Գլխավոր տեղեկություն
Համար
N 1779-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.11.2014-12.03.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.02.04/7(306) Հոդ.149
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հունվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2003 թվականի N 1779-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

բ) մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

գ) մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններին տրամադրելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 15-ի «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանց տրամադրման կարգը հաստատելու մասին» N 413 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 21-ի N 1779-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. (1-ին կետն ուժը կորցրել է 01.12.11 N 1687-Ն)

2. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

ա) մաքսային հայտարարագիրը, 

բ) ապրանքի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը կամ պայմանագիրը, կամ ինտերնետի միջոցով իրականացված վճարման հարցումը հավաստող փաստաթուղթը, կամ ինտերնետի միջոցով իրականացված վճարման հարցումը հավաստող փաստաթուղթը, կամ դրան փոխարինող համապատասխան այլ փաստաթուղթ,

գ) ապրանքի տեղափոխումը հիմնավորող փաստաթուղթը (ապրանքատրանսպորտային բեռնագիր),

դ) (ենթակետն ուժը կորցրել է 29.05.09 N 636-Ն)

ե) (ենթակետն ուժը կորցրել է 29.05.09 N 636-Ն)

զ) (ենթակետն ուժը կորցրել է 29.05.09 N 636-Ն)

(2-րդ կետը փոփ., լրաց. 29.05.09 N 636-Ն, փոփ. 02.08.12 N 960-Ն) 

3. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

ա) մաքսային հայտարարագիրը,

բ) ապրանքի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը կամ պայմանագիրը, կամ դրան փոխարինող համապատասխան այլ փաստաթուղթ,

գ) ապրանքի տեղափոխումը հիմնավորող փաստաթուղթը (ապրանքատրանսպորտային բեռնագիր),

դ)  (ենթակետն ուժը կորցրել է 29.05.09 N 636-Ն)

ե) (ենթակետն ուժը կորցրել է 29.05.09 N 636-Ն)

 (3-րդ կետը լրաց. 29.05.09 N 636-Ն) 

4. Ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

ա) մաքսային հայտարարագիրը, 

բ) ապրանքի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը կամ պայմանագիրը, կամ ինտերնետի միջոցով իրականացված վճարման հարցումը հավաստող փաստաթուղթը, կամ դրան փոխարինող համապատասխան այլ փաստաթուղթ,

գ) (ենթակետն ուժը կորցրել է 29.05.09 N 636-Ն)

դ) (ենթակետն ուժը կորցրել է 29.05.09 N 636-Ն)

 (4-րդ կետը փոփ., լրաց. 29.05.09 N 636-Ն,  փոփ. 02.08.12 N 960-Ն) 

5. Ֆիզիկական անձանց կողմից արտահանվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

ա) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` մաքսային հայտարարագիրը,

բ) (ենթակետն ուժը կորցրել է 29.05.09 N 636-Ն)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 29.05.09 N 636-Ն)

6. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին համապատասխան` անձի անհրաժեշտ լիազորությունները հաստատող փաստաթղթերն են`

ա) անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,

բ) անձի` որպես հայտարարատու հանդես գալու համար անհրաժեշտ լիազորությունները հաստատող փաստաթուղթը (լիազորագիր կամ նմանատիպ այլ փաստաթուղթ, մաքսային մասնագետի որակավորում ունենալը հաստատող փաստաթուղթ):

7. Մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանցից պահանջվող փաստաթղթերն են`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 01.12.11 N 1687-Ն) 

բ) մաքսային պահեստներում, ազատ մաքսային պահեստներում, անմաքս առևտրի խանութներում և ազատ տնտեսական գոտիներում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան վարվող գրանցամատյաններն ու մաքսային մարմիններ ներկայացման ենթակա ապրանքների շարժի մասին հաշվետվությունները:

(7-րդ կետը փոփ. 01.12.11 N 1687-Ն) 

8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` մաքսային սահմանով առանձին ապրանքների տեղափոխման դեպքում կարող են պահանջվել այլ փաստաթղթեր, մասնավորապես, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով առանձին ապրանքների տեղափոխման դեպքում` ոչ սակագնային կարգավորման նպատակով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները` թույլտվություն, եզրակացություն, լիցենզիա, վկայագիր, հավաստագիր:

(8-րդ կետը լրաց. 29.05.09 N 636-Ն, փոփ. 01.12.11 N 1687-Ն) 

9. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին համապատասխան` հայտարարատուի կողմից մաքսային վճարների ապահովման, ինչպես նաև հայտարարատուի և մաքսային մարմինների միջև անհամաձայնությունների առաջացման դեպքում վերջիններիս կողմից` օրենսգրքով սահմանված ժամկետներում ապրանքների բացթողման ապահովման համար հայտարարատուի կողմից կարող են ներկայացվել բանկային կամ ապահովագրական, կամ վարկային կազմակերպությունների տրամադրած երաշխիքը ներկայացնելը հավաստող համապատասխան փաստաթղթեր:

(9-րդ կետը լրաց. 13.11.14 N 1262-Ն) 

(հավելվածը փոփ. լրաց. 29.05.09 N 636-Ն, փոփ. 01.12.11 N 1687-Ն, 02.08.12 N 960-Ն, լրաց. 13.11.14 N 1262-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 21-ի N 1779-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանման դեպքում` մաքսային մարմիններ են ներկայացվում տեղեկություններ`

ա) ընտրված մաքսային ռեժիմի մասին,

բ) ապրանքն առաքողի (արտահանողի) և հայտարարատուի անվանման, գտնվելու վայրի, իսկ կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի համար` նաև հարկ վճարողի հաշվառման համարի մասին,

գ) ապրանքի քանակի, քաշի, փաթեթավորման և բեռնահարկերի մասին,

դ) ապրանքն ստացողի (ներմուծողի) անվանման և գտնվելու վայրի մասին,

ե) ներմուծողի երկրի մասին,

զ) ապրանքներ և ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մասին,

է) ապրանքի մաքսային արժեքի մասին,

ը) ապրանքի` ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման և լրացուցիչ չափման միավորի մասին,

թ) ապրանքի ծագման երկրի մասին,

ժ) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ստացված ակցիզային դրոշմանիշերի մասին (ակցիզային դրոշմանիշեր արտահանելու դեպքում),

ժա) մաքսային վճարների կատարման մասին:

2. Ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում` մաքսային մարմիններ են ներկայացվում տեղեկություններ`

ա) ընտրված մաքսային ռեժիմի մասին,

բ) ընտրված մաքսային ռեժիմի սահմաններում ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների մասին,

գ) ապրանքն առաքող (արտահանողի) և ստացողի (ներմուծողի) անվանման, գտնվելու վայրի, իսկ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար` նաև հարկ վճարողի հաշվառման համարի մասին,

դ) ապրանքի քանակի (ըստ ԱՏԳ ԱԱ-ի հիմնական և լրացուցիչ չափման միավորների), փաթեթավորման և բեռնահարկերի մասին,

ե) հայտարարատուի անվանման և հասցեի, կազմակերպությունների համար` նաև հարկ վճարողի հաշվառման համարի մասին,

զ) արտահանող երկրի մասին,

է) ապրանքներ և ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մասին,

ը) ապրանքների մաքսային արժեքի մասին,

թ) ապրանքի` ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման մասին,

ժ) ապրանքի քաշի մասին` փաթեթավորման հետ միասին, և առանց փաթեթավորման,

ժա) ապրանքի ծագման երկրի մասին,

ժբ) կազմակերպության կողմից ստացված ակցիզային դրոշմանիշերի (պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում) մասին,

ժգ) մաքսային վճարների կատարման մասին,

ժդ) մաքսային և ազատ մաքսային պահեստներում, անմաքս առևտրի խանութներում և ազատ տնտեսական գոտիներում ապրանքների շարժի մասին:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին համապատասխան` ապրանքների ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրի ճշգրտման նպատակով մաքսային մարմինները հայտարարատուից կարող են պահանջել հետևյալ լրացուցիչ տեղեկությունները`

ա) ապրանքի բաղադրության վերաբերյալ տվյալներ պարունակող (այդ թվում` այդ ապրանքում որոշակի նյութերի և տարրերի պարունակության վերաբերյալ) փաստաթղթեր, եթե այդ նյութերի և տարրերի պարունակության մասին տեղեկությունները նախատեսված են ԱՏԳ ԱԱ-ի համապատասխան խմբի կամ դիրքի նկարագրով,

բ) ապրանքի վերամշակման գործընթացի փուլերի և եղանակի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր (տեխնոլոգիական սխեմաներ, տեխնոլոգիական ուղեցույցներ կամ տեխնոլոգիական գործընթացը նկարագրող այլ փաստաթղթեր), եթե այդ ապրանքի դասակարգման հայտանիշը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի խմբի կամ դիրքի նկարագրի, պայմանավորված է ապրանքի մշակման եղանակով կամ աստիճանով,

գ) ապրանքի օգտագործման (գործողության) սկզբունքի և տեխնիկական բնութագրերի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր (տեխնիկական փաստաթղթեր, մասնավորապես, գծագրեր, բլոկ սխեմաներ, տեխնիկական անձնագիր, շահագործման ուղեցույց, տեխնոլոգիական սխեմաներ, օգտագործողի ձեռնարկ և այլն), եթե այդ ապրանքի դասակարգման հայտանիշը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի խմբի կամ դիրքի նկարագրի, պայմանավորված է կշռով, չափերով, հզորությամբ, արտադրողականությամբ և այլ բնութագրիչ մեծություններով:

(3-րդ կետը լրաց. 13.11.14 N 1262-Ն) 

(հավելվածը լրաց. 13.11.14 N 1262-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 21-ի N 1779-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է մաքսային մարմիններին մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրման կարգը:

2. Մաքսային հսկողության իրականացման համար`

ա) անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկություններն ապրանքներ տեղափոխող անձանց կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության այն մաքսային մարմիններ, որոնց կողմից` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները և (կամ) տեղափոխումը.

բ) մաքսային և ազատ մաքսային պահեստներում, ազատ տնտեսական գոտիներում, ինչպես նաև անմաքս առևտրի խանութներում ապրանքների շարժին վերաբերող փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացվում են վերադաս մաքսային մարմին` նրա կողմից սահմանված կարգով.

գ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման և պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերմանն ու օգտագործմանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

դ) սույն կետում չնշված` Հայաստանի Հանրապետության այլ անձինք, մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններ են ներկայացնում իրենց նախաձեռնությամբ կամ մաքսային մարմինների պահանջով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձինք մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնում են վերադաս մաքսային մարմինի կողմից սահմանված ձևի հայտարարագրերով և (կամ) մաքսային նպատակների իրականացման համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերով, ինչպես նաև ֆիզիկական անձանց բանավոր հարցմամբ:

(3-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

4. Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները պարզելու և ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացնելու օրենքով սահմանված գործողություններ:

5. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն անձանցից պահանջելու և ստանալու միայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր ու տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 22.01.09 N 78-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան