Գլխավոր տեղեկություն
Համար
N 4-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.01.29/4(1093) Հոդ.60
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.01.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2015 թվականի N 4-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 192 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման N 6 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «6. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների թաղման, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման և տեղադրման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին` մասնավորապես`

ա. հուղարկավորության և թաղման հետ կապված ծախսերը կատարելու համար տրամադրվում է հանձնաժողովի ներկայացրած ծախսերի նախահաշվի հիման վրա հաշվարկված` 1700,0 հազ. դրամից ոչ ավելի գումար,

բ. մահարձանի պատրաստման և տեղադրման, ինչպես նաև գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման համար տրամադրվում է առաջարկվող էսքիզային տարբերակի (N 1 ձև) հիման վրա հաշվարկված 2277.41 հազ. դրամ հաստատագրված գումար,

գ. հուշատախտակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար տրամադրվում է առաջարկվող էսքիզային տարբերակի (N 2 ձև) հիման վրա հաշվարկված 342.11 հազ. դրամ հաստատագրված գումար».

2) 6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.1. Գերեզմանի բարեկարգման, մահարձանի, հուշատախտակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար սույն կարգի 6-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված գումարները հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում տրամադրվում են հանգուցյալի հարազատներին (առաջին հերթի ժառանգներին, իսկ նրանց բացակայության դեպքում երկրորդ հերթի ժառանգներին) կամ նրանց կողմից լիազորված անձանց (անձին) կամ հանձնաժողովի կողմից լիազորված կազմակերպությանը` որպես աջակցություն»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 14-ի «Հայ մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական գործիչների հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու մասին» N 192 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունվարի 16
Երևան