմ հասարակություններում անչափահասների գործերով արդարադատության ասպարեզում ընդունված պրակտիկային: Օրինակ` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության գործող օրենսգրքում անչափահասներին, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում պահելու համար սահմանված են նույն ժամկետները, ինչ չափահասների դեպքում, ինչը տարբեր վտանգներ է ներառում` հաշվի առնելով անչափահասների առանձնակի խոցելիությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը գտնվում է վերանայման փուլում` ժամանակն է վերջնական լուծում տալ այս հիմնախնդրին:

92. Օրենսդրության ոլորտում որոշակի խնդիրներ կան նաև անչափահասների նկատմամբ կիրառվող այլընտրանքային պատիժների և այլ միջոցների իրականացման առումով: Վերջին ժամանակներս ակտիվացել են քննարկումները Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն համակարգ ձևավորելու վերաբերյալ:

93. Ինչ վերաբերում է այս ոլորտում ներգրավված անձանց մասնագիտական կարողություններին, այդ ուղղությամբ ևս որոշակի քայլեր են ձեռնարկվում: Եթե նախկինում դատավորների, դատախազների, փաստաբանների և այլ անձանց վերապատրաստումները կազմակերպվում էին տարերային ձևով` միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող վերապատրաստման ծրագրերի շրջանակներում, ապա ներկայումս կան բոլոր նախադրյալները վերջիններիս վերապատրաստումների անընդհատությունն ու հետևողականությունն ապահովելու համար` ի դեմս գործող կրթական հաստատությունների` դատական դպրոցի, դատախազության դպրոցի, ոստիկանության կրթահամալիրի և այլն:

94. Չնայած, որ Երեխայի իրավունքների կոմիտեն Հայաստանին ուղղված հանձնարարականներում նշել է անչափահասների գործերով մասնագիտացված դատարաններ ունենալու անհրաժեշտությունը, այն նաև ընդունել է, որ այն դեպքերում, երբ անչափահասների գործերով դատարաններ ունենալը գործնական նկատառումներից ելնելով նպատակահարմար չէ, անչափահասների վերաբերյալ գործերը քննելու համար մասնագիտացված դատավորների նշանակումը կարող է երաշխավորել, որ նրանց նկատմամբ պատշաճ վերաբերմունք կցուցաբերվի: Այս ուղղությամբ դրական առաջընթաց է նաև այն, որ վերջերս Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր դատարանում նշանակվել է մեկական դատավոր, ով, ի թիվս այլ գործերի, պետք է քննի անչափահաս իրավախախտների, վկաների և տուժողների վերաբերյալ բոլոր գործերը: Սա հնարավորություն կտա առավել նպատակային վերապատրաստումների միջոցով լրացնել անչափահասների գործերով դատարաններ չունենալու հետ կապված բացը:

95. Անչափահասների հանցավորությունն ընդհանուր առմամբ, և անչափահասների կրկնահանցավորությունը` հատկապես, առավել կանխատեսելի և կանխարգելելի դարձնելու, ինչպես նաև այս ուղղությամբ կատարվող քայլերի արդյունավետությունը գնահատելու, հանցավորության դեմ պայքարն առավել ուղղորդված դարձնելու համար կենսական անհրաժեշտություն է այս բնագավառում գիտական մակարդակի համակողմանի հետազոտությունների իրականացումը: Ընդ որում, անհրաժեշտ է, որպեսզի այդ հետազոտությունների կատարմանը, շահագրգիռ գերատեսչություններից բացի, ներգրավվեն նաև համապատասխան կրթական և գիտական հաստատությունները: Հետազոտությունները համապատասխան տվյալներով համալրելու համար անհրաժեշտ է բարելավել տվյալների հավաքման համակարգը: Ներկայումս անչափահասների գործերով արդարադատության ոլորտում տվյալներ հավաքագրում են առնվազն չորս գերատեսչություններ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի թե´ հիշյալ, և թե´ համապատասխան տվյալների տիրապետող այլ մարմինները, տվյալներ հավաքելիս առաջնորդվեն միասնական ցուցիչներով` տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով:

96. Անչափահասների շրջանում հանցավորությունը և կրկնահանցավորությունը նվազեցնելու գործում կարևորագույն դերակատարություն ունեն զանգվածային լրատվության միջոցները` օրինապահ վարքագծի քարոզման առումով: Միևնույն ժամանակ, զանգվածային լրատվության միջոցները, հատկապես հեռուստաալիքները, պատշաճ վերահսկողության դեպքում կարող են հակառակ` կործանարար ազդեցություն ունենալ` տարբեր հեռուստասերիալների միջոցով հանցավոր կյանքի անուղղակի քարոզչության միջոցով: Անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել` հիշյալ հեռուստասերիալների և հաղորդումների բովանդակությունը ողջամիտ վերահսկողության ենթարկելու ուղղությամբ:

97. Իրավախախտում կատարած և դրա արդյունքում ազատությունից զրկված անչափահասների վերաինտեգրման և կրկնահանցավորությունից նրանց զերծ պահելու առումով էական նշանակություն ունի անչափահասների համար նախատեսված միակ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվողների համար պարբերական մշակութային, մարզական և կրթական միջոցառումների կազմակերպումը: Հատկապես կարևոր նշանակություն ունի ազատազրկման ընթացքում անչափահասների մասնագիտական ուսուցման և պատշաճ կրթության կազմակերպումը` ազատվելուց հետո անչափահասների զբաղվածությունն ապահովելու և դրանով իսկ նրանց հանցավոր ուղին վերընտրելու հավանականությունից զերծ պահելու առումով:

98. Զգալի անելիքներ կան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տարածքում գործող հանրակրթական դպրոցի և մասնագիտական հատուկ ուսումնարանի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ (հատկապես դասավանդվող հանրակրթական առարկաների և ուսուցանվող մասնագիտությունների բազմազանության առումով): Կալանքի տակ գտնվող անչափահասների` կրթություն ստանալու, մարզական և ժամանցային միջոցառումներին մասնակցելու իրավունքն անհրաժեշտ է հարգել: Չնայած, որ տարբեր կալանավորվածներին միմյանցից անջատ պահելու համար կարող են հիմնավոր պատճառներ լինել, կրթական և ժամանցային միջոցառումներին մասնակցությունը կարելի է ապահովել այդ նպատակների համար անչափահասների խմբեր ձևավորելու միջոցով, ինչը հնարավորություն կտա տարբեր խմբերում միմյանցից անջատ պահել այն անչափահասներին, ում դեպքում դրա անհրաժեշտությունն առկա է:

99. Չնայած վերջին տարիներին տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումներին` անչափահասների գործերով արդարադատության ասպարեզում դեռևս կան տարբեր հրատապություն ունեցող խնդիրներ:

 

XXXI. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

100. Հիմնախնդիրներն են`

1) իրավախախտումը ծնող պատճառների ու պայմանների վեր հանումը ու հետագա զանցանքների և հանցանքների կանխումը.

2) իրավախախտի և տուժողի միջև համագործակցային պայմանների ստեղծումը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում անհամապատասխանությունն անչափահասների գործերով արդարադատության ասպարեզում ընդունված պրակտիկային.

4) օրենսդրության ոլորտում առկա խնդիրներ անչափահասների նկատմամբ կիրառվող այլընտրանքային պատիժների և այլ միջոցների իրականացման վերաբերյալ.

5) միասնական ցուցիչների բացակայությունն անչափահասների գործերով արդարադատության ոլորտում տվյալների հավաքագրման գործընթացում.

6) կալանավորված անչափահասների կրթության իրավունքի ապահովում:

 

XXXII. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ

 

101. Ընդհանուր նպատակն իրավախախտ անչափահասների, տուժողների և համայնքի իրավունքների ու շահերի պաշտպանությունն է:

 

XXXIII. ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

102. Հիմնական նպատակներն են`

1) Հայաստանում այլընտրանքային իրավական սոցիալականացման համակարգի զարգացում.

2) անչափահասների գործերով արդարադատության օրենսդրության բարեփոխում.

3) իրավախախտում կատարած և դրա արդյունքում ազատությունից զրկված անչափահասների վերաինտեգրում և կրկնահանցավորության կանխարգելում:

 

XXXIV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

103. Ակնկալվող արդյունքներն են`

1) հասարակությունից մեկուսացնելու ձևով պատիժների և այլ միջոցների կիրառման դեպքերի սահմանափակում.

2) իրավախախտում կատարած, հանցագործությունից տուժած կամ հանցագործության վկա անչափահասների համար առավել նպաստավոր օրենսդրություն.

3) անչափահասների գործերով արդարադատության բնագավառում մասնագիտացված տարբեր դերակատարներ (դատավորներ, դատախազներ, քննիչներ, ոստիկաններ, փաստաբաններ և այլն).

4) ազատությունից զրկված անչափահասների առավել արդյունավետ վերաինտեգրում` ազատազրկման ընթացքում կյանքի անհրաժեշտ հմտություններ փոխանցելու միջոցով.

5) անչափահասների հանցավորության վերաբերյալ հասարակության իրազեկության և հանցավորության դեմ պայքարի գործում հասարակության դերի բարձրացում.

6) շահագրգիռ տարբեր գերատեսչությունների գործունեության և ջանքերի առավել արդյունավետ և հետևողական համակարգում.

7) հանցավորության դեմ տարվող պայքարի քաղաքականություն` հիմնավորված գիտական վերլուծություններով և պարբերաբար թարմացվող տեղեկատվությամբ.

8) կրկնահանցավորության հավանականության նվազում։

 

XXXV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

104. Միջոցառումներն են`

1) 12-18 տարեկան հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների (իգական և արական սեռերի) համար վերականգնողական ծառայությունների ստեղծում.

2) առկա վերականգնողական համայնքների կենտրոնների զարգացում և ցանցի ընդլայնում.

3) համայնքներում իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում.

4) ավագ դպրոցներում դպրոցական տեսուչ ծրագրի իրականացում.

5) անչափահասների (իրավախախտ, վկա, տուժող) գործեր քննող դատավորների, անչափահասների գործերով զբաղվող դատախազների, քննիչների, ոստիկանների, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի և փաստաբանների վերապատրաստումներ (մասնագիտացում).

6) տվյալների միասնական շտեմարանի ստեղծում` անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ (հաշվի առնելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ու թմրանյութերի և հանցավորության հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի (UNODC) կողմից մշակված ցուցիչները).

7) գիտական վերլուծություն` անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և անչափահասների շրջանում կրկնահանցավորության վերաբերյալ.

8) պարբերական մշակութային, մարզական և կրթական միջոցառումներ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված և ազատազրկման դատապարտված անչափահասների համար.

9) հանցավոր վարքագծի հետևանքների վերաբերյալ իրազեկության բարձրացման պարբերական միջոցառումներ (հակաքարոզչություն հեռուստատեսությամբ և այլ զանգվածային լրատվության միջոցներով), այդ թվում` քրեական բովանդակությամբ հեռուստասերիալների բովանդակության հսկողության ողջամիտ միջոցներով.

10) օրենսդրության վերանայում` անչափահաս ձերբակալվածներին և կալանավորվածներին արգելանքի տակ պահելու առավելագույն ժամկետները կրճատելու, նրանց նկատմամբ գործերի լուծման արդարադատական միջոցների (diversion) և այլընտրանքային պատիժների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով.

11) աջակցություն իրավախախտ անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնին` ուսուցանվող արհեստների և արվեստների ցանկն ընդլայնելու և ուսուցումը ազատությունից չզրկված իրավախախտ անչափահասների համար ևս կազմակերպելու հարցում:

(հավելվածը խմբ. 13.11.14 N 1273-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1694-Ն որոշման

 

ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց

 

Երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ միջոցառումների

 

NN
ը/կ

Միջոցառումները

Ակնկալվող արդյունքը

Ժամկետը

Պատասխանատու կատարողը

Համակատարողը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

7

 Սոցիալական պաշտպանություն

 

1.

«Հայաստանի Հանրապետությունում ընտանիքի պետական քաղաքականության ռազմավարության հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ընտանիքի նկատմամբ վարվող քաղաքականության հիմնական ուղղությունները և սկզբունքները սահմանված են, ընտանիքի սոցիալական պաշտպանության բնագավառում միասնական քաղաքականության իրականացումն ապահովված է:

2015 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ առողջապահության
նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ բնապահպանության
նախարարություն

ՀՀ սփյուռքի
նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատությունների բեռնաթափման ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատությունների բեռնաթափման հիմնական սկզբունքներն ու ուղղությունները սահմանված են, հաստատված են դրանց իրականացման համապատասխան միջոցառումները և կոնկրետ քայլերը:

2015 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

Երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների ուղեցույցի (Գլխավոր պլանի) մշակում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատում

Առկա է միջազգային հիմնական դոնոր կազմակերպությունների հետ համաձայնեցված` Երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների ուղեցույցը (Գլխավոր պլանը), որում ներառված են երեխաների խնամքի համակարգի համապարփակ բարեփոխումների ժամանակացույցը, ՀՀ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցները, ինչպես նաև դոնոր կազմակերպությունների օժանդակության ֆինանսական գնահատականները:

2015 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

միջազգային կազմակերպություններ (համաձայնությամբ)

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ուղեգրման և ընդունելության կարգերը, մեխանիզմներն ու չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՄԱԿ-ի` 2009 թ. նոյեմբերի 20-ին ընդունած` Երեխաների այլընտրանքային խնամքի մասին ուղենիշներին համապատասխան սահմանված են երեխաների ուղղորդման, ինչպես նաև երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններ ընդունելության պայմանները, հստակեցված են այդ հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման մեխանիզմները:

2015 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

 «Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Երեխաների իրավունքների պաշտպանության 2015-2016 թթ. ծրագրից բխող փոփոխություններն ու նոր շեշտադրումներն արտացոլված են ազգային հանձնաժողովի կանոնադրության մեջ:

2015 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

«Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ու ՀՀ տարածքային կառավարման նախարարի համատեղ հրամանի մշակում և հաստատում

Հաստատված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների համատեղ հրամանը՝ ծրագրի միջոցառումների իրականացումը համակարգված և պատշաճ մակարդակով ապահովելու համար:

2015 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

7.

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններում գտնվող երեխաների ու նրանց ընտանիքների կարիքների համապարփակ և խոր գնահատման մեթոդաբանության մշակում ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատում

Երեխաների և նրանց ընտանիքների կարիքների գնահատումը իրականացվում է հաստատված մեթոդաբանությամբ, հստակեցված մեխանիզմներով և սահմանված չափորոշիչներով:

2015 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

միջազգային կազմակերպություններ (համաձայնությամբ)

Ֆինանսավորում չի պահանջվում:

8.

Որդեգրման, խնամակալության և հոգաբարձության մեխանիզմների հստակեցում, որդեգրողի, խնամակալի (հոգաբարձուի) ու խնամատար ընտանիքներում խնամվող երեխաների խնամքի նկատմամբ վերահսկողության ապահովում՝ օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով

Որդեգրման, խնամակալության և հոգաբարձության մեխանիզմները հստակեցված են, խնամատար ընտանիքի ինստիտուտի կայացմանն ուղղված իրավական ակտերը գործում են:

2015 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

9.

Երեխաների խնամքի և պաշտպանության քաղաքականությունը բնութագրող ցուցանիշների ցանկի, ինչպես նաև այդ ցուցանիշների հավաքագրման և փոխանակման կարգի մշակում ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական կարգավորման ոլորտում գտնվող կառույցների կողմից հավաքագրման ենթակա ցուցանիշների ցանկը մշակված է, ցուցանիշների հավաքագրման և փոխանակման կարգերը հաստատված են և տեղեկատվական ներքին համակարգը առկա է:

2015 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

10.

Երեխայի իրավունքների պաշտպանության քաղաքականության իրազեկման աշխատանքների իրականացում

Առկա է երեխայի իրավունքների պաշտպանության քաղաքականության իրազեկման ծրագիրը, ապահովված է իրազեկման գործընթացի համակարգումը:

2015 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

ԶԼՄ-ներ

Ֆինանսավորում չի պահանջվում:

11.

Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող, այդ թվում` մասնագիտացված հաստատությունների շենքային պայմանների հարմարեցում հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին

Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող մասնագիտացված մի շարք հաստատությունների, այդ թվում՝ Խարբերդի և Գյումրու մասնագիտացված մանկատների շենքային պայմանները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին:

2015-2016 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

12.

Հատուկ մանկավարժության և հաշմանդամ երեխաների խնամքի արդի մեթոդաբանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացների իրականացում

Մասնագիտացված մանկատներում հաշմանդամ երեխաներին տրամադրվող խնամքի որակը բարելավված է՝ համապատասխան մասնագետների շարունակական վերապատրաստման արդյունքում:

2015-2016 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

13.

Որդեգրող, որդեգրել ցանկացող ընտանիքների (անձանց) և խնամատար ընտանիքների անդամների (ծնողների ու երեխաների), խնամակալության և հոգաբարձության մարմինների, ինչպես նաև երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների մասնագետների ուսուցողական ծրագրի մշակում և իրականացում

Որդեգրող և որդեգրել ցանկացող ընտանիքների անդամները ձեռք են բերել համապատասխան հմտություններ, խնամակալության ու հոգաբարձության մարմինների, ինչպես նաև երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների մասնագետները վերապատրաստված են՝ որակյալ ծառայություններ մատուցելու ուղղությամբ:

2015 -2016 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

14.

Երեխայի հանդեպ բռնության երևույթը բնութագրող տեղեկատվության համակարգի ստեղծում

Երեխայի հանդեպ բռնության երևույթը բնութագրող տեղեկատվության հավաքագրման և փոխանակման կարգերը հաստատված են, տեղեկատվական ներքին համակարգը գործում է:

2016 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

15.

Երեխաների խնամքի վերաբերյալ մասնագիտական աջակցության կարգի մշակում ու հաստատում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից, որդեգրված և խնամատարության հանձնված երեխաների խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացում

Հաստատված են երեխաների խնամքի նկատմամբ վերահսկողության և մասնագիտական աջակցության կարգերը, որդեգրել ցանկացող ու խնամատար ընտանիքներն իրազեկված են կարգերի վերաբերյալ, խնամակալության և հոգաբարձության խորհուրդների համապատասխան աշխատակիցները իրականացնում են վերահսկողություն՝ երեխաների խնամքի նկատմամբ:

2016 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

16.

«Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում անմիջականորեն սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների վերակառուցման, կարողությունների հզորացման ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի մշակում և հաստատում

Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում անմիջականորեն սոցիալական ծառայություններ տրամադրող հաստատությունների համակարգային բարեփոխումների ուղղությունները սահմանված են, ծրագրով հաստատված միջոցառումներն՝ ըստ ժամանակացույցի իրականացվում են:

2016 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

17.

«Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին համայնքահեն բազմաբնույթ սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ստեղծման ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին համայնքահեն բազմաբնույթ սոցիալական ծառայությունների տրամադրման ձևերն ու մեխանիզմները սահմանված են, ծրագրով հաստատված միջոցառումներն՝ ըստ ժամանակացույցի իրականացվում են:

2016 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

18.

Ընտանիքի ու երեխայի իրավունքների պաշտպանության հարցերով իրավասու բոլոր սուբյեկտների (այսուհետ` սոցիալական ցանց) արդյունավետ համագործակցության ապահովում

Ընտանիքի, խնամակալության ու հոգաբարձության մարմինների և համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ու երեխայի իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ սոցիալական ցանցը ձևավորված է, համագործակցության մեխանիզմներն արդյունավետ գործում են:

2016 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

19.

Խնամատար ընտանիքի էության ու հասարակական դերի մասին միասնական պատկերացումների ձևավորմանն ուղղված քարոզչական աշխատանքների իրականացում

Պարբերաբար կազմակերպվում են հեռուստառադիո-հաղորդումներ, սեմինար-դասընթացներ, կլոր սեղաններ խնամատար ընտանիքի էության ու հասարակական դերի վերաբերյալ:

2016 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ պետական բյուջե

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

20.

Աշխատող երեխաների վերաբերյալ հետազոտության իրականացում, երեխաների աշխատանքային շահագործման կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացում ՀՀ Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին

Առկա է ՀՀ աշխատող երեխաների աշխատանքային շահագործման վերաբերյալ համապարփակ վերլուծական զեկույց:

2016 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

Առողջապահություն

21.

Երեխաների իրավունքների՝ ներառյալ երեխաների ու դեռահասների առողջության և սնուցման վերաբերյալ ՀՀ օրենսդրության վերլուծություն և համապատասխան իրավական ակտերում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների մշակում

Օրենսդրությունը վերլուծված է, առաջարկությունների փաթեթը մշակված է։

2013-2014 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

22.

Երեխաների հիվանդանոցային բուժօգնության բարելավման ազգային ռազմավարության ներդրման 2013-2015 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացում

Երեխաների հիվանդանոցային բուժօգնության բարելավման ազգային ռազմավարությունը և դրա ներդրման 2013-2015 թթ. գործողությունների ծրագիրը մշակված է, իրականացման գործընթացն սկսված է։

2013-2015 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներից

23.

Կրթական խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում բուժօգնության ծառայությունների բարելավում: Դպրոցներում առողջապահական համակարգի արդյունավետության գնահատման հիման վրա բարելավման ռազմավարության մշակում:
Խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում բուժօգնության ծառայությունների գնահատում:

Իրականացվել է համապատասխան գնահատում, և արդյունքներն ամփոփված են: Ռազմավարությունը մշակված է:

2013 թ.

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

24.

 Առողջ ապրելակերպի վերաբերյալ քարոզչական հաղորդումների, գրականության մշակում և տարածում

Դպրոցահասակների (դեռահասների) 50 % հետևում են առողջ կենսակերպի հիմնական սկզբունքներին։

2013-2015 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

25.

Երեխաներին և դեռահասներին անհրաժեշտ բուժօգնության ծավալների ապահովում` պետական նպատակային ծրագրի շրջանակներում

Նպատակային ծրագրերին համապատասխան երեխաների և դեռահասների համար ապահովված է մատչելի և որակյալ բուժօգնություն

2013-2015 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

26.

Հիվանդանոցային բուժօգնության ոլորտում երեխաների առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրում

Յուրաքանչյուր տարի 0-7 տարեկան շուրջ 300 000 երեխա ըստ անհրաժեշտության կստանա մատչելի և որակյալ հիվանդանոցային բուժօգնություն։

2013 թ. և շարունակա-կան

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե,
օրենքով չարգելված այլ աղբյուրներից

27.

Մանկական մարզային վերակենդանացման ծառայությունների (Վանաձոր, Կապան և Գյումրի) շարունակական բարելավում

Վանաձորի, Կապանի և Գյումրու բժշկական կենտրոններում մանկական վերակենդանացման բաժանմունքներն ստեղծված են և (կամ) հագեցած բժշկական սարքավորումներով

2013 թ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

28.

Իմունականխարգելման ազգային ծրագրի շարունակական իրագործում, ՀՀ կառավարության կողմից հաստատված գործողությունների ծրագրին համապատասխան

Իմունիզացիայի ընդգրկման բարձր մակարդակի ձեռքբերում և պահպանում (առանձին պատվաստումների 95% և ավելի մակարդակի ապահովում):

2013-2015 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներից

29.

Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման (ՄՀԻՎ) ռազմավարության շարունակական ընդլայնում՝ ներառելով Երևան քաղաքի բուժհաստատությունները

0-5 տարեկան երեխաների հիվանդացության և մահացության իջեցում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում

2013-2015 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

30.

Հաշմանդամ երեխաների համակարգված բուժօգնության և սպասարկման բարելավման ծրագրեր և միջոցառումներ:
Վերականգնողական մարզային կենտրոնների ծրագրի ընդլայնում:
Հոգեկան առողջության խնդիրներով դեռահասների համար առողջապահական ծառայությունների մատչելիության գնահատում և բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակում

հաշմանդամ երեխաների համար վերականգնողական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացում

2013 թ. և շարունա-կական

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներից

31.

Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրում

Տարեկան շուրջ 50 000 կին կստանա ծննդօգնության մատչելի և որակյալ ծառայություններ։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

32.

Երեխաների սնուցման բարելավման ազգային ռազմավարության և 2013-2015 թթ. գործողությունների ծրագիրը մշակելը և ՀՀ կառավարություն ներկայացնելը

Երեխաների սնուցման բարելավման ազգային ռազմավարության և 2013-2015 թթ. գործողությունների ազգային ծրագիրը մշակված է, ներդրման գործընթացն սկսված է։

2013-2015 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

33.

Ալյուրի հարստացման ազգային ծրագրի ներդրման շարունակական աշխատանքներ՝ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած հայեցակարգին համապատասխան

Համաձայն ալյուրի հարստացման ազգային ծրագրի՝ կիրականացվեն շարունակական աշխատանքներ և կմշակվի համապատասխան օրենքի նախագիծը։

2013-2015 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

34.

Կրծքով կերակրման աջակցությանն ուղղված օրենսդրության բարելավում և «Մանկանը բարեկամ» նախաձեռնության շարունակական ներդրում

1. Օրենքի նախագծի մշակում:
2. Վաղ հասակի երեխաների սնուցման կազմակերպման գործընթացը բարելավված է՝ բացառապես կրծքով սնուցման ցուցանիշն աճել է 30 տոկոսով։

2013 թ. և շարունա-կական

ՀՀ առողջապահության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

35.

Նախածննդյան խնամքի և բուժօգնության ծառայությունների բարելավում՝
1) նորածնային ախտաբանությունների ներարգանդային ախտորոշման գործընթացի բարելավում, անտենատալ սկրինինգների ներդրում,
2) հղիության վաղ հաշվառման և նախածննդյան հսկողության ծառայությունների մատչելիության և որակի բարելավում

Նախածննդյան հսկողության վաղ հաշվառման ցուցանիշի բարձրացում 50%-ով:
Ցածր քաշով նորածինների ցուցանիշի նվազեցում 20%-ով:

2013-2015 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներից

36.

Նյութափոխանակության ժառանգական հիվանդությունների և բնածին այլ շեղումների հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգ ծրագրերի շարունակականության ապահովում և ընդլայնում

ժառանգական և զարգացման բնածին ախտաբանությունների թվի կրճատում 10 %-ով

2013 թ. և շարունակա-կան

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներից

37.

Մասնագետների վերապատրաստում /վերաորակավորում կրթական անհատական ծրագրերի միջոցով` պետպատվերի շրջանակներում նպատակային ֆինանսավորմամբ

ՀՀ պետական բյուջեում նախատեսված են հատկացումներ մասնագետների պատրաստման համար, գործընթացն սկսված է։

2013 թ.-ից

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։

38.

Մանկաբուժական մասնագիտություններով հետդիպլոմային կրթության (նպատակային կլինիկական օրդինատուրա) գործուն համակարգի ստեղծում, կրթական ծրագրերի բովանդակության համապատասխանեցում ապացուցողական բժշկության դրույթներին

Մանկաբուժական մասնագիտություններով հետդիպլոմային կրթության համակարգը ներդրված է (ԱԱՊ-ի ոլորտում մասնագետների պատրաստումը պլանավորված է` 2000 երեխային 1 մանկաբույժ հաշվարկով)։

2013-2015 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

39.

Բժշկական բազային կրթական համակարգում մանկաբուժություն մասնագիտության ներառում բազային մասնագիտությունների ցանկում, ԱԱՊ-ի համակարգի մանկաբույժների կրթում մագիստրատուրայի միջոցով

Մանկաբուժություն մասնագիտությունը ներառված է բազային մասնագիտությունների ցանկում, մագիստրատուրայի ծրագիրը մշակված է:

2013-2015 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։

Կրթություն

40.

Հանրապետության բոլոր մարզերում կիրականացվեն ծախսարդյունավետ նախադպրոցական ծառայություններ` դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման նպատակով

Կապահովվի նախադպրոցական կրթության մատչելիությունը, հանրապետության 10 մարզերում կներդրվի այլընտրանքային ծառայությունների փորձնական ծրագիր, նախադպրոցական կրթության մեջ 5-6 տարեկանների ընդգրկվածությունը կմեծանա տարեկան շուրջ
7%-ով (կընդլայնվի նախադպրոցական ծառայության կազմակերպումը, և երեխաների ընդգրկվածությունը 2015 թվականին կհասցվի շուրջ 90%-ի)։
Ծրագրի ավարտին ՀՀ բոլոր մարզերում կընդլայնվի նախադպրոցական ծառայության կազմակերպումը, և երեխաների ընդգրկվածությունն ավագ նախադպրոցական տարիքում կհասցվի շուրջ 90%-ի։

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե,
օրենքով չարգելված այլ աղբյուրներից

41.

Նախադպրոցական կրթության չափորոշիչների հիման վրա ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում

Կապահովվի նախադպրոցական կրթության մատչելիությունը։

2013 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

42.

Հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և կրթության մեջ ներառման մեխանիզմների մշակում

հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին կրթության մեջ ներառում

2013-2014 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներից

43.

Հոսքային ուսուցման կազմակերպում` սովորողների նախասիրություններին և հակումներին համապատասխան

երեխաների ներգրավվածություն հանրակրթությունում 99%-ով

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Ֆինանսավորում չի պահանջվում։

44.

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման չափորոշիչների մշակում` Համաշխարհային առողջապահական կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա

կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման չափորոշիչներ

2016 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

45.

«Ներառական կրթություն» ծրագրի իրականացում 170 դպրոցներում

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կապահովվեն կրթության մատչելիություն և հավասար պայմաններ, մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներով երեխաների համար 170 հանրակրթական դպրոցներում կիրականացվի ներառական կրթություն։

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներից

46.

Հատուկ հանրակրթության ճյուղերին համապատասխան մեկական հատուկ դպրոցի ստեղծում, որը կգործի նաև որպես համապատասխան ճյուղի ռեսուրսային և գիտագործնական կենտրոն

Հատուկ հանրակրթության բարեփոխում

2014-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

47.

Երեխայի կրթական կարիքների գնահատման եռաստիճան համակարգի ներդրում

հատուկ հանրակրթության բարեփոխում

2016 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

48.

Դատապարտված երեխաների կրթության և նախնական մասնագիտական կրթության որակի բարձրացում

Ապահովված է դատապարտված երեխայի կրթության իրավունքը։

2013-2014 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

49.

Դպրոցական օլիմպիադայի կազմակերպում (15 առարկաներից հանրապետական օլիմպիադաների կազմակերպում և 6 առարկայից միջազգային օլիմպիադայի մասնակցություն)

Հանրակրթական դպրոցների աշակերտների համար կկազմակերպվեն հանրապետական օլիմպիադաներ 15 առարկաներից, իսկ լավագույնները կմասնակցեն 6 առարկաներից միջազգային օլիմպիադաների։

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

50.

Դպրոցականների սպարտակիադաների կազմակերպում

Հանրակրթական դպրոցների շուրջ 7800 աշակերտների համար կանցկացվեն ամենամյա հանրապետական սպորտային խաղեր 7 մարզաձևերով: Մարզական խաղերի միջմարզային և հանրապետական փուլերին կմասնակցեն շուրջ 4500 աշակերտներ:

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

51.

Դպրոցականների գեղարվեստական ստեղծագործության փառատոնի կազմակերպում

Հանրապետության բոլոր մարզերում կկազմակերպվեն դպրոցականների գեղագիտական ստեղծագործության մրցույթ-փառատոներ, նկարչական հանրապետական ու միջազգային մրցույթներ։

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

52.

Հանրակրթական դպրոցների
8-11-րդ դասարաններում «Առողջ ապրելակերպ» դասընթացի իրականացում

Հանրապետության դպրոցականների համար կանցկացվեն առողջ ապրելակերպի դասընթացներ, սովորողները ձեռք կբերեն կյանքի հմտություններ։

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե,
օրենքով չարգելված այլ աղբյուրներից

53.

Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում

Ամառային ճամբարներում ու հանգստյան տներում կկազմակերպվի երեխաների ամառային հանգիստը։

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

54.

Սովորողների մասնագիտական կողմնորոշման նպատակով համապատասխան մանկավարժների վերապատրաստում

Վերապատրաստումները կնպաստեն մանկավարժներին՝ սովորողների մասնագիտական կողմնորոշմանն աջակցության արդյունավետությունը բարձրացնելու հարցում։

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

Մշակույթ և սպորտ

55.

«Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային, փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի իրականացում

ՀՀ 144 երաժշտական և արվեստի դպրոցների ազգային, փողային և լարային նվագարանների բաժինների 2443 սովորող կստանա ուսման վարձավճարների փոխհատուցում։

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

56.

Մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական փառատոն, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոն, «Հեքիաթին հյուր» մարզային միջոցառում գյուղական մանկահասակ բնակչության համար

Մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական և «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոների անցկացումը կնպաստի մանկապատանեկան թատրոնի զարգացմանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը և ստեղծագործական գործունեության խթանմանը, «Հեքիաթին հյուր» մարզային միջոցառումը հնարավորություն կտա գյուղաբնակ երեխաներին հաղորդակցվելու ազգային արժեքներին, ընդլայնելու աշխարհայացքը:

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

57.

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի գործունեության իրականացում

գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների և սովորողների մասնագիտական ունակությունների զարգացման նպատակով ուսումնամեթոդական և գործնական աջակցության ցուցաբերում

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

58.

«Արտուտիկ» ամառային ստեղծագործական ճամբար» ծրագրի իրականացում

Շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման և ամառային հանգստի բազմաբովանդակ կազմակերպման նպատակով կկազմակերպվի «Արտուտիկ» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարը, ուր կհանգստանան և վարպետության կատարելագործման դասեր կստանան ՀՀ 10 մարզերի, Երևանի, Արցախի և Ջավախքի շնորհալի երեխաները:

2013 թ.
 ծրագիրը կիրակա-նացվի երկու տարին մեկ անգամ

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

59.

Շնորհալի և տաղանդավոր երեխաների տեղեկատվական բանկի համալրում

Շնորհալի և տաղանդաշատ երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացմանն ու խթանմանն ուղղված ծրագրերի առավել նպատակային իրականացում: Հանրապետական և միջազգային փառատոներին մասնակցության միջոցով ստեղծագործական կարողությունների զարգացում:

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

Ֆինանսավորում չի պահանջվում։

60.

«Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագրի իրականացում

Շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացում և խթանում

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

61.

Պատանի ստեղծագործողների համար մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպում

Պատանի ստեղծագործողների համար մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպմամբ կբացահայտվեն շնորհալի երեխաներ, որոնց հետագա ուսուցման գործընթացում և ստեղծագործական գործունեությանը կցուցաբերվի աջակցություն:

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

62.

«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի կազմակերպում

պատանի ստեղծագործողների կարողությունների զարգացում

2013 թ. ծրագիրը կիրակա-նացվի երկու տարին մեկ անգամ

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

63.

Գեղարվեստական գրականության, մանկական գրադարանների զարգացման նպատակային ծրագրեր, մանկական գեղարվեստական գրքերի հրատարակում, գրադարանային ֆոնդի համալրում

Մանկական գրականության հրատարակումը կնպաստի մանուկների աշխարհայացքի ձևավորմանը, հայրենասիրական դաստիարակությանը, ազգային և համամարդկային արժեքների սերմանմանը, գրադարանների մանկական գրականության համալրմանը:

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

64.

Պետական աջակցություն հատուկ կարիքներով, սոցիալապես անապահով երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ոլորտում` Երևանի 3, Վանաձորի մասնաճյուղի 2 գիշերօթիկ հատուկ դպրոցներում, Գյումրու մասնաճյուղերում, Գավառում, Սպիտակում արվեստների և արհեստների ուսուցում

ՀՀ մշակույթի նախարարության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում Երևանի 3 և Վանաձորի մասնաճյուղի 2 գիշերօթիկ հատուկ դպրոցներում, Գյումրու մասնաճյուղերում, Սպիտակում, Գավառում հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ավելի քան 614 երեխաներ կստանան արվեստների և արհեստների ուսուցում:

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

65.

Հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտման ու ժամանակակից աշխարհում նրանց առավել ամբողջական ինտեգրման խթանման նպատակով Մանկապատանեկան արվեստի առաջին միջազգային ինտեգրատիվ փառատոնի իրականացում

հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների նկատմամբ հասարակության խտրական վերաբերմունքի փոփոխություն` որպես ընդհանուր մշակութային գործընթացի լիիրավ մասնակցի

2013 թ.

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

66.

«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի իրականացում

ճանաչողական, բացատրական համերգների միջոցով երեխաների գեղագիտական դաստիարակության, աշխարհայացքի ընդլայնման և վաղվա բարձրաճաշակ ու գրագետ ունկնդրի դաստիարակում

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

67.

ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրի և միջոցառումների ցանկի մասին» N 29 արձանագրային որոշմամբ հաստատված ծրագրերի և միջոցառումների իրականացում

մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառում անհատի բազմակողմանի և մտավոր ներուժի ձևավորման զարգացմանը նպաստող նպատակային պետական միասնական քաղաքականության իրականացում:

Նախատես-վում է իրա-կանացնել 2013-2015 թթ.։

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

68.

«Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում» ծրագրի իրականացում

երեխաների և պատանիների գեղագիտական դաստիարակություն և բազմակողմանի զարգացում, արվեստի ճյուղերի հետ շփում

2013 թ.

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

69.

«Գրականությունը երեխաներին. գրական բաց դասեր մարզային գրադարաններում» ծրագրի իրականացում

երեխաների և պատանիների գեղագիտական դաստիարակություն և բազմակողմանի զարգացում, արվեստի ճյուղերի հետ շփում

2013 թ.

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

70.

«ԿԻՆՈՄԱՆ» «Կրթամշակութային կենտրոն» հիմնադրամի ստեղծում

մանկապատանեկան կինոյի գործունեության զարգացման խթանման միջոցով երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտում, ռեժիսորական և օպերատորական հմտությունների ուսուցանում

Նախատես-վում է իրա-կանացնել 2015-2016 թթ.։

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե,
ծրագրի հայտը նախատեսվում է ներկայացնել
2014-2016 թթ.
ՄԺԾ ծրագրում

71.

Մանկական մուլտֆիլմերի նկարահանում

մանկական կինոյի զարգացում

 

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

72.

Մանկապատանեկան կինոյի և անիմացիայի փառատոնի կազմակերպում

մանկական կինոյի զարգացում

 

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

73.

 Ֆիզկուլտուրային-առողջարարական, զանգվածային և մարզական միջոցառումների անցկացում՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաների

ըստ բնակության վայրի՝ ֆիզկուլտուրային առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների բարելավումը,
 երեխաների ակտիվ հանգստի կազմակերպումը, ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացումը և առողջության ամրապնդումը, առողջ ապրելակերպի արմատավորումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու համար հնարավորությունների ընձեռումը, սոցիալական, սեռային հավասարության գործընթացի խթանումը, մարմնակրթական և այլ ընդհանուր հետագա գործունեության զարգացում և իրագործում

2013-2016 թթ.

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։

Անչափահասների իրավական պաշտպանությունը
1. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

74.

12-18 տարեկան հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների (իգական սեռի) համար վերականգնողական կառույցի ստեղծում

հակասոցիալական վարքի շեղում դրսևորած անչափահաս աղջիկների և տղաների վերադաստիարակում և վերաինտեգրում

2013-2015 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

75.

Առկա համայնքային վերականգնողական կենտրոնների զարգացում և ցանցի ընդլայնում

առանց ազատությունից զրկելու՝ իրավախախտ անչափահասների վերականգնողական աշխատանքների իրականացում, վերադաստիարակում

2013-2014 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

76.

Համայնքներում իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում

անչափահասների հանցագործությունների թվի նվազում

2013-2016 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

77.

Ավագ դպրոցներում դպրոցական տեսուչ ծրագրի իրականացում

աշակերտների իրավական գիտելիքների զարգացում, իրավախախտումների կանխարգելում

2013-2014 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

Արդարադատություն

78.

Անչափահասների (իրավախախտ, վկա, տուժող) գործեր քննող դատավորների, անչափահասների գործերով զբաղվող դատախազների, քննիչների, անչափահասների գործերով ոստիկանների, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի և փաստաբանների վերապատրաստումներ (մասնագիտացում)

անչափահասների գործերով արդարադատության բնագավառում կլինեն մասնագիտացված տարբեր դերակատարներ (դատավորներ, դատախազներ, քննիչներ, անչափահասների գործերով ոստիկաններ, փաստաբաններ և այլն)

2013-2015 թթ.

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

Դատական դպրոց

Դատախազության դպրոց

Փաստաբանների պալատ (համաձայնությամբ)

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

79.

Տվյալների միասնական շտեմարանի ստեղծում` անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ (հաշվի առնելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Թմրանյութերի և հանցավորության հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի (UNODC) կողմից մշակված ցուցիչները)

շահագրգիռ տարբեր գերատեսչությունների գործունեության և ջանքերի առավել արդյունավետ և հետևողական համակարգում

2013-2014 թթ.

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

80.

Գիտական վերլուծություն` անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և անչափահասների շրջանում կրկնահանցավորության վերաբերյալ

հանցավորության դեմ տարվող պայքարի քաղաքականություն` հիմնավորված գիտական վերլուծություններով և պարբերաբար թարմացվող տեղեկատվությամբ

2013-2014 թթ.

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

81.

Պարբերական մշակութային, մարզական և կրթական միջոցառումներ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված և ազատազրկման դատապարտված անչափահասների համար

ազատությունից զրկված անչափահասների առավել արդյունավետ վերաինտեգրումը` ազատազրկման ընթացքում կյանքի անհրաժեշտ հմտություններ փոխանցելու միջոցով
կրկնահանցավորության հավանականության նվազում

2013-2016 թթ.

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

82.

Հանցավոր վարքագծի հետևանքների վերաբերյալ իրազեկության բարձրացման պարբերական միջոցառումներ (հակաքարոզչություն հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներով), այդ թվում` քրեական բովանդակությամբ հեռուստասերիալների բովանդակության հսկողության ողջամիտ միջոցներով

անչափահասների հանցավորության վերաբերյալ հասարակության իրազեկության և հանցավորության դեմ պայքարի գործում հասարակության դերի բարձրացում
կրկնահանցավորության հավանականության նվազում

2013-2016 թթ.

Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով

զանգվածային լրատվամիջոցներ (համաձայնությամբ)

 

83.

Օրենսդրության վերանայում` անչափահաս ձերբակալվածներին և կալանավորվածներին արգելանքի տակ պահելու առավելագույն ժամկետները կրճատելու, նրանց նկատմամբ գործերի լուծման արդարադատական միջոցների (diversion) և այլընտրանքային պատիժների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով

իրավախախտում կատարած, հանցագործությունից տուժած կամ հանցագործության վկա անչափահասների համար կմշակվի առավել նպաստավոր օրենսդրություն

2013-2015 թթ.

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

Ֆինանսավորում չի պահանջվում։

84.

Աջակցություն իրավախախտ անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնին` ուսուցանվող արհեստների և արվեստների ցանկն ընդլայնելու և ուսուցումն ազատությունից չզրկված իրավախախտ անչափահասների համար ևս կազմակերպելու հարցում

ազատությունից զրկված անչափահասների առավել արդյունավետ վերաինտեգրում

2013-2016 թթ.

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

(հավելվածը փոփ. 30.01.14 N 73-Ն, խմբ., փոփ. 13.11.14 N 1273-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան